ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Որքա՞ն լավ են իրար ճանաչում Մաշան եւ Արշավիրը. զույգի 9 տարվա սիրո պատմությունը

Հայկական երգարվեստի՝ 2022 թ-ի բացահայտումները (ֆոտո)

12:08, 30 դեկտեմբերի

Լավ եւ որակով երաժշտություն՝ սա այն է, ինչ բոլորը ցանկանում եւ մաղթում են հայկական շոու-բիզնեսին, թեեւ «լավն» ու «որակովը» յուրաքանչյուրիս համար տարբեր նշանակություն կարող է ունենալ։ Եվ չնայած, ինչպես ասում են՝ ճաշակները տարբեր են, 2022-ին հայկական երգարվեստ մուտք գործեցին նոր երգիչներ, որոնք եկան թելադրելու իրենց ոճն ու ձեռագիրը՝ միանգամից դառնալով շատերի սիրելիները։ Նրանց արդեն համարում են հայկական շոու-բիզնեսի ապագան եւ տեսնում նաեւ համաշխարհային հարթակներում։

NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե որ նորեկներն են դարձել հայկական երգարվեստի 2022 թ-ի հաճելի բացահայտումները։ 

Ռոզա Լին

320756268_1841370292884141_9030743516857339611_n.jpg (62 KB)

Երբ այս երգչուհու անունը հայտարարվեց, որպես «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ, շատերը սկզբում թերահավատարոն մոտեցան այդ ընտրությանը՝ մտածելով, որ այդ հնարավորությունը կարող էր տրվել հայկական շոու-բիզնեսում արդեն իսկ հայտնի արտիստի։ Սակայն, երբ հանրությանը ներկայացվեց երիտասարդ երգչուհու հեղինակած Snap երգը, այն ընդունվեց ծափահարություններով, դրական արձագանքներով ու յութուբյան մեծաքանակ դիտումներով։ Նրա յուրահատուկ ձայնային տեմբրն արդեն հուշեց շատերին, որ այս երգչուհուն մեծ ապագա է սպասվում։

Չնայած մշտապես բարձր կանխատեսումներին՝ «Եվրատեսիլի» եզրափակչում Ռոզան զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Սա կարող էր հուսահատություն դառնալ ցանկացած արտիստի համար, հատկապես նրա, ով իր առաջին քայլերն էր անում, բայց Ռոզան շարունակեց քայլել առաջ։ Նրա Snap-ը հետեվրատեսիլյան մեծ «բում» ապրեց երաժշտական ամենահեղինակավոր հարթակներում ու սոցցանցերում, ինչի շնորհիվ երգչուհին հայտնվեց ամերիկյան Columbia Records ստուդիայի ուշադրության կենտրոնում։ Այժմ հայ երգչուհին աշխատում է լեյբլի ներքո, մասնակցում հեղինակավոր շոուների, իսկ 2023-ին բացելու է հանրահայտ Էդ Շիրանի համերգային շրջագայությունը։ 

Brunette

274459372_100623025914134_7703378625999746370_n.jpg (744 KB)

«Բաց կապույտ աչքերդ մի գիշեր ինձ տարան ծով»․ այս բառերի ներքո հնչող երգը, վստահաբար, ծանոթ է, գրեթե, բոլորին։ Երգը կայծակնային արագությամբ տարածվեց TikTok-ում, ինչին հետեւեցին բազմաթիվ երաժշտական հոլովակներն՝ արված հայտնի արտահայտության ու հնչյունների ներքո։

Brunette-ին շատերն արդեն ծանոթ էին Smoke break երգով, սակայն «Բաց կապույտ աչքերդ» ստեղծագործությունը, միանշանակ, դարձավ ամառային հիթ՝ ավելացնելով երգչուհու հետեւորդների եւ նրա երաժշտական ոճի երկրպագուների թիվը։

Yellowheart

244358430_3009404985968146_3096944455851192123_n.jpg (238 KB)

Երգչուհի, որն իր յուրահատուկ ոճով ու հեղինակային երգերով շարժեց շատերի հետաքրքրությունն ու սերը։ Yellowheart երաժշտական անվամբ հայտնի Լիլի Առաքելյանը, վստահաբար, 2022-ի բացահայտումներից է։ «Մետրո», «Ո՞ւր տարաք», «Մենք», «Էլի ես ու դու»․․․ նրա երգերը YouTube-ում գրանցել են միլիոնավոր ու հարյուր հազարավոր դիտումներ, եւ TikTok-ի «ռեք»-ի անբաժան մասն են դարձել։

«Դեղին սրտով» աղջիկը հասցրել է ներթափանցել շատերի սրտերը եւ բազմիցս անվանվել «հայկական երգարվեստի հույսերից մեկը»։ Վերջերս Լիլին նաեւ նոր զուգերգ ներկայացրեց հայտնի հումորիստ ու երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ, որը կոչվում է «Էլի մենակ»։

Նարե Ղազարյան

ARS_6941-1.jpg (248 KB)

«Եվրատեսիլն» ու «Մանկական Եվրատեսիլը» վերջին տարիներին լավ հնարավորություն են տալիս նոր անուններ ու տաղանդներ բացահայտելու։ 14-ամյա Նարե Ղազարյանն այս տարի շատերի համար բացահայտվեց «Մանկական Եվրատեսիլ»-ի շնորհիվ։ Երգչուհին իր Dance! երգով ներկայացրեց Հայաստանը հեղինակավոր մրցույթում՝ զբաղեցնելով երկրորդ պատվավոր հորիզոնականը։

Նարեն երգիչ եւ երգերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանի սանն է։ «Մանկական Եվրատեսիլ»-ից հետո լրագրողների հետ զրույցում երգչուհին նշել է, որ շարունակելու է իր գործունեությունը երաժշտական ոլորտում, այնպես որ՝ 2023-ին Նարեի մասին անպայման կլսենք։ 

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ արտիստների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության