36-ամյա բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը խոստովանել է, որ մի անգամ երկու շաբաթ շարունակ կերել է միայն կարտոֆիլ՝ նիհարելու համար։ Նա ES Magazine-ին տված հարցազրույցում դժգոհել է տղամարդու մարմնի նկատմամբ Հոլիվուդի խիստ պահանջներից։
«Մթնշաղի» եւ «Բեթմենի» աստղն ընդգծել է, որ խնդիրներ չունի սեփական մարմնի ընկալման հետ, սակայն պրոդյուսերների պահանջները խենթություն է համարում։ «Շատ հեշտ է վարակվել դրանով։ Նույնիսկ կալորիաներն ես հաշվում եւ լիովին չես հասկանում, թե որքան լուրջ է դա», - զգուշացրել է նա:
Ըստ Պատինսոնի՝ նա մեկ անգամ երկու շաբաթվա ընթացքում կարտոֆիլից բացի ոչինչ չի կերել: «Պարզապես խաշած կարտոֆիլ եւ հիմալայան վարդագույն աղ։ Այն մաքրում է եւ իսկապես նիհարում ես»,- պատմել է դերասանը։
Պատինսոնը պարզաբանել է, որ փորձել է գրեթե բոլոր դիետաները, այդ թվում՝ կետո դիետան։ «Ես մտածեցի, որ կա մի դիետա, որով դուք կարող եք անընդհատ ուտել պանիր եւ երշիկեղեն: Բայց պարզվեց, որ չես կարող միաժամանակ գարեջուր խմել, քանի որ այդ դեպքում դիետան ավարտված է », - ծիծաղել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:07, 1 դեկտեմբերի
Ջուլիա Ռոբերթսն արդեն ընկղմվել է տոնական տրամադրության մեջ՝ շնորհիվ Gucci-ի կոշիկների12:30, 1 դեկտեմբերի
Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին կրկին ուշադրություն են գրավել իրենց կերպարներով11:31, 1 դեկտեմբերի
«Բոբ-Ռոբ». ԱՄՆ-ում նկարահանված հայկական ֆանտաստիկ սերիալն այսօրվանից կմեկնարկի YouTube-ում10:18, 1 դեկտեմբերի
Շերոն Սթոունը վստահեցնում է, որ այժմ ավելի շատ մարդիկ են ցանկանում քնել իր հետ, քան նախկինում09:00, 1 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:26, 30 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցնցված է, որ իր ընտանիքն այդքան հայտնի է դարձել21:33, 30 նոյեմբերի
Wish list․ Y-3 KYASU սպորտային կոշիկներ՝ Yohji Yamamoto-ից և adidas-ից20:31, 30 նոյեմբերի
Miu Miu-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ աշխարհում ամենահայտնի ապրանքանիշն է19:40, 30 նոյեմբերի
Հետազոտելով հայկական գինին. Forbes17:14, 30 նոյեմբերի
Ջեյմս Քեմերոնը մանրամասներ է հայտնել առաջիկա «Ավատար 3» ֆիլմի մասին16:23, 30 նոյեմբերի
Stella McCartney x Veuve Clicquot. երբ խաղողի թափոնները եւ խցանները վերածվում են պայուսակների եւ կոշիկների15:01, 30 նոյեմբերի
Ալ Պաչինոյի երիտասարդ սիրեցյալը չի պատրաստվում ամուսնանալ լեգենդար դերասանի հետ