«Մանկական Եվրատեսիլ 2022»-ին հաշված օրեր են մնացել։ Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մրցույթի գլխավոր համերգը, որին կմասնակցեն 16 երկրների ներկայացուցիչներ։ Այդ օրը ելույթով հանդես կգա նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան։ Նա բեմում կներկայացնի նոր երգ։ Այսօր լրագրողների հետ զրույցում 15-ամյա երգչուհին նշեց, որ մինչ մրցութային համերգը երկրպագուների դատին կհանձնի տվյալ երգն ու դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Երգչուհին կիսվեց նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցներին ուղղված իր խորհրդով․
«Հավատս չի գալիս, որ իմ հաղթանակի շնորհիվ այս ամենը հիմա կատարվում է Հայաստանում։ Ես, նույնիկս, չէի կարող պատկերացնել, որ ամեն ինչ այսքան մասշտաբային ու շքեղ կլինի։ Ինչ վերաբերում է այս տարվա մասնակիցներին՝ նրանցից շատերին արդեն հանդիպել եմ։ Խորհուրդ եմ տվել միմյանց հետ չմրցել, այլ ընկերանալ՝ լավ հիշողություններ ունենալու համար։ Հիմա շատ եմ կարոտում իմ եվրատեսիլյան օրերը։ Դրանք երեւի իմ կյանքի ամենալավ օրերից են եղել»,-նշեց նա։
Մալենայի ամբողջական հարցազրույցը՝ NEWS.am STYLE-ի պատրաստած տեսանյութում։
Սյունե Առաքելյան, Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար22:17, 27 մարտի
Շոտլանդական արտադրող արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է հազվագյուտ վիսկի՝ 50 հազար դոլար արժողությամբ21:02, 27 մարտի
Մոնակոյում կանցկացվի Superyacht Chef-ի 5-րդ մրցույթը21:00, 27 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ինձ համար Հայաստանը միշտ ասոցացվում է ուրախության հետ20:52, 27 մարտի
«Շատ ցածր ձեւ է մարդուն արժեզրկել՝ համեմատելով Կանտի հետ»,- Արուս Տիգրանյանը՝ Սուրեն Շահվերդյանի մասին20:06, 27 մարտի
Թատրոնի միջազգային օրվա թոփ 5 բեմադրությունները Երևանում19:20, 27 մարտի
«Տիտանիկի» շնորհիվ հայտնի դարձած փայտե պանելը աճուրդում վաճառվել է ավելի քան 700,000 դոլարով