Ամանորն այնքա՜ն գեղեցիկ տոն է, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ շատ հոգսաշատ: Այդ է պատճառը, որ տոների ավարտից հետո շատերը սթրեսի մեջ են ընկնում: Ինչո՞ւ: NEWS.am STYLE-ն այսօր կներկայացնի, թե ինչպես կարելի է դուրս գալ ամանորյա սթրեսից:
Որքան էլ հրաշալի ու հեքիաթային լինի Նոր տարին, այն նաեւ հոգսաշատ է: Գնումներ, տան զարդարանք ու մաքրում, ուտեստների պատրաստում, սեղանի զարդարում եւ վերջապես՝ հյուրեր, հյուրեր ու էլի հյուրեր: Այս ամենը, ինչ խոսք, մեզանից շատ էներգիա ու նյարդեր է խլում, այդ է պատճառը, որ Նոր տարին որոշ մարդկանց մոտ բացասական վերաբերմունք է ձեւավորում:
Նման մարդկանց համար ամանորյա արձակուրդն անգամ հետաքրիր չէ, քանի որ այն ամբողջությամբ ծախսում են տոնական նախապատրաստությունների վրա, իսկ հանգստանալու մասին խոսք անգամ չի կարող լինել:
Իսկ այն մարդիկ, ովքեր սիրում են Ամանորը եւ մեծ հաճույքով են տոնում, արձակուրդից հետո դժվար են կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ տոներն ավարտվել են, եւ ժամանակն է գնալ դասի կամ աշխատանքի: Նման մարդիկ նույնպես հակված են հետամանորյա սթրեսի:
Մասնագետներն ամանորյա սթրեսից խուսափելու համար խորհուրդ են տալիս տոներից մի քանի օր անց աստիճանաբար «հետ գալ» իրականություն: Արձակուրդային օրերին մենք մեզ թույլ ենք տալիս ուշ քնել, ուշ արթնանալ, շատ ուտել եւ խմել: Այս ամենին պետք է աստիճանաբար հետ վարժվել, որպեսզի արձակուրդի ավարտին կարողանաք թարմ ուժերով ներկայանալ աշխատավայր:
Ցերեկները քնելու կամ հեռուստացույց նայելու փոխարեն պետք է զբոսնել մաքուր օդին, խուսափել շատ ուտելուց: Աշխատանքի գնալիս փորձեք առաջին շաբաթը երկար չմնալ աշխատավայրում, շատ չծանրաբեռնվել: Ձեր գործընկերների հետ փոխանակվեք ամանորյա պատմություններով: Եվ հիշեք, որ թեեւ տոներն ավարտվեցին, բայց առջեւում գարուն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:20, 21 մարտի
Dolce & Gabbana-ն 1200 դոլար արժողությամբ սպորտային կոշիկներ է ներկայացրել, որոնք նման են աղբի սեւ տոպրակի13:22, 21 մարտի
Dior-ը բացահայտել է Հորդանանի արքայադուստր Իմանի հարսանյաց զգեստի դիզայնի մանրամասները12:30, 21 մարտի
Ինչպես են Քարդաշյան քույրերը երես տալիս իրենց դուստրերին11:34, 21 մարտի
«Շրջափակումը շարունակվում է․ Ադրբեջանի նախագահը սպառնում է հայերին պատերազմով, բայց աշխարհը դեռ լուռ է»․ բրիտանահայ շոումեն Գեւ Օրկյան11:15, 21 մարտի
Բրյուս Ուիլիսն իր 68-ամյակը նշել է նախկին եւ ներկա կանանց շրջապատում10:20, 21 մարտի
StyleBeauty. գրավիչ գեղեցկությունից մինչեւ գրանժ դիմահարդարում՝ TikTok-ը գեղեցկության միտումների առաջատարն է09:00, 21 մարտի
ՄԱՐՏԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:47, 20 մարտի
«Կոկաինային արջ». էպատաժային հուզական բլուրներ22:17, 20 մարտի
«Տան 5 կանոն» Մադոննայից21:20, 20 մարտի
20:30, 20 մարտի
Brunette vs Իրու Խեչանովա. ո՞ւմ ոճաբանն է ավելի լավը19:42, 20 մարտի
Կանանց կոլեկտիվ. «Սեփական սենյակ» ցուցահանդեսն Art Kvartal-ում