Երգիչ Դավիթը երեկ՝ դեկտեմբերի 8-ին, «Աթմոսֆեր» սրճարանում շոու-բիզնեսի իր գործընկերներին ու մտերիմներին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը։ Այն մեղեդային աշխատանք է՝ նկարահանված երիտասարդ երգչի հեղինակած «Привет, мама» երգի հիման վրա։ Երգի համահեղինակը Արթուր Ավետիսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Arthur NewWay-ը։ Դավիթի խոսքով՝ այս երգը մեծ նշանակություն ունի իր համար։ Երգիչն այս ստեղծագործությունը նվիրել է իր մայրիկին, սակայն վստահ է՝ յուրաքանչյուրն այնտեղ կգտնի իր պատմությունը։
«Երգը գրել եմ մոտ մեկ տարի առաջ, եւ այն իմ սրտի մի մասնիկն է դարձել։ Մենք փորձել ենք մեր ամբողջ ներուժը կիրառել այս աշխատանքի մեջ, եւ ես սրտանց շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս երգի տեսահոլովակի ստեղծման մեջ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն այս երգը յուրովի կընկալի։ Մեզ երբեմն թվում է, թե բոլորից խելացի ենք, բայց վերջում միշտ վերադառնում ենք ծնողների մոտ ու հասկանում, որ նրանց պես մեզ ոչ ոք չի հասկանա, չի ների»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգիչը։
Դավիթի երաժշտական կարիերան ունի 6 տարվա պատմություն, իսկ երգի հանդեպ սերը ծնվել է խորհրդանշական կերպով։ Երգիչը փոքր տարիքում ունեցել է խոսակցական խնդիր։ Մի շարք մասնագետների դիմելուց հետո ստացել է ամենակարեւոր խորհուրդը՝ մտքերն արտահայտել ոչ թե խոսելով, այլ երգելով։ «Հենց սկսեցի երգել, կակազելս ինքնըստինքյան անցավ»,-վերհիշում է երգիչը։
Դավիթը մասնագիտությամբ ատամնաբույժ է, սովորում է Երեւանի Մխիթար Հերացում անվան բժշկական համալսարանում։ Երաժշտական կրթություն չունի, բայց փորձում է այդ բացը լրացնել հայտնի գործընկերների հետ նույն բեմում ելույթ ունենալով ու հենց նրանցից խորհուրդներ ստանալով։ Դավիթն անգնահատելի է համարում, հատկապես, Ռազմիկ Ամյանի դերն իր կարիերայում ու ոգեշնչման հարցում։
«Ինձ համար Ռազմիկ Ամյանը թե երգչի, թե տղամարդու, թե, առհասարակ, մարդու օրինակ է։ Նա ինձ շատ է աջակցում, միշտ կողքիս է։ Անգամ, երբ դեռ ծանոթ չէինք, նա ակամայից դարձել էր իմ ուսուցիչը։ Ի դեպ, շուտով շատ հետաքրքիր նորություններ կլսեք»,-ասում է նա։
Դավիթի խոսքով՝ փորձելու է համատեղել իր երկու մասնագիտություններն էլ, իսկ երգարվեստում առաջնորդվելու է ազնվությամբ։
«Ուզում եմ միշտ ասել ճշմարտությունը, մնալ ինքս ինձ հավատարիմ ու նույնը փոխանցել նաեւ մարդկանց։ Ճշմարտությունը կարեւոր է ցանկացած ոլորտում՝ սիրո մեջ, հարաբերություններում, ծնողների հարցում, թե սոցիալական կյանքում։ Ուզում եմ, որ մեր երաժշտությունը ճիշտը պատմի։ Անկախ նրանից, թե ինչպես կկեղծես, մարդիկ միշտ կարողանում են զատել ազնվությունը»։
Դավիթի երգացանկում հիմնականում ռուսալեզու ստեղծագործություններ են, բայց երգչի պրոդյուսեր Սերգեյ Օսիպյանի խոսքով՝ առաջիկայում երգացանկը կհամալրեն հայալեզու երգերով եւս։
«Մեր նպատակն է Դավիթի հետ հասնել երաժշտական բոլոր բարձունքներին։ Աստծո հաջողությամբ կփորձենք իրականացնել մեր բոլոր ծրագրերը»,-հավելեց Սերգեյը։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)