Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր, որոնք 2022-ին այցելեցին Հայաստան (ֆոտո)

12:08, 28 դեկտեմբերի

«Հայաստան, մենք սիրում ենք քեզ»․ այս արտահայտությունը 2022-ին լսվեց մի շարք հայտնիների շուրթերից, որոնք այցելելով մեր երկիր՝ անմիջապես բախվեցին հայկական հյուրընկալությանն ու երեւանյան ջերմությանը։ Այս տարի մեր մայրաքաղաքը հյուրերի պակաս չունեցավ։ NEWS.am STYLE-ը լուսաբանել է յուրաքանչյուրի այցի մանրամասները․ տարին ամփոփում ենք՝ համաշխարհային ճանաչում ունեցող մեր հյուրերին վերհիշելով․

Փետրվարին Հայաստան ժամանեց աշխարհահռչակ իտալացի երգիչ եւ դերասան Ալեսանդրո Սաֆինան։ Երգիչը փետրվարի 13-ին եւ 15-ին Երեւանում հանդես եկավ «Սիրո երգեր»  խորագիրը կրող համերգային ծրագրով, որի շրջանակում ներկայացրեց պրեմիերաներ ու կատարեց իր բոլոր հայտնի հիթերը, այդ թվում՝ Luna-ն, որին հայ լսարանը  ծանոթ է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից: Սա իտալացի երգչի երկրորդ այցն էր Հայաստան. առաջինը եղել էր 2011-ին։

IMG_7850.jpeg (145 KB)

IMG_0105.jpeg (107 KB)

Կանադացի հայտնի երգիչ Garou-ն ապրիլի 21-ին ու 22-ին ելույթ  ունենացավ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երգիչը հայ հանդիսատեսի համար կատարեց իր բոլոր սիրված հիթերը՝ «Belle», «Souls le vent», «Gitan» եւ այլն, որոնք ներկայացրեց նորովի: Արտիստը Հայաստանում առաջին անգամ ելույթ էր ունեցել 2009 թ-ին։

88881-1.jpg (34 KB)

IMG_5094.jpeg (145 KB)

Անգլիո-նորվեգացի երաժիշտ, դիջեյ Ալան Օլավ Ուոլքերը, որը հայտնի է Faded երգով, նույնպես, այս տարի եղել է Երեւանում։ Երաժիշտն իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել Կասկադից եւ տեղեկացրել, որ հանգստանում է Հայաստանում։ 

278777284_1067872157406442_8732088964085112048_n-1.jpg (49 KB)

Այս տարի տրվեց «ՀԱՅԱ» փառատոնի մեկնարկը, որի շրջանակում Երեւանը հյուրընկալեց համաշխարհային հայտնիություն վայելող աստղերի։ Փառատոնի առաջին հյուրը ֆրանսիացի երգչուհի Զազն էր, որի մենահամերգը կայացավ հունիսի 25-ին։

ARS_8982.jpeg (66 KB)

ARS_9069.jpeg (46 KB)

Փառատոնի ամենասպասված հյուրը, թերեւս, ռեփեր 50 Cent-ն էր, որը Երեանում ելույթ ունեցավ հուլիսի 1-ին։ Երգչի այցը կարճատեւ էր, բայց հայաստանյան ջերմությունն, ըստ երեւույթի, երկար կհիշի։ Երեւանին նա սեր խոստովանեց ոչ միայն համերգի օրը, այլեւ սոցիալական ցանցերի էջերում։ Ռեփերի հետ ելույթ ունեցավ նաեւ G-Unit հայտնի բենդը։

ARS_0123.jpeg (143 KB)

ARS_0339.jpeg (188 KB)

«ՀԱՅԱ» փառատոնը 2022-ին եզրափակեց London West End բրիտանական հայտնի ռոք խումբը՝ ներկայացնելով Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը։ Փառատոնի բոլոր համերգները տեղի են ունեցել Հրազդան մարզադաշտում։

91253.jpg (45 KB)

ARS_0503.jpeg (61 KB)

Ամերիկահայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն այս ամառ եւս այցելել է հայրենիք։ Քարդաշյանների դիմահարդարը իր միկրոբլոգում, պարբերաբար, կիսվում էր իր այցի մասին վկայող հրապարակումներով։

291679771_1119670102225696_4634082269697453836_n(1).jpg (282 KB)

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այս տարի առաջին անգամ այցելեց Երեւանի սրտում գտնվող իր բրենդային խանութը՝ Ignite-ը, որտեղ հանդիպեց երկրպագուներին եւ ներկայացրեց իր «Դրվածք» գիրքը: Բիլզերյանը ոչ միայն ստորագրեց գրքերն ու լուսանկարվեց ցանկացողների հետ, այլեւ ընդունեց նրանց պատրաստած նվերները: Իսկ նրան հանդիպելու էին եկել ոչ միայն հայ, այլեւ՝ այլազգի երկրպագուները։

ARS_0361.jpeg (53 KB)

ARS_0441.jpeg (63 KB)

Այս տարի Հայաստանում անցկացվեց STARMUS VI փառատոնը, որի շրջանակում Երեւանը հյուրընկալեց մի շարք հայտնիների։ Նրանց թվում էին Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը եւ հայազգի հայտնի երգիչ, System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը։ Փառատոնին մասնակցել են նաեւ մի շարք այլ հայտնիներ, որոնց մասին ավելի մանրամասն կվերհիշենք առաջիկա հրապարակման մեջ։

93025.jpg (269 KB)

305845480_622169369274304_8975983993235881707_n.jpg (72 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել