Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Սովորեցի ավելի քիչ վստահել մարդկանց ու ավելի շատ վստահել իմ ուժերին»․ Աստղիկ Սաֆարյան (ֆոտո/վիդեո)

15:05, 26 դեկտեմբերի

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի համար տարին սկսվել եւ ավարտվում է աշխատանքային նորություններով։ Ապրիլին տեղի ունեցավ երգչուհու «Իմ կես» տեսահոլովակի շնորհանդեսը, որի միջոցառումը հենց Աստղիկն էր կազմակերպել։ Նույն ամսում իրականացրեց իր աքսեսուարների ապրանքանիշի ռեբրենդինգը՝ ներկայացնելով նոր հավաքածու եւ նոր դիզայն։ Օգոստոսին թղարկվեց Աստղիկի «Մոլորված Սեր» երգի տեսահոլովակը։ Նոյեմբերին երգչուհին լսարանի դատին հանձնեց նաեւ «I’ll be there» երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Փարիզում, իսկ բոլորովին վերջերս ներկայացրեց եռալեզու նոր երգ՝ «Գիշերվա 2:00-ին»։

image1.jpeg (99 KB)

«Այն գրվել է Բարսելոնայում ծովի ափին եւ ձայնագրվել իսպանական ստուդիայում՝ իսպանացի հնչյունային օպերատորի հետ, իսկ գործիքավորման հեղինակը Gorgeouz-Beats-ն է։ Երգը հայերեն, անգլերեն, իսպաներեն լեզուներով է, այն ներկայացվել է խոսքերով-վիդեո (Lyrics-Video) հոլովակի ձեւաչափով»,-պատմեց երգչուհին, որը NEWS.am STYLE-ին հայտնեց նաեւ, որ աշխատանքային շատ ու շատ նախագծեր դեռեւս առջեւում են․ դրանք պատրաստվում է կյանքի կոչել գալիք տարում։

Աստղիկը հավելեց, որ բացի գործնական ձեռքբերումներից՝ տարին նաեւ ուսուցողական է եղել,-«Սովորեցի ավելի քիչ վստահել մարդկանց ու ավելի շատ վստահել իմ ուժերին»,-նշեց երգչուհին, որը թեեւ ակտիվ է սոցցանցերում, բայց պասիվ՝ անձնականում կատարվող իրադարձությունները ներկայացնելու հարցում։ Աստղիկն ասում է՝ սոցիալական հարթակներում անձնականով չի սիրում կիսվել, այնուամենայնիվ, իր ամանորյա ծրագրերը չթաքցրեց․

image3.jpeg (68 KB)

«Նախատոնական շրջանում գտնվում էի Դուբայում՝ ընտանիքիս հետ, հիմա մի քանի օրով Երեւանում եմ, իսկ Ամանորին կլինեմ Բարսելոնայում՝ միանալով ընտանիքիս անդամներին, ովքեր արդեն այնտեղ են ու սպասում են ինձ»։ 

Հարցին՝ ինչ նվերներ է ակնկալում ստանալ տոներին, երգչուհին պատասխանեց,-«Եթե անկեղծ, ապա ցանկանում եմ Խաղաղություն, խաղաղ երկնքի տակ լիարժեք ուրախ լինել՝ անհոգ ուրախ, ոչ թե մտահոգ, երբ անգամ ուրախ առիթներին չկարողանալ լիարժեք ուրախանալ, քանի որ կարծես ներքուստ ինքդ քեզ մեղավոր զգաս քո այդ պահի ուրախ լինելուդ համար, որովհետեւ գիտակցում ես երկրիդ ցավը եւ ոչ խաղաղ վիճակը։ Դա, իսկապես, մի ցավ է, որը չի թողնում ապրել եւ գոհանալ՝ թեկուզ նրանով, ինչ ունես։ Սա հոգեպես սպանդի մի տեսակ է, որ ուղեկցում է մեզ բոլորիս արդեն տարիներ։ Կարծես՝ ապրում ենք ու մեզ «զբաղեցնում» աշխատանքով, բայց իրականում մեր հոգու ներսում շարունակ ցավում ենք»։ 

Շնորհավորելով հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ Աստղիկը մաղթեց խաղաղություն՝ մեր երկրին ու բոլոր հայ ընտանիքներին։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել