«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հաշված օրեր են մնացել։ Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մրցույթի գլխավոր համերգը, որին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ։ Այդ օրը ելույթով հանդես կգա նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։ Նա բեմում կներկայացնի նոր երգ։ Այսօր լրագրողների հետ զրույցում 15-ամյա երգչուհին նշեց, որ մինչ մրցութային համերգը երկրպագուների դատին կհանձնի տվյալ երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Երգչուհին կիսվեց նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներին ուղղված իր խորհրդով․
«Հավատս չի գալիս, որ իմ հաղթանակի շնորհիվ այս ամենը հիմա կատարվում է Հայաստանում։ Ես, նույնիկս, չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսքան մասշտաբային ու շքեղ կլինի։ Ինչ վերաբերում է այս տարվա մասնակիցներին՝ նրանցից շատերին արդեն հանդիպել եմ։ Խորհուրդ եմ տվել միմյանց հետ չմրցել, այլ ընկերանալ՝ լավ հիշողություններ ունենալու համար։ Հիմա շատ եմ կարոտում իմ եվրատեսիլյան օրերը։ Դրանք երեւի իմ կյանքի ամենալավ օրերից են եղել»,-նշեց նա։
Մալենայի ամբողջական հարցազրույցը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:20, 3 փետրվարի
Փակ դռներ, մերժումներ, թատրոն, պատերազմ, հիվանդություն, մեծ կորուստ․ Արթուր Գրիգորյանի կյանքի ամենահուզիչ դրվագներն ու նրա անտեսանելի կերպարը՝ «Կորցրած մեղեդի» նոր մյուզիքլում12:30, 3 փետրվարի
Շերի զգեստը կցուցադրվի ամենամյա բարեգործական Julien's Auctions-ում (ֆոտո)11:26, 3 փետրվարի
Ինչպիսին է Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը ճանաչվել է 2022 թվականի ԱՄՆ-ի շինություն (ֆոտո)10:31, 3 փետրվարի
10:05, 3 փետրվարի
Սուրբ Սարգիս․ ինչպե՞ս գտնել երկրորդ կեսին09:00, 3 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 2 փետրվարի
Աստղային մետամորֆոզներ․ Շպռոտ (ֆոտո)22:48, 2 փետրվարի
Կանադուհին տարեկան ավելի քան 400 հազար դոլար է աշխատում՝ հաճախորդների սերմնահեղուկներից պատրաստված զարդերի վաճառքից21:12, 2 փետրվարի
Տղամարդկանց հինգ տեսակ, որոնց հետ ավելի լավ է չկապվել20:55, 2 փետրվարի
Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության․ ինչպե՞ս հայտնվել երգչուհու մենահամերգին Հայաստանից, եւ որքա՞ն դա կարժենա20:25, 2 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ․ Շերի «խորամանկությունները»19:02, 2 փետրվարի