Հայտնի դերասանուհի Լիլի Քոլինսն իր նորաձեւ կերպարներով զարդարում է V Magazine-ի 140-րդ շապիկը, որը թողարկվելու է 2023 թ-ի գարնանը։ Ամսագրի կայքը ներկայացրել է այն կերպարները, որոնցով դերասանուհին լուսանկարվել է նոր շապիկի համար։
Լուսանկարների հեղինակը Նաթանիել Գոլդբերգն է, դերասանուհու կերպարների շուրջ աշխատել է ոճաբան Գրո Քըրթիսը։
Ամսագրին տված հարցազրույցում «Էմիլին Փարիզում» սերիալի 33-ամյա աստղը խոսել է իր կարիերայի վաղ շրջանի ու Netflix-ի հիթային շոուի հաջողության մասին։ Քոլինսը պատմել է, որ 16 տարեկանից թղթակցել է տարբեր պարբերականների․
«Ես գրել եմ Elle Girls-ի, L.A Times-ի եւ Nicelodeon-ի համար, գրել եմ նաեւ Օբամայի երդմնակալության մասին։ Երբ հեղինակեցի իմ գիրքը, ինքս ինձ ասացի՝ «Հիմա ես ապրում եմ Քերրի Բրեդշոուի կյանքով․ կտեղափոխվեմ Նյու Յորք, կտեղավորվեմ մի բնակարանում ու կաշխատեմ»»։
Անդրադառնալով «Էմիլին Փարիզում» շոուին՝ նա նշել է,-«Շոուի առաջին եթերաշրջանի թողարկումը համընկավ Covid-ի համավարակի շրջանի հետ, եւ այնպես ստացվեց, որ հեռարձակումից հետո առիթ չունեցանք անձամբ շփվելու սերիալի երկրպագուների հետ, բայց երբ վերադարձանք Փարիզ, շատերն արդեն մեզ ճանաչում էին։ Մեզ էին մոտենում տարբեր տարիքի մարդիկ՝ թե երեխաներ, թե մեծահասակներ»։
Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ կարիերայի սկզբում ունեցել է դժվարություններ, որոնք հաղթահարել է լավատեսության շնորհիվ։
«Սկզբում ես շատ մերժումներ եմ ստացել։ Ինձ բազմիցս ասել են՝ «ոչ», ու բացատրում էին, որ պատճառն այն էր, որ ես «խակ» էի, բայց ես չէի հասկանում, թե դա ինչ էր նշանակում։ Հետո գիտակցեցի, որ, իսկապես, պետք է հասունանայի եւ փորձ ձեռք բերեի։ Կարծում եմ՝ այս ճանապարհին շատ կարեւոր էր այն, թե ինչպես էի ես ընկալում այդ «ոչ»-ը։ Ես մտածում էի, որ եթե մերժվել եմ, դա դեռ չէր նշանակում, որ այդ ոլորտն ինձ համար չէր, այլ ինձ ասել են «ոչ», որովհետեւ, պարզապես, դեռ իմ ժամանակը չէր»,-ասել է Քոլինսը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:50, 3 հոկտեմբերի
Hayat Project-ն իր առաջիկա համերգի ողջ հասույթը տրամադրելու է Արցախից բռնի տեղահանված բնակչության կարիքները հոգալուն15:34, 3 հոկտեմբերի
Ինչպե՞ս հաղթահարել այս օրերի սթրեսը. ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոնի խորհուրդը (VIDEO)14:32, 3 հոկտեմբերի
Ո՞վ է ռուսական շոու-բիզնեսի լավագույն արտիստն՝ ըստ Կիրկորովի13:05, 3 հոկտեմբերի
«Թագուհու քայլը» սերիալի աստղ Անյա Թեյլոր-Ջոյն ամուսնացել է12:25, 3 հոկտեմբերի
«Այս օրերին, երբ մեր սրտերը ցավում են Արցախի կորստի համար, ես խոնարհվում եմ մեր զինվորների առաջ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյան11:24, 3 հոկտեմբերի
«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա․․․Անպայման կվերադառնանք»․ Մհեր Արմենիա10:28, 3 հոկտեմբերի
Women's Club-ի անդամների ուղերձը՝ արցախցիներին (VIDEO)09:00, 3 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 2 հոկտեմբերի
«Այսուհետ ես իմ ստացած ամեն դրամը մտածված եմ ծախսելու եւ իմ եկամտից օգնելու եմ տեղահանված արցախցիներին»․ DJ Վակցինա22:07, 2 հոկտեմբերի
La Casa de Papel-ից հայտնի Հովիկ Կեուչկերյանը Սան Սեբաստիանի կինոփառատոնին արժանացել է «Երկրորդական պլանի լավագույն դերասան» մրցանակին21:27, 2 հոկտեմբերի
Ժերար Դեպարդիեն առաջին անգամ անդրադարձել է իր դեմ ուղղված՝ բռնաբարության մեղադրանքներին20:06, 2 հոկտեմբերի
«Թույլ մի տվեք, որ պատմությունը կրկնվի»․ Shady Shae-ի հոլովակը՝ Ծիծեռնակաբերդից