Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որն ուղեկցվել է հիփ-հոփ կատարող Xcho-յի «Ты и я» թրեքով։ Xcho-ն ռեփ է կարդում ռուսերեն։ Նա ծագումով հայ է, իսկական անունը Խաչո Դունամալյան է։
Տեսանյութում դերասանը հեռախոսի օգնությամբ վազքուղու վրա նկարահանում է ձնառատ ճանապարհով ընթացող մեքենայի տեսարանը։ Մեքենան խաղալիք է, իսկ ճանապարհը՝ մարզասարք։
«Դուք կզարմանաք, բայց ֆիլմերում շատ տեսարաններ հենց այսպես են նկարահանվում»,- հրապարակմանը կից գրել է Սմիթը։
Սակայն բաժանորդների ուշադրությունը գրավել է տեսանյութի երաժշտությունը։ Մեկնաբանություններում հայտնվել են ռուսալեզու օգտատերեր, ովքեր սկսել են միմյանց ողջույններ ուղարկել ու կատակել, թե դերասանը ռուս SMM մենեջերի է վարձել։
Xcho-ն նույնպես մեկնաբանություն է թողել հրապարակման վերաբերյալ, որում շնորհակալություն է հայտնել Սմիթին՝ թրեքն ընտրելու համար։ Միաժամանակ ուկրաինացի օգտատերերը մեկնաբանություններում քննադատել են Սմիթին։
Ինքը՝ Սմիթը, դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել քննադատությանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան