MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կինոամփոփում 2022. տարվա ձախողումները (ֆոտո)

11:37, 14 դեկտեմբերի

Ձեզ համար պատրաստել ենք տարվա ձախողումների եւ առաջընթացների ցանկը: Այսօր կներկայացնենք հեռացող տարվա ամենահիասթափեցնող կինոնկարները: Նշենք, որ սա ամենեւին թոփ չէ, այլ ուղղակի ցուցակ, ուստի դրանում տեղերը ոչ մի նշանակություն չունեն․ յուրաքանչյուր կինոնկար յուրովի է հիասթափեցրել:

  1. «Թոր. Սերեւամպրոպ»

Թորը, ով սկսեց իր ճանապարհորդությունը կինոտիեզերքում որպես դրամատիկ շեքսպիրյան կերպար, իսկ հետո վերածվեց հեգնական կերպարի, 4-րդ մասում ուղղակի դարձավ խեղկատակ։

Պատկերի գլխավոր թերությունը կարելի է անվանել տարօրինակ հումորը, որը ոչ միայն չի ծիծաղեցնում, այլեւ ամբողջ ֆիլմը վերածում է ֆարսի ու ծաղրի, որը հիշեցնում է սուպերհերոսային ժանրի անհաջող պարոդիա։

317941189_8361024480639339_6938151366782684712_n.jpg (101 KB)

  1. «Մատանիների տիրակալը. Ուժի օղակները»

Պարզվում է՝  բացի վիզուալ կողմից, շոուն ոչինչ չի առաջարկում, նույնիսկ՝ հակառակը, տապալում է Փիթեր Ջեքսոնիի եռագրության և տիեզերքի հիմնադիր Ջոն Տոլկիենիբոլոր ձեռքբերումները:

Ունենալով ձեռքերումադամանդ՝Ջեքսոնի ֆիլմերի համբավի և սկզբնաղբյուրի տեսքով՝ Amazon-ին հաջողվեց գրեթե բոլոր ուղղություններովձախողելնախագիծը։

Տիեզերքի պատմության մասին գիտելիքի անտեսում, գրեթե բոլոր կերպարների (հատկապես Գալադրիելի) տոտալ սխալ մարմնավորում, երկխոսություններ, որոնք կարծես թե գրված էին 10-րդ դասարանցու կողմից և այլն, և այլն...

318377023_666996001593140_5523722870086000258_n.jpg (191 KB)

  1. «Ամստերդամ»

Դերասանական կազմից ելնելով՝ ֆիլմը սպասված էր շատերի կողմից։

Ամեն օր չէ, որ կարող ես հանդիպել այսպիսի մեգա տպավորիչ դերասանական կազմի` Քրիստիան Բեյլից, Մարգո Ռոբիից  մինչև Անյա Թեյլոր Ջոյ և Ռոբերտ Դե Նիրո:

Միայն այս անունները պաստառի վրա, ասես, երաշխավորում են նկարի հաջողությունը, բայց կա մեկ խնդիր։

Ֆիլմն այնքան տարօրինակ ու անհասկանալի է ստացվել, որ հանդիսատեսը պարզապես չի գնացել կինոթատրոն։

Ավելի քան 2 ժամ տեւողությամբ ֆիլմըանհետաքրքիր ու ձանձրալի տրագիկոմեդիա է, և կինոթատրոն գնացած հանդիսատեսը, հավանաբար, պարզապես ցանկացել է հասնել դրա ավարտին։

317934175_475030528071389_8312405801409876099_n.jpg (158 KB)

  1. «Մորբիուս»

«Մորբիուսը» այնքան կարծրատիպային, ոչ օրիգինալ, երկրորդական ստացվեց, որ անգամ վերաթողարկվելուց հետո ավելի խայտառակեց իրեն։

Գլխավոր դերակատարներից մեկը (Մեթ Սմիթը) հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը չի հասկանում, թե ում է խաղում։

Թվում է, թե սյուժեն ու սցենարը կարծես  թղթի վրա  գրված բառերի խումբ են։

Ֆիլմն այնքան վատն է, որ նույնիսկ չի տեղավորվում «այնքան վատն է, որ նույնիսկ  լավն է․․․» կատեգորիայի մեջ։

Վատ է, և վերջ:

318371042_1454984995026076_9164686602220973519_n.jpg (97 KB)

  1. «Լուսնի անկումը»

Ռոլանդ Էմերիխը կորցրել է իր եռանդը ու էներգիան՝ հանդիսատեսին ցույց տալով անհիմն ձգված և աներևակայելի ձանձրալի ֆիլմ՝ բաղկացած կլիշեներից։

Իրականում ֆիլմի սյուժեն լրիվ երկրորդական է․ ամբողջ հիմնական գաղափարը նմանատիպ բազմաթիվ այլ ֆիլմերի կլիշեների հավաքածու է։

Եվ, առհասարակ, տպավորություն է, թե  նկարահանող խմբի անդամները վիճում են, թե իրենցից ով ավելի վատ կկատարի իր գործը։

318193569_681518923466914_2026113675633189202_n.jpg (115 KB)

 

Շարունակելի

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել