Դալիթա Ավանեսյանի համար 2022-ը եղել է բուռն աշխատանքային տարի, սակայն երգչուհին դրական ծանրաբեռնվածությունը դասում է իր ձեռքբերումների շարքում։ Դալիթան հենց տարեսկզբին առաջարկ ստացավ նկարահանվելու «Հատուկ դասարան» հեռուստասերիալում, դրան զուգահեռ սկսեց դասավանդել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ տարվերջին դարձավ Երեւանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներից մեկը։
Երգչուհին նաեւ հասցրել է լուսանկարվել NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում եւ պատասխանել մեր հարցերին։
Հիշելով «Հատուկ դասարան»-ի մեկնարկը՝ Դալիթան նշեց, որ ի սկզբանե լսումներին իրեն կանչել էին Մերիի կերպարի համար․ նրա խոսքով՝ այս հերոսուհին տարբերվում է մինչ այդ կերտած իր կերպարներից, քանի որ սերիալի սկզբում ուներ ավելի բարդ ու բացասական գծեր։
«Ֆիլմերում, հիմնականում, բարի հեոսուհիների եմ մարմնավորել, բայց Մերին, ինչպես հատուկ դասարանի մյուս աշակերտները, սկզբում ներկայացվեց որոշակի բացասական կողմերով։ Առհասարակ, դեմ չեմ բացասական կերպարներ կերտելուն, կարծում եմ՝ դա, նույնիսկ, ավելի հետաքրիր փորձ կլինի, կօգնի դուրս գալ հարմարավետության գոտուց»։
Երգչուհին կարծում է՝ «Հատուկ դասարան»-ի հաջողությունը պայմանավորված է այնտեղ բարձրացվող թեմաներով, որոնք կարող են պատահած լինել շատ դեռահասների կյանքում․
««Հատուկ դասարան»-ն, իսկապես, շատ տարբերվող սերիալ է դպրոցականների մասին, որը ներկայացնում է դեռահասների շրջանում տարածված տարբեր խնդիրները՝ թե տանը, թե դպրոցում, ու կարծում եմ՝ հենց դրա շնորհիվ սիրվեց, քանի որ ներկայացնում է իրականությունը»։
Երգչուհի-դերասանուհին 2023-ին շարունակելու է նկարահանվել սերիալում՝ այս աշխատանքը համատեղելով նաեւ համալսարանում դասավանդելու հետ․
«Երբ մագիստարատուրան ավարտեցի, սկսեցի աշխատել, որպես դասախոսի օգնական։ Հետագայում դեկանատից առաջարկ ստացա դասավանդելու Դատաբազաների հիմունքներ առարկան։ Ես ավարտել եմ ծրագրավորման բաժինը, ու այս առարկան այս ոլորտի կորիզներից է։ Ինձ համար սա շատ մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն, քանի որ ենթադրում է մշտական պատրաստվածություն, որպեսզի կարողանաս ուսանողներին էլ ապահովել ճիշտ ու օգտակար նյութերով»։
Գրեթե, հասակակից ուսանողների համար Դալիթան փորձում է լինել ընկեր, որը, պարզապես, կիսվում է ստացած գիտելիքներով։ Երգչուհին խոստովանում է, որ երբ ստացել է դասավանդելու առաջարկը, փոքրիկ վախեր ունեցել է, որոնք հաղթահարել է ժամանակի ընթացքում․
«Ես դասավանդում եմ նաեւ մագիստրատուրայի բաժնի ուսանողներին, այսինքն՝ նրանցից շատերը համարյա իմ հասակակիցներն են, ունեցել եմ նաեւ ինձանից ավելի մեծ տարիքի ուսանողներ, ինչը շատ պարտավորեցնող է։ Փորձում եմ ավելի ընկերական լինել բոլորի հետ եւ ըմբռնող, քանի որ ինքս էլ բոլորովին վերջերս եմ ավարտել մագիստրատուրան։ Եղել են ինչ-որ բաներ, որոնք ինձ դուր չեն եկել իմ՝ սովորելու տարիներին, եւ հիմա փորձում եմ ավելի հետաքրքիր մոտեցում ցուցաբերել դրանց՝ տեսականի փոխարեն ավելի պրակտիկ դասեր ապահովել եւ այլն»։
Երգչուհուն լսարանում դրական են ընդունում․ նրա խոսքով՝ երբեմն, նույնիսկ, կիսվում են իր մասնակցությամբ այս կամ այն նախագծի տպավորություններով․
«Եղել են դեպքեր, որ ինձ ասել են՝ «Վայ, հետեւել ենք «Մանկական Եվրատեսիլ»-ին, շատ լավ եք վարել»։ Լինում է, որ հյուրեր ենք ունենում․ օրինակ՝ մի անգամ հրավիրել էի «Հատուկ դասարան»-ի իմ խաղընկերներին։ Փորձում եմ հնարավորինս ինտերակտիվ ու անմիջական մոտեցում ցուցաբերել դասերին»։
Ինչ վերաբերում է «Մանկական Եվրատեսիլ»-ին հաղորդավարի կարգավիճակում վերադառնալուն, Դալիթան նշում է,-«2011 թ-ին շատ փոքր էի․ այն ժամանակվա ու այժմյան էմոցիաներս տարբեր էին։ Հշում եմ՝ երբ ներկայացնում էի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում, հուզմունք ու մեծ պատասխանատվություն էի զգում, քանի որ Հայաստանն առաջին անգամ էր հյուրընկալում այդ մեծամասշտաբ մրցույթը։ Այս տարի նմանատիպ զգացողություններ էլի ունեցել եմ։ Շատ ուրախ էի, որ կրկին Հայաստանում անցկացվեց մրցույթը։ Հանդիսատեսի էմոցիաները շատ ցայտուն էին զգացվում»։
23-ամյա երգչուհին, շատերի բնորոշմամբ, շատ չի փոխվել տարիների ընթացքում։ Դալիթան պատմում է, որ մրցույթի շրջանակում իրեն հաճախ էին մոտենում ու նշում այդ մասին․
«Շատերն ասում են, որ ընդհանրապես չեմ փոխվել, ինչի համար ուրախ եմ։ Դա, իրականում, կինոարվեստում ինձ խանգարում է, քանի որ երբեմն կանչում են քասթինգի, իսկ հետո ասում, որ փոքր եմ երեւում տվյալ հերոսուհու համար։ Բայց ես տարիքից փոքր երեւալը առավելություն եմ համարում, ու հուսով եմ՝ ուշ կծերանամ (ծիծաղում է)»։
Հարցին՝ արդյոք չի՞ մտածում նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին՝ երգչուհին պատասխանեց․
«Այս ընթացքում շատ եղան հարցեր՝ արդյոք չէ՞ի ցանկանա ներկայացնել Հայաստանը նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին։ Իրականում, երբեմն մտածում եմ դրա շուրջ։ «Եվրատեսիլ»-ը տարբերվում է «Մանկական Եվրատեսիլ»-ից՝ ավելի մասշտաբային է ու մեծ, ավելի մեծ պատրաստվածություն է պահանջում, բայց, իհարկե, եթե լինի նման հնարավորություն, սիրով կմասնակցեմ»։
Անդրադառնալով նոր տարվա ծրագրերին՝ Դալիթան նշեց, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել սիրելիներին ու ճամփորդելուն․
«Այս տարի շատ էի ցանկանում ճամփորդել, բայց, աշխատանքի բերումով, չկարողացա դա անել։ 2023-ին հուսով եմ՝ կստացվի այդ ցանկությունս իրականացնել»։
Հայրենակիցներին երգչուհին մաղթեց ամենակարեւորը՝ առողջություն եւ խաղաղություն․
«Մաղթում եմ, որ տարին լի լինի երջանիկ ու գեղեցիկ պահերով»,-հավելեց նա։
Հարցազրույցը՝ Սյունե Առաքելյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Տեսանյութը պատրաստեց Մելինե Տոնոյանը
Նկարահանումն իրականացվել է Photon ֆոտոստուդիայում
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:40, 10 հունիսի
Dior-ն ապագային նայում է արեւային ակնոցների նոր տեսականիով12:19, 10 հունիսի
Շաբաթվա Instagram. ինֆլուենսր Մադոննա Հարությունյան11:20, 10 հունիսի
Շրթներկի տարօրինակ գույները վիրուսային թրենդ են դառնում10:05, 10 հունիսի
«Կյանքումս առաջին անգամ այցելելու եմ ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան»․ HAUSER-ի տեսաուղերձը՝ երեւանյան համերգին ընդառաջ09:00, 10 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 9 հունիսի
Ամերիկուհին նիհարել է ավելի քան 90 կգ, սակայն պնդում է՝ քաշի կորուստը փչացրել է սեռական կյանքը22:18, 9 հունիսի
Հնդկաստանի հայ կուրտիզանուհու պատմությունը, ով հայտնի է դարձել իր երաժշտական տաղանդի շնորհիվ21:22, 9 հունիսի
«Կավն ինձ բուժում է»․ հայկական ծագումով ֆրանսիացի դիզայներ Լյուդմիլա Բալկիս20:18, 9 հունիսի
«Ես ինձ շատ մտերիմ եմ զգում Հայաստանի եւ հայերի հետ»․ ֆրանսիացի երաժիշտ Պատրիկ Ռադել19:35, 9 հունիսի
Սանկտ Պետերբուրգի հանրահայտ Triglinki նախագիծը Երեւանում19:23, 9 հունիսի
Մարիամ Ալեքսանյանի տնից գողություն է կատարվել17:10, 9 հունիսի
Bentley-ն, Bugatti-ն, Aston Martin-ը եւ Porsche-ն ներխուժում են անշարժ գույքի շուկա՝ կառուցելով շքեղ տներ եւ երկնաքերեր