MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ամուսինս ավելի ծանր է տանում այս հեռավորությունը»․ մայրանալ պատրաստվող Սիլվի Բարկովան՝ NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում

17:11, 17 դեկտեմբերի

Դերասանուհի Սիլվի Բարկովան ընդամենը մի քանի ամսից կհանդիպի իր կյանքի ամենասպասված էակին՝ որդուն։ Հղիության 7-րդ ամսում գտնվող դերասանուհին այս օրերին Երեւանում է, քանի որ ցանկանում է, որ որդին լույս աշխարհ գա հենց իր հայրենիքում։ Սիլվին գեղեցիկ կարգավիճակում լուսանկարվել է NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում, պատմել իր ներկայիս հույզերի, Հնդկաստանում գտնվող ամուսնու հետ հեռավորության դժվարությունների, առաջնեկի անվան ընտրության ու նշանակության մասին։

Հղիությունը Սիլվիի համար որքան սպասված, նույնքան անսպասելի է եղել․ դերասանուհին լուրն իմացել է այն ժամանակ, երբ Հնդկաստանում, վերջապես, հնարավորություն է ունեցել նկարահանվելու մեծամասշտաբ նախագծում։ Սակայն, ինչպես նշում է ապագա մայրիկը, չի զղջում իր կյանքում պատահած հրաշքի համար։

image00001-1.jpeg (469 KB)

Սիլվին ասում է՝ իրեն լավ է զգում, արտառոց փոփոխություններ զգացողությունների մեջ չի նկատում։

«Ինքնազգացողությունս չի փոխվել, էմոցիաներս՝ եւս, քանի որ ես առանց այն էլ շատ էմոցիոնալ մարդ եմ՝ շատ արագ հուզվում եմ, արագ ուրախանում։ Ես միշտ եմ հուզական մի վիճակից միանգամից անցել մյուսին, այնպես որ՝ այդ տեսանկյունից փոփոխություններ չեմ նկատում»։ 

image00005-1.jpeg (270 KB)

Անդրադառնալով Հայաստանում ծննդաբերելու որոշմանն ու ամուսնու արձագանքին՝ նա հավելում է,-«Այս գեղեցիկ շրջանը որոշեցի անցկացնել ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ երկրում, որովհետեւ այն ինձ հարազատ է, ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, այստեղ ինձ հարմար է ու հանգիստ։ Օդը, ջուրը, մարդիկ․․․  Ինչ վերաբերում է իմ եւ ամուսնուս միջեւ հեռավորությանը՝ իմ կյանքում այնպես է ստացվել, որ հայրս, երբ դեռ մեզ չէր լքել, հաճախ էր մեկնում արտերկիր, մայրս ու մորաքույրս՝ եւս, եւ ես փոքրուց սիրելիներից կարճաժամկետ բաժանումներին սովոր եմ, այդ պատճառով տարածությունն ինձ համար հաղթահարելը դժվար չէ։ Ինձ համար կարեւոր է, որ իմ սիրելին լավ է, մենք միշտ կապի մեջ ենք, շփվում ենք, հաղթահարում ենք այս ամենը այն մտքով, որ շուտով կրկին կհանդիպենք ու միասին կլինենք։ Բայց, իհարկե, ամուսինս ավելի ծանր է տանում այս հեռավորությունը (ժպտում է)։

image00002-1.jpeg (486 KB)

Դերասանուհին երեխայի սեռը պարզել է հենց Երեւանում․ հիշում է՝ ինչպես է արձագանքել, երբ իմացել է, որ տղա է ունենալու․

««Վայ, ես սկեսո՞ւր եմ դառնալու»․ սա առաջին բանն էր, որ մտածեցի (ծիծաղում է)։ Իրականում, որքան էլ մենք բախումներ, անհամաձայնություններ ունենանք ավագ սերնդի հետ, մեր մենթալիտետն ու արժեքները եւս տարբերվելու են գալիք սերնդի արժեքներից։ Սկսեցի մտածել՝ ինչպիսի՞ աղջիկ նա պետք է ընտրի, որ ես հավանեմ, որովհետեւ շատ հարցերում ինքս շատ պահպանողական եմ։ Հետո, իհարկե, վերադարձա մեր օրեր, ուրախացա, որ տղա եմ ունենալու։ Ես վստահ եմ, որ այն, ինչ Աստված է ինձ տալիս, լավագույնն է լինում, եւ ես գիտեմ, որ սպասում եմ ինձ համար լավագույն երեխային»։

image00013.jpeg (465 KB)

Իրենց առաջնեկին ծնողներն անվանելու են Կավիր։ Սա հնդկական անուն է, որն ընտրել է Սիլվիի ամուսինը, սակայն դերասանուհին դեմ չի եղել այս ընտրությանը, քանի որ այն ունի խորհրդանշական իմաստ։

«Առհասարակ, անվան ընտրությունը շատ մեծ նշանակություն ունի մարդու ճակատագրի մեջ։ Աստված, երբ անգամ ծառաների էր ընտրում իր համար, փոխում էր նրանց անունները։ Մեր առաջնեկի անունն ընտրել է ամուսինս, որովհետեւ մենք որոշել էինք, որ եթե աղջիկ ունենանք, անունը ես պետք է ընտրեմ, տղայի դեպքում՝ ինքը։ Կավիր նշանակում է՝ «լույս», «անպարտելի», ու, այո, թող իմ որդին լինի անպարտելի»։

Սիլվին դեռեւս չի պատկերացնում՝ ինչպիսին կլինի իր որդին, միակ ցանկությունն այն է, որ առողջ լինի ու օրհնված․

image00007.jpeg (446 KB)

«Անկեղծ ասած՝ բացարձակ չեմ պատկերացում, թե արտաքնապես ինչպիսին կլինի երեխաս, բայց ես նրան արդեն շատ եմ սիրում ու վստահ եմ՝ նա շատ գեղեցիկ է լինելու ու խելացի։ Եթե անկեղծ՝ կցանկանայի, որ արտաքինով հայրիկին նման լիներ, բայց եթե ինձ նմանվի, էլի դեմ չեմ լինի (ծիծաղում է)։ Հաճախ զրուցում եմ տղայիս հետ, ասում եմ, որ շատ եմ սիրում, ու օրհնում եմ նրան։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխայի կյանքում մոր աղոթքներն ամենակարեւորն են»,-ասում է դերասանուհին։

image00003.jpeg (438 KB)

image00004-1.jpeg (280 KB)

image00008.jpeg (406 KB)

image00009.jpeg (335 KB)

image00010.jpeg (515 KB)

image00011.jpeg (496 KB)

image00012.jpeg (234 KB)

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Դիմահարդար՝ Սոնա Մուրադյան
Վարսահարդարումն արվել է «Լիդիա» գեղեցկության սրահում

Նկարահանումն իրականացվել է «Ֆոտոն» ֆոտոստուդիայում


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել