MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Հայաստանից կհեռանամ հաղթանակով ու լավաշով»․ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող Լիսանդրո (ֆոտո)

22:45, 11 դեկտեմբերի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի կենտրոնում քիչ առաջ  ասուլիսով հանդես եկավ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաթող՝ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն։ Երգիչը ասուլիսի սրահ մտավ լայն ժպիտով ու բարձր տրամադրությամբ՝ իր դրական աուրայով վարակելով նաեւ լրագրողներին։ 

«Ես ցանկանում էի հաղթել «Մանկական Եվրատեսիլ»-ում, բայց կլիներ այդպես, թե ոչ, չգիտեի։ Այս հաղթանակը ոչ միայն իմն է, այլեւ իմ թիմինը, եւ այն մարդկանցը, որոնք իմ օգտին քվեարկել են։ Ուզում եմ նաեւ շնորհավորել ծնողներիս, որովհետեւ այս գեղեցիկ օրը նաեւ իրենցն է»,-նշեց երգիչը։

image00001.jpeg (73 KB)

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լիսանդրոյից հետաքրքրվել էին՝ ինչ իր հետ կցանկանար տանել Հայաստանից։ Երգիչը պատասխանել էր, որ շատ է հավանել հայկական լավաշը, բայց հավելել, որ առաջին հերթին կցանկանար տանել «Մանկական Եվրատեսիլի» հաղթանակը։ 

«Ես, իհարկե, սիրում եմ լավաշ, բայց այս մրցանակն ավելի շատ եմ սիրում (ծիծաղում է)։ Երեկ ես այդպես էլ պատասխանեցի ասուլիսի ժամանակ՝ որ Հայաստանից ուզում եմ տանել հաղթանակ, կամ՝ գոնե լավաշ։ Այսօր այդ երկուսն էլ հնարավոր է տանել ինձ հետ»։

image00002.jpeg (80 KB)

Երգիչը խոսեց նաեւ իր ֆավորիտների մասին։ Նա նշեց, որ հավանել է Նարեի պարային երգը։

«Ես հավանում եմ Նարեին, նա հրաշալի երգչուհի է, նրա երգը շատ եմ սիրել։ Ինձ, առհասարակ, դուր են եկել բոլոր երկրների երգերը, կառանձնացնեմ Հայաստանի եւ Պորտուգալիայի ելույթները, բայց ուզում եմ բոլոր երկրների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնել իրենց ընկերության համար»,-հավելեց նա։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթն այս տարի կատարեց իր 20-րդ պտույտն ու համախմբեց եվրոպական 16 երկրների ներկայացուցիչների։ Հայաստանի այս տարվա դեսպանը 14-ամյա Նարե Ղազարյանն էր, որը մրցույթում կատարեց DANCE! երգն ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

image00004.jpeg (68 KB)

image00005.jpeg (89 KB)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել