MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Արքայազն Հարրին պատմել է՝ իր գրքում չի ներառել հիշողություններ, որոնք կարող են վնասել հորը

18:24, 14 հունվարի

Արքայազն Հարրին, որը հունվարի 10-ին թողարկեց «Spare» ինքնակենսագրական գիրքը, խոստովանել է, որ երկու անգամ ավելի շատ նյութեր ուներ, բայց նա չի հրապարակել դրանք,  որպեսզի իր հորը՝ Չարլզ III թագավորին եւ ավագ եղբորը վատ դրության մեջ չդնի։ Այս մասին հայտարարել է միապետի 38-ամյա կրտսեր որդին՝ The Telegraph-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ուրբաթ օրը։

«Նախնական տարբերակն այլ էր։ Այն ուներ 800 էջ, որն այժմ կրճատվել է մինչեւ 400-ի։ Կարող էր երկու գիրք լինել: Եվ այնտեղից ինչ-որ բան հեռացնելը բարդ խնդիր էր», - հայտնել է արքայազն Հարրին, որը կրում է «Սասեքսի դուքս» տիտղոսը: Հարցազրույցն ինքնին ձայնագրվել է մինչ նրա 415 էջանոց հուշերի հրապարակումը։

«Կան որոշ բաներ, որոնք տեղի են ունեցել, հատկապես հորս եւ եղբորս, որոշ չափով իմ ու եղբորս միջեւ, որոնց մասին ես չեմ ուզում ամբողջ աշխարհն իմանա», - ավելացրել է արքայազն Հարրին։ Պատասխանելով բրիտանական որոշ լրատվամիջոցների քննադատությանը, թե իր գիրքը խարխլում է միապետության հիմքերը, Սասեքսի դուքսն ասել է, որ ընդհակառակը, դա թելադրված է թագավորական ընտանիքի անդամների, հատկապես երեխաների հանդեպ մտահոգությամբ․ «Խոսքը միապետությունը ոչնչացնելու փորձի մասին չէ․ սա նրանց իսկ փրկելու փորձ է», - հայտարարել է նա:

«Երբ դու փորձում ես փոխել [միապետության] ամբողջ ինստիտուտը եւ, ամենակարեւորը, մեդիա դաշտը, դա փոքր խնդիր չէ: Այս մարտահրավերի մասշտաբները հսկայական են, եւ ես պետք է կարողանամ պաշտպանել ինձ՝ եւ՛ հոգեպես, եւ՛ էմոցիոնալ առումով այս գործընթացի ընթացքում»,- հավելել է թագավորի որդին։ Միեւնույն ժամանակ, արքայազն Հարրին վստահություն է հայտնել, որ ի վերջո ընտանիքը երախտապարտ կլինի իրեն նման դժվար բաների մասին այդքան բացահայտ խոսելու համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել