Ձեզ համար պատրաստել ենք տարվա ձախողումների եւ առաջընթացների ցանկը: Այսօր կներկայացնենք հեռացող տարվա ամենահիասթափեցնող կինոնկարները: Նշենք, որ սա ամենեւին թոփ չէ, այլ ուղղակի ցուցակ, ուստի դրանում տեղերը ոչ մի նշանակություն չունեն․ յուրաքանչյուր կինոնկար յուրովի է հիասթափեցրել:
Թորը, ով սկսեց իր ճանապարհորդությունը կինոտիեզերքում որպես դրամատիկ շեքսպիրյան կերպար, իսկ հետո վերածվեց հեգնական կերպարի, 4-րդ մասում ուղղակի դարձավ խեղկատակ։
Պատկերի գլխավոր թերությունը կարելի է անվանել տարօրինակ հումորը, որը ոչ միայն չի ծիծաղեցնում, այլեւ ամբողջ ֆիլմը վերածում է ֆարսի ու ծաղրի, որը հիշեցնում է սուպերհերոսային ժանրի անհաջող պարոդիա։
Պարզվում է՝ բացի վիզուալ կողմից, շոուն ոչինչ չի առաջարկում, նույնիսկ՝ հակառակը, տապալում է Փիթեր Ջեքսոնիի եռագրության և տիեզերքի հիմնադիր Ջոն Տոլկիենիբոլոր ձեռքբերումները:
Ունենալով ձեռքերումադամանդ՝Ջեքսոնի ֆիլմերի համբավի և սկզբնաղբյուրի տեսքով՝ Amazon-ին հաջողվեց գրեթե բոլոր ուղղություններովձախողելնախագիծը։
Տիեզերքի պատմության մասին գիտելիքի անտեսում, գրեթե բոլոր կերպարների (հատկապես Գալադրիելի) տոտալ սխալ մարմնավորում, երկխոսություններ, որոնք կարծես թե գրված էին 10-րդ դասարանցու կողմից և այլն, և այլն...
Դերասանական կազմից ելնելով՝ ֆիլմը սպասված էր շատերի կողմից։
Ամեն օր չէ, որ կարող ես հանդիպել այսպիսի մեգա տպավորիչ դերասանական կազմի` Քրիստիան Բեյլից, Մարգո Ռոբիից մինչև Անյա Թեյլոր Ջոյ և Ռոբերտ Դե Նիրո:
Միայն այս անունները պաստառի վրա, ասես, երաշխավորում են նկարի հաջողությունը, բայց կա մեկ խնդիր։
Ֆիլմն այնքան տարօրինակ ու անհասկանալի է ստացվել, որ հանդիսատեսը պարզապես չի գնացել կինոթատրոն։
Ավելի քան 2 ժամ տեւողությամբ ֆիլմըանհետաքրքիր ու ձանձրալի տրագիկոմեդիա է, և կինոթատրոն գնացած հանդիսատեսը, հավանաբար, պարզապես ցանկացել է հասնել դրա ավարտին։
«Մորբիուսը» այնքան կարծրատիպային, ոչ օրիգինալ, երկրորդական ստացվեց, որ անգամ վերաթողարկվելուց հետո ավելի խայտառակեց իրեն։
Գլխավոր դերակատարներից մեկը (Մեթ Սմիթը) հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը չի հասկանում, թե ում է խաղում։
Թվում է, թե սյուժեն ու սցենարը կարծես թղթի վրա գրված բառերի խումբ են։
Ֆիլմն այնքան վատն է, որ նույնիսկ չի տեղավորվում «այնքան վատն է, որ նույնիսկ լավն է․․․» կատեգորիայի մեջ։
Վատ է, և վերջ:
Ռոլանդ Էմերիխը կորցրել է իր եռանդը ու էներգիան՝ հանդիսատեսին ցույց տալով անհիմն ձգված և աներևակայելի ձանձրալի ֆիլմ՝ բաղկացած կլիշեներից։
Իրականում ֆիլմի սյուժեն լրիվ երկրորդական է․ ամբողջ հիմնական գաղափարը նմանատիպ բազմաթիվ այլ ֆիլմերի կլիշեների հավաքածու է։
Եվ, առհասարակ, տպավորություն է, թե նկարահանող խմբի անդամները վիճում են, թե իրենցից ով ավելի վատ կկատարի իր գործը։
Շարունակելի
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով14:20, 22 ապրիլի
Թեյլոր Սվիֆթի վերջին ալբոմը մեկ օրում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով