MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Կարծում եմ՝ այս «Մանկական Եվրատեսիլ»-ը բոլորն են հիշելու»․ Wiwibloggs-ի հայազգի բլոգերի կանխատեսումներն ու կարծիքը՝ Նարեի երգի մասին

12:25, 11 դեկտեմբերի

«Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստան է բերել մի շարք զբոսաշրջիկների եւ միջազգային մամուլի ներկայացուցիչների․  նրանց թվում է Ավստրալիայում բնակվող մեր հայրենակիցը՝ «Եվրատեսիլը» լուսաբանող ամենահայտնի՝ Wiwibloggs-ի բլոգեր Անդրանիկ Շոկայանը։ 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում եվրատեսիլյան բլոգերը պատմել է, թե ինչպես է հայտնվել Wiwibloggs-ի թիմում, խոսել է Հայաստանի ներկայացուցչի՝ հաղթելու հավանականության մասին, ինչպես նաեւ՝ արել այս տարվա մրցույթի վերաբերյալ իր կանխատեսումները։

Անդրանիկը պատմեց, որ «Եվրատեսիլ»-ին սկսել է հետեւել 2006 թ-ից, երբ Հայաստանն, ի դեմս Անդրեի, առաջին անգամ մասնակցել է մրցույթին։ 

IMG_20180504_083127_506.jpg (108 KB)

«Շատ ոգեւորիչ էր տեսնել Հայաստանին եվրոպական այդ մեծ մրցույթում։ Երբ դիտեցի, ինձ, իսկապես, դուր եկան այդ տարի հնչած երգերից մի քանիսը, հատկապես, Ֆինլանդիայի երգը, որով Lordi խումբը հաղթեց մրցույթում։ Այդ օրվանից սկսած որոշեցի հետեւել «Եվրատեսիլ»-ին։ Կրկնակի ոգեւորիչ էր, երբ Ավստրալիան եւս սկսեց մասնակցել մրցույթին, ու ես ամեն տարի երկու երկրներին էլ աջակցում եմ»։

Անդրանիկը նշեց, որ «Եվրատեսիլ»-ի լուսաբանումներին միշտ հետեւել է Wiwibloggs-ի միջոցով ու երազել այդ թիմում հայտնվելու մասին։ 

IMG_20190509_164911_037.jpg (119 KB)

«Քանի որ ինքս էլ շատ եմ սիրում գրել ու ստեղծագործել, 2015 թ-ին Wiwibloggs-ին միանալու հայտ ուղարկեցի։ Ուրախ եմ, որ հիմա այդ ուրախ դրական մարդկանց աշխատակազմում եմ։ «Եվրատեսիլը» լուսաբանելու բախտ եմ ունեցել 2018 թ-ին եւ 2019-ին, այսօր էլ Հայաստան ինձ բերել է «Մանկական Եվրատեսիլը»։

Այս տարվա մրցույթի իր ֆավորիտների շարքում Անդրանիկն առանձնացրեց Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներին։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեի հաղթելու շանսերը բլոգերը եւս բարձր է գնահատում։

IMG_20190509_153411_070.jpg (130 KB)

«Նարեն անսահման տաղանդավոր աղջիկ է, եւ նրա երգը այս տարվա ամենաէներգետիկ երգերից է։ Եթե նա շոուի ընթացքում էլ կարողանա այդ եռանդը փոխանցել բեմից, միանշանակ, կկարողանա լավ արդյունք գրանցել, նույնիսկ՝ հաղթել։ Հաջողություն եմ մաղթում նրան»։

Անդրանիկը խոսեց նաեւ այս տարվա շոուի հաղորդավարների մասին։ Նրա կարծիքով՝ ճիշտ ընտրություն է կատարվել։

«Գաղտնիք չէ, որ Իվետա Մուկուչյանի Love Wave երգը ոչ միայն  Հայաստանի, այլեւ մյուս երկրների՝ բոլոր ժամանակների ելույթների մեջ իմ ամենասիրելիներից է։ Ես շատ ուրախ եմ, որ Իվետան հաղորդավարներից մեկն է։ Կարծում եմ՝ գեղեցիկ մոտեցում է նաեւ այն, որ «Մանկական Եվրատեսիլի» նախկին մասնակիցներից Կարինա Իգնատյանը եւս միացել է հաղորդավարական թիմին։ Ինձ թվում է՝ ոչ ոք չի մոռացել նրա հիասքանչ ելույթը «Մանկական Եվրատեսիլ 2019»-ում։ Իհարկե, շատ հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկը ռոբոտ է»։

IMG_20190514_033526_104.jpg (129 KB)

Ինչ վերաբերում է այսօրվա համերգի վերաբերյալ կանխատեսումներին՝ բլոգերը նշեց, որ վստահ է՝ շոուն անմոռանալի է լինելու։ 

«Հայաստանն ամեն ինչ արել է, որ շոուն հիանալի անցնի, մասնակիցներն էլ լավն են ու տաղանդավոր։ Կարծում եմ՝ այս «Մանկական Եվրատեսիլ»-ը բոլորն են հիշելու։ Շատ դժվար է կանխատեսումներ անել հաղթողի վերաբերյալ, քանի որ շատ հաջող ելույթներ կան, բայց, ինչպես ասացի, ես կաջակցեմ Իսպանիային, Միացյալ Թագավորությանն ու, իհարկե, Հայաստանին»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Շոկայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել