Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի պատվիրակները մասնակցել են Երեւանի Մետրոպոլիտենում անցկացված մշակութային միջոցառմանը (ֆոտո)

19:36, 8 դեկտեմբերի

«Armenia in Eurovision» ինստագրամյան էջը հրապարակել է Երեւանի Մետրոպոլիտենում կայացած մշակութային ծրագրի լուսանկարըները. միջոցառմանը մասնակցել են «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի պատվիրակությունները:

«Հանրապետության հրապարակից մետրոյի կախարդական գնացքը մասնակիցներին տեղափոխել է 4 հեքիաթային կայարաններ, որտեղ երեխաները ծանոթացել են Հայաստանի մշակութային ժառանգությանը, խոհանոցին, ազգային պարերին ու խաղերին եւ մասնակցել հայկական մեծ խնջույքի», - գրված է հրապարակմանը կից:

4 կայարաններից մեկում մասնակիցները հոլ են խաղացել եւ վայելել Մալենայի «Քամի-քամի» կատարումը, երկրորդ՝ քաղցրավենիքի կայարանում նրանց դիմավորել են հրաշագործն ու խոհարարը եւ միասին տորթ թխել ու քաղցրավենիք համտեսել, երրորդ մշակութային կայարանում մասնակիցներն ականատես են եղել «Շնչող արվեստի» կենդանի կտավների ցուցադրությանը: Երեխաների աչքի առաջ կենդանացել են Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» (1960 թ.), Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» (1969 թ.) եւ Ժան Գառզուի «Ալ սենյակ» (1974 թ.) կտավները: Վերջին կայարանում պատվիրակները մասնակցել են հայկական մեծ խնջույքի:

Հրապարակմանը կից նշված է, որ մետրոպոլիտենում անցկացված յուրօրինակ ծրագիրը շուտով վերածվելու է ֆիլմի։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել