Ֆրանսիայի ազգային կինոմրցանակաբաշխությունը՝ «Սեզարը», որը ստացել է «Ֆրանսիական Օսկար» անվանումը, արգելել է ներկա գտնվել մրցանակաբաշխությանը բոլոր այն անձանց, որոնք մեղադրվում են սեռական բռնության եւ սեռական բնույթի հանցագործությունների մեջ։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Միեւնույն ժամանակ, դերասանները, ռեժիսորները, պրոդյուսերները եւ կինոարդյունաբերության այլ գործիչներ դեռ կկարողանան մրցանակներ ստանալ։ Նրանք պարզապես չեն կարողանա ներկա գտնվել բուն գալա-արարողությանը, եւ հաղթանակի դեպքում ոչ ոք չի կարողանա ելույթ ունենա նրանց անունից։
Ինչպես հիշեցնում է The Hollywood Reporter-ը, ֆրանսիական կինոարդյունաբերությունը չափազանց ուշ է արձագանքել MeToo-ի «դարաշրջանի» պահանջներին: Դերասան Ժերար Դեպարդյեի բռնաբարության մեղադրանքը չխանգարեց նրան շարունակել իր աշխատանքը, իսկ Կինոյի եւ անիմացիայի ազգային կենտրոնի նախագահ Դոմինիկ Բուտոննան վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ չնայած սեռական բռնության մեղադրանքներին։
«Սեզար» մրցանակն ինքնին 2020 թվականին սկանդալի կենտրոնում էր այն բանից հետո, երբ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը ստացավ Ռոման Պոլանսկին («Սպան եւ լրտեսը» ֆիլմի համար), ով մեղադրվում է 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ, որը դեռեւս 70-ականներին թաքնվել էր ԱՄՆ իրավապահներից։ Հաղթողի հայտարարումից հետո դահլիճից շատերը, այդ թվում՝ ռեժիսոր Սելին Սյամման եւ դերասանուհի Ադել Հենելը, ի նշան բողոքի լքել են արարողությունը։ Ինքը՝ Պոլանսկին, չի մասնակցել միջոցառմանը, քանի որ վախենում էր «հրապարակային դատապարտումից»:
«Սեզար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 24-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 1 դեկտեմբերի
Սոֆյա Վերգարան անճանաչելի է «Գրիզելդա» նոր սերիալում՝ «կնքամոր» դերում13:48, 1 դեկտեմբերի
85-ամյա Ջեյն Ֆոնդան նախընտրում է երիտասարդ տղամարդկանց. «Եթե սիրեկան ունենամ, նա պետք է լինի 20 տարեկան»13:07, 1 դեկտեմբերի
Ջուլիա Ռոբերթսն արդեն ընկղմվել է տոնական տրամադրության մեջ՝ շնորհիվ Gucci-ի կոշիկների12:30, 1 դեկտեմբերի
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին կրկին ուշադրություն են գրավել իրենց կերպարներով11:31, 1 դեկտեմբերի
«Բոբ-Ռոբ». ԱՄՆ-ում նկարահանված հայկական ֆանտաստիկ սերիալն այսօրվանից կմեկնարկի YouTube-ում10:18, 1 դեկտեմբերի
Շերոն Սթոունը վստահեցնում է, որ այժմ ավելի շատ մարդիկ են ցանկանում քնել իր հետ, քան նախկինում09:00, 1 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:26, 30 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցնցված է, որ իր ընտանիքն այդքան հայտնի է դարձել21:33, 30 նոյեմբերի
Wish list․ Y-3 KYASU սպորտային կոշիկներ՝ Yohji Yamamoto-ից և adidas-ից20:31, 30 նոյեմբերի
Miu Miu-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխարհում ամենահայտնի ապրանքանիշն է19:40, 30 նոյեմբերի
Հետազոտելով հայկական գինին. Forbes17:14, 30 նոյեմբերի
Ջեյմս Քեմերոնը մանրամասներ է հայտնել առաջիկա «Ավատար 3» ֆիլմի մասին