«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մամուլի կենտրոնում հանդես եկավ ասուլիսով։ Եվրատեսիլյան Snap երգով համաշխարհային հիթ շքերթները գրաված երգչուհին հայ եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներին պատմեց չհանձնվելու, հետեւրատեսիլյան հաջողության ու առաջիկա նորությունների մասին։
Ռոզան կարեւորեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հյուրընկալումը Երեւանում՝ հատկապես այն դժվարություններից հետո, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը։
«Կարծում եմ՝ Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ»-ի անցկացումը շատ կարեւոր է, հատկապես 2020 թ-ի իրադարձություններից հետո։ Ես արտիստ եմ, չեմ ցանկանում խորանալ քաղաքականության մեջ, բայց ուզում եմ ասել, որ հպարտ եմ իմ երկրով ու հպարտ եմ, որ անկախ բոլոր դժավրություններից՝ չենք կոտրվում ու ուժեղ ենք մնում։ Ես իմ բոլոր հարցազրույցներում հպարտությամբ եմ ասում, որ հայ եմ, եւ այն, որ ելույթ եմ ունենալու նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմից, այդ ամենի տրամաբանական ամբողջությունն է»։
Երգչուհին այսօր Columbia Records-ի արտիստներից է․ նա նշեց, որ լեյբլի հետ բուռն աշխատանքներով պայմանավորված՝ մի փոքր դժվար է եղել Հայաստան գալը, բայց հստակ որոշել էր, որ անպայման պետք է ելույթ ունենա Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում։
«Երբ առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ն անցկացվեց Հայաստանում, ես փոքրիկ աղջիկ էի, հանդիսատեսի շարքում էի։ Հիշում եմ՝ անհամբերությամբ սպասում էի այդ համերգին, եւ երբեք չէի կարծի, որ երբ այն հաջորդ անգամ այստեղ անցկացվի, ես արդեն ելույթ կունենամ այդ բեմից»։
Ռոզան նշեց, որ հավանում է մրցույթի այս տարվա պատվիրակ Նարե Ղազարյանի DANCE! երգը, բայց չցանկացավ կանխատեսումներ անել նրա հորիզոնականի մասին, փոխարենը՝ Նարեին եւ մյուս մասնակիցներին հորդորեց վայելել մրցութային փուլն ու իրենց տրված այս հնարավորությունը։
«Յուրաքանչյուր մրցույթ հնարավորություն է, որը պետք է օգտագործել խելացի ձեւով։ Նարեի երգը հավանում եմ, կարծում եմ՝ նա շատ լավ ձայնային տվյալներ ունի։ Չեմ ցանկանում կենտրոնանալ, մտածել, թե որ հորիզոնականը կգրավի, բայց իմ փորձից ելնելով ուզում եմ ասել, որ պետք է մտածել այս հնարավորության մասին, անել մաքսիմալն ու քեզ ճիշտ ժամանակին կնկատեն ճիշտ մարդիկ»,-ասաց երգչուհին։
Ռոզան անդրադարձավ նաեւ «Եվրատեսիլ 2022»-ում իր մասնակցությանն ու չթաքցրեց, որ սկզբում բարկացել էր իր գրանցած արդյունքից, քանի որ սպասումները մեծ էին։
«Ես միշտ հավատացել եմ Snap երգին ու վստահ եղել, որ այն «Եվրատեսիլ»-ում բարձր հորիզնական կզբաղեցնի, բայց մենք ավելի մեծ հաջողություն գրանցեցինք «Եվրատեսիլ»-ից հետո։ Առհասարակ, կարծում եմ՝ հաջողությունը շատ բարդ հասկացություն է։ Ուրախ եմ, որ իմ կարիերայի այս փուլում եմ, բայց դա չի նշանակում, որ կյանքը լիովին կատարյալ է դարձել ինձ համար»։
Երգչուհին հավելեց, որ հայտնի լեյբլի հետ պայմանագիրը չի ենթադրելու ոճի եւ երգերի ընտրության կտրուկ փոփոխություն․ շարունակելու է հավատարիմ մնալ այն ոճին, որով ներկայանում է։
«Ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին կամ, քանի որ ինձ հենց այսպիսին են սիրում կամ չեն սիրում։ Փորձում եմ հավատարիմ մնալ իմ երաժշտույանը, եւ կարծում եմ՝ Columbia Records-ը եւս ինձ հենց դրա համար է ընտրել»։
Խոսելով առաջիկա նորությունների մասին՝ Ռոզան հավելեց․
«Շուտով Columbia Records-ի հետ կձայնագրենք մեր առաջին ալբոմը, իսկ մինչ այդ կթողարկենք մի քանի երգ։ Հաջորդ տարի կբացեմ Էդ Շիրանի համերգային շրջագայությունը։ Ես շատ ոգեւորված եմ այս համագործակցության առթիվ։ Հուսով եմ՝ 2023-ը էլ ավելի լավ տարի կլինի»։
Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 24 մարտի
Գաղտնի սեքս-ակումբ Հոլիվուդի էլիտայի համար եւ ոչ միայն․ անդամակցությունն արժե 1 միլիոն դոլար22:20, 24 մարտի
Եթե շտապում ես ամուսնանալ․ ի՞նչ զգեստ ընտրել կյանքիդ ամենակարեւոր օրվա համար21:18, 24 մարտի
Քիմ եւ Քլոե Քարդաշյան քույրերը վայելում են իրենց հանգիստը Լոս Կաբոսում20:25, 24 մարտի
Wine Story. Ամերիկյան Waters Edge Wineries ընկերությունը կներկայացնի գինիների հազվագյուտ հավաքածու Հայաստանից19:15, 24 մարտի
Հինգ աստղեր, ովքեր հայտնի են դարձել սեքս-տեսագրությունների շնորհիվ17:38, 24 մարտի
Աստղային գեղեցկության գաղտնիքները․ Սելենա Գոմես՝ նվազագույն շպար16:26, 24 մարտի
«Ցանկանում եմ, որ այս ամենին վերջ տրվի»․ Սելենա Գոմեսը Հեյլի Բիբերի խնդրանքով դիմել է իր երկրպագուներին (ֆոտո)16:04, 24 մարտի
Երեւանյան բեմում առաջին անգամ կներկայացվի ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդ»-ը՝ հայ դերասանների մասնակցությամբ (ֆոտո)15:28, 24 մարտի
Անհայտ անձը փորձել է ամուսնության առաջարկություն անել հղի Ռիհաննային14:14, 24 մարտի
Doja Cat-ը պլաստիկ վիրահատություն է կատարել․ փոքրացված կուրծք եւ լիպոսակցիա ազդրերի շրջանում13:30, 24 մարտի
«Ժամանակակից նորաձեւության մեջ կանոններ չկան»․ Ջենիֆեր Լոպես13:05, 24 մարտի
«Ամուսինս շատ էր հուզվել, արտասվում էր, ես՝ նույնպես։ Կարելի է ասել՝ հնդկական ֆիլմ ստացվեց»․ Սիլվի Բարկովան՝ նորածին որդու, ամուսնու եւ մոր աջակցության մասին