Դերասանուհի Սիլվի Բարկովան ընդամենը մի քանի ամսից կհանդիպի իր կյանքի ամենասպասված էակին՝ որդուն։ Հղիության 7-րդ ամսում գտնվող դերասանուհին այս օրերին Երեւանում է, քանի որ ցանկանում է, որ որդին լույս աշխարհ գա հենց իր հայրենիքում։ Սիլվին գեղեցիկ կարգավիճակում լուսանկարվել է NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում, պատմել իր ներկայիս հույզերի, Հնդկաստանում գտնվող ամուսնու հետ հեռավորության դժվարությունների, առաջնեկի անվան ընտրության ու նշանակության մասին։
Հղիությունը Սիլվիի համար որքան սպասված, նույնքան անսպասելի է եղել․ դերասանուհին լուրն իմացել է այն ժամանակ, երբ Հնդկաստանում, վերջապես, հնարավորություն է ունեցել նկարահանվելու մեծամասշտաբ նախագծում։ Սակայն, ինչպես նշում է ապագա մայրիկը, չի զղջում իր կյանքում պատահած հրաշքի համար։
Սիլվին ասում է՝ իրեն լավ է զգում, արտառոց փոփոխություններ զգացողությունների մեջ չի նկատում։
«Ինքնազգացողությունս չի փոխվել, էմոցիաներս՝ եւս, քանի որ ես առանց այն էլ շատ էմոցիոնալ մարդ եմ՝ շատ արագ հուզվում եմ, արագ ուրախանում։ Ես միշտ եմ հուզական մի վիճակից միանգամից անցել մյուսին, այնպես որ՝ այդ տեսանկյունից փոփոխություններ չեմ նկատում»։
Անդրադառնալով Հայաստանում ծննդաբերելու որոշմանն ու ամուսնու արձագանքին՝ նա հավելում է,-«Այս գեղեցիկ շրջանը որոշեցի անցկացնել ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ երկրում, որովհետեւ այն ինձ հարազատ է, ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, այստեղ ինձ հարմար է ու հանգիստ։ Օդը, ջուրը, մարդիկ․․․ Ինչ վերաբերում է իմ եւ ամուսնուս միջեւ հեռավորությանը՝ իմ կյանքում այնպես է ստացվել, որ հայրս, երբ դեռ մեզ չէր լքել, հաճախ էր մեկնում արտերկիր, մայրս ու մորաքույրս՝ եւս, եւ ես փոքրուց սիրելիներից կարճաժամկետ բաժանումներին սովոր եմ, այդ պատճառով տարածությունն ինձ համար հաղթահարելը դժվար չէ։ Ինձ համար կարեւոր է, որ իմ սիրելին լավ է, մենք միշտ կապի մեջ ենք, շփվում ենք, հաղթահարում ենք այս ամենը այն մտքով, որ շուտով կրկին կհանդիպենք ու միասին կլինենք։ Բայց, իհարկե, ամուսինս ավելի ծանր է տանում այս հեռավորությունը (ժպտում է)։
Դերասանուհին երեխայի սեռը պարզել է հենց Երեւանում․ հիշում է՝ ինչպես է արձագանքել, երբ իմացել է, որ տղա է ունենալու․
««Վայ, ես սկեսո՞ւր եմ դառնալու»․ սա առաջին բանն էր, որ մտածեցի (ծիծաղում է)։ Իրականում, որքան էլ մենք բախումներ, անհամաձայնություններ ունենանք ավագ սերնդի հետ, մեր մենթալիտետն ու արժեքները եւս տարբերվելու են գալիք սերնդի արժեքներից։ Սկսեցի մտածել՝ ինչպիսի՞ աղջիկ նա պետք է ընտրի, որ ես հավանեմ, որովհետեւ շատ հարցերում ինքս շատ պահպանողական եմ։ Հետո, իհարկե, վերադարձա մեր օրեր, ուրախացա, որ տղա եմ ունենալու։ Ես վստահ եմ, որ այն, ինչ Աստված է ինձ տալիս, լավագույնն է լինում, եւ ես գիտեմ, որ սպասում եմ ինձ համար լավագույն երեխային»։
Իրենց առաջնեկին ծնողներն անվանելու են Կավիր։ Սա հնդկական անուն է, որն ընտրել է Սիլվիի ամուսինը, սակայն դերասանուհին դեմ չի եղել այս ընտրությանը, քանի որ այն ունի խորհրդանշական իմաստ։
«Առհասարակ, անվան ընտրությունը շատ մեծ նշանակություն ունի մարդու ճակատագրի մեջ։ Աստված, երբ անգամ ծառաների էր ընտրում իր համար, փոխում էր նրանց անունները։ Մեր առաջնեկի անունն ընտրել է ամուսինս, որովհետեւ մենք որոշել էինք, որ եթե աղջիկ ունենանք, անունը ես պետք է ընտրեմ, տղայի դեպքում՝ ինքը։ Կավիր նշանակում է՝ «լույս», «անպարտելի», ու, այո, թող իմ որդին լինի անպարտելի»։
Սիլվին դեռեւս չի պատկերացնում՝ ինչպիսին կլինի իր որդին, միակ ցանկությունն այն է, որ առողջ լինի ու օրհնված․
«Անկեղծ ասած՝ բացարձակ չեմ պատկերացում, թե արտաքնապես ինչպիսին կլինի երեխաս, բայց ես նրան արդեն շատ եմ սիրում ու վստահ եմ՝ նա շատ գեղեցիկ է լինելու ու խելացի։ Եթե անկեղծ՝ կցանկանայի, որ արտաքինով հայրիկին նման լիներ, բայց եթե ինձ նմանվի, էլի դեմ չեմ լինի (ծիծաղում է)։ Հաճախ զրուցում եմ տղայիս հետ, ասում եմ, որ շատ եմ սիրում, ու օրհնում եմ նրան։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխայի կյանքում մոր աղոթքներն ամենակարեւորն են»,-ասում է դերասանուհին։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան
Վարսահարդարումն արվել է «Լիդիա» գեղեցկության սրահում
Նկարահանումն իրականացվել է «Ֆոտոն» ֆոտոստուդիայում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ