Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սուրբ Ծնունդն աշխարհի տարբեր երկրներում. առանձնահատկություններ, ավանդույթներ

16:26, 6 հունվարի

Չնայած Քրիստոսի ծննդյան տոնակատարության ավանդույթները աշխարհի տարբեր երկրներում շատ նման են, այնուամենայնիվ, ամենուր գոյություն ունեն օրիգինալ մանրուքներն ու յուրահատկությունները: Միեւնույն ժամանակ, բոլորի համար Սուրբ Ծնունդը տոն է, որն անցկացնում են ընկերների եւ հարազատների շրջանում:

Ավստրալիա

Ավստրալիայում Սուրբ Ծնունդը տաք ամառվա ամենաթեժ պահին է, այնպես որ տոնակատարություններն այստեղ սկսվում են երեկոյան, երբ արեւը իջնում է հորիզոնից, օդին վերադարձնելով երկար սպասված սառնությունը: Առավել հաճախ, Նոր տարին, ինչպես նաեւ Սուրբ Ծնունդը դիմավորում են լողափում կամ բնության գրկում։ Նոր տարվա մեկնարկի մասին տեղի բնակիչներին ահազանգում են ոչ թե կուրանտները, այլ ավտոմեքենաների ազդանշանները, որոնք հնչում են եկեղեցու զանգերի ղողանջով:

Իտալիա

Իտալացիներն ուրախ մարդիկ են, այնպես որ Սուրբ Ծնունդը նրանց համար եւս մեկ առիթ է, որպեսզի ամբողջ ընտանիքի համար տոն կազմակերպեն: Նախապես անհրաժեշտ է տանը անցկացնել մեծ մաքրություն, որը, ավանդույթի համաձայն, ուղեկցվում է  ազգային երգերով։  Իսկ ահա կահույքից ազատվելը, ավելի շուտ, զբոսաշրջիկների համար առասպել է։ Այդուհանդերձ Սուրբ Ծնունդից մեկ ամիս առաջ քաղաքները սկսում են լցվել վառ կարմիր գույնով։ Կրքոտ իտալացիները սիրում են ամեն պայծառ բան, իսկ Սուրբ Ծնունդը՝ Աստված ինքն է պատվիրել։ Իտալիայում երեխաներին նվերներ է բերում ոչ թե Սանտա Կլաուսը, այլ ծեր կին Բեֆանը։  Թե ինչ կապ նա ունի Սուրբ Ծնունդի հետ դեռեւս պարզ չէ, թեեւ իտալացիների համար, կարծես, ամեն ինչ հարմար է, լավ տղաներին եւ աղջիկներին նվեր բարակ գուլպաներ, վատերին՝ ածուխներ։

Մեծ Բրիտանիա

Բացի ջեռոցում պատրաստված հնդկահավից եւ Սուրբ Ծննդյան ծառից, որի մասին լսել են բոլոր նրանք, ովքեր դպրոցում անգլերեն են սովորել, վերջերս Անգլիայում շատ ինքնատիպ ավանդույթ է հայտնվել։ Բրիտանացիներն իրենց պարտքն են համարում նախքան տոնն ընկղմվել բաց տարածությունում առկա սառցե ջրի մեջ:  Ծիսակատարությունը եկել է Լոնդոնից, որտեղ մի քանի տարի առաջ Սանտա Կլաուսները խելոք երեխաներին նվերներ բաժանելու փոխարեն մեկը մյուսի հետեւից սկսել է թռչել Հայդ-պարկում գտնվող լճի ջրերը։ Չնայած, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա․ ռուսների մկրտության այս տարբերակը նույնպես տարակուսանք է առաջացնում։

Արգենտինա

Արգենտինայում ընտանիքի անդամները հավաքվում են սեղանի շուրջ՝ Սուրբ Ծնունդից մի քանի ժամ առաջ։  Կեսգիշերին բացվում է խմիչքը եւ դրանից հետո բոլորը դուրս են գալիս փողոց, հրավառություն կազմակերպում կամ հրացանով կրակում են օդային գնդակներին։ Նախկինում տոնական սեղանին միշտ եղել է հնդկահավ, բայց վերջերս արգենտինացիների ընտրությունը կանգ է առել տապակած տավարի կամ հորթի մսի վրա (նրանք պատրաստում են ազգային ուտեստ՝ ասադո): Տոնածառը զարդարում են խիստ ոճով՝ մեկ-երկու գույնի գնդիկներով։ Եկեղեցի քչերն են գնում։ Ժամանցային հաստատությունները դեկտեմբերի 25-ին փակ են։

Հունաստան

Չնայած այն հանգամանքին, որ ուղղափառ երկիր է, Սուրբ Ծնունդն այստեղ տոնում են կաթոլիկների հետ՝ դեկտեմբերի 25-ին։  Տոնածառը եւ տոնական սեղանը զարդարում են մրգերով, ընկույզով, թզով, չամիչով եւ այլն: Տոնական օրերի ընթացքում հույները երգում են Սուրբծննդյան երգեր: Նվիրել ընդունված գործնական բաներ՝ հագուստ, գրքեր, գումար, տան համար իրեր: Հիմնական ուտեստը՝ խորոված հնդկահավն է։ Նախապես պատրաստվում են նուշով, ընկույզով քաղցր բլիթները եւ մեղրով բլիթները, որոնք կոչվում են մելոմակարոններ։

Հույների մոտ կա տոնի թխվածքի՝ կուլիչի համանման հացը՝ Քրիստոպսոմոն, որը պատրաստված է խմորիչով, յուղով, գինիով, նուշով եւ մի շարք անուշահոտ համեմունքներով։  Զարդարում են խաչով, որի կենտրոնում փաթաթում են կճեպով ընկույզը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել