Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Իրինա Շեյքի իդեալական կազմվածքի գաղտնիքները

19:12, 22 հունվարի

Հունվարի 6-ին Իրինա Շեյքը դարձավ 37 տարեկան։ Նա լավ տեսք ունի ինչպես պոդիումում, այնպես էլ համաշխարհային բրենդների գովազդային արշավներում։ Այս հոդվածում պատմում ենք, թե ինչպես է Իրինային հաջողվում միշտ լավ տեսք ունենալ։

521562.jpg (267 KB)

Առողջ միջուտեստներ

Իրինան խոստովանել է, որ երբեք իրեն չի սահմանափակում սննդի մեջ, ուստի նրա ամենօրյա սննդակարգի մեջ առկա են նախուտեստներ։ Սուպերմոդելը նախընտրում է չրեր ու կաթնամթերք։ Դուք հեշտությամբ կարող եք վերցնել այս հնարքը Շեյքից։ Երբ ուտել եք ցանկանում, ապա չիպսերի կամ ֆրիի փոխարեն առողջ խորտիկ ընտրեք: Օրինակ՝ գազար, ընկույզ, չոր մրգեր կամ խնձոր։

Ռուսական բաղնիք

Իրինան բազմիցս հարցազրույցներում ասել է, որ հավատում է ռուսական բաղնիքի օգտակարությանը։ Սուպերմոդելի խոսքով՝ ռուսական բաղնիքն աշխատում է դետոքսի պես, ուստի այն ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ բարելավում է մաշկը։ Մեկ այլ առավելություն  եւս․ այն հանգստացնող ազդեցություն ունի, եւ մենք լավ գիտենք, որ սթրեսը գեղեցկության եւ երիտասարդության գլխավոր թշնամին է:

GettyImages-1076375962.jpg (140 KB)

Կոկոսի յուղ՝ մաշկի լրացուցիչ խոնավեցման համար

Իրինան կոկոսի յուղի մեծ սիրահար է։ Ըստ նրա՝ այն աշխարհի լավագույն խոնավեցնող միջոցներից մեկն է։ Նա կոկոսի յուղն օգտագործում է անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո (խոնավությունը պահպանելու համար): Բացի այդ, կոկոսի յուղը հիանալի կերպով պայքարում է կարմրության եւ չորության դեմ՝ հարթեցնելով մաշկի երանգը:

Կանոնավոր կարդիո մարզումներ

Իրինան բազմիցս խոստովանել է, որ մանկուց ատում է վազելը, ուստի միշտ մարզումների նոր տարբերակներ է փնտրում։ Այժմ հայտնի մոդելը նախընտրում է բռնցքամարտ ու ջիու-ջիցու։ Հարցազրույցներից մեկում Շեյքը նշել է, որ երբ զայրացած արթնանում է, գնում է բռնցքամարտի, քանի որ ռինգն օգնում է իրեն արտահայտել էմոցիաներն ու հաղթահարել սթրեսը։ Ինչ վերաբերում է ջիու-ջիցուին, նա սիրում է փորձել շարժումների տարբեր համադրություններ, եւ այս մարտարվեստը նրան տալիս է նման հնարավորություն։

Ճամփորդելու ընթացքում Իրինան նույնպես մարզվում է։

f75baf2b9fa4464ee2cce2b97c9439a2_cropped_666x999.jpg (91 KB)

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել