ԽՈՅԵՐ
Այսօր աստղերը կտրականապես խորհուրդ չեն տալիս քննարկումներ սկսել ձեր սիրելի անձնավորության հետ։ Այսօր դուք մինչեւ վերջ պնդելու եք ձեր տեսակետը։ Ուստի, նախընտրելի է ավելի գլոբալ թեմաների շուրջ խոսել, որոնց դեպքում վիճելու հավանականությունը շատ քիչ է։
ՑԼԵՐ
Այսօր ձեր կյանքում տեղի կունենան կարեւոր իրադարձություններ, որոնք մեծ հետք կթողնեն։ Էական նշանակություն ունի այն, որ դուք ճիշտ գնահատեք պահը, արագ կողմնորոշվեք եւ իմաստուն որոշումներ կայացրեք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք մեծ ուշադրություն եւ կարեւորություն կհատկացնենք ձեր արտաքին տեսքին։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս, որ ավելի էական նշանակություն տաք ոչ թե արտաքինին, այլ ներքին եւ հոգեւոր աշխարհին։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Օրը բավականին հագեցած կլինի։ Դուք այնքան զբաղված կլինեք, որ գործերը մեկը մյուսի հետեւից հանգիստ չեն թողնի ձեզ։ Ավելին, այնքան լի եւ բուռն իրադարձություններով լի կլինի օրը, որ անգամ կմոռանաք անձնական կյանքի մասին։ Սակայն սա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ ձեր սիրելի անձնավորությունը միգուցե մտածի, որ դուք այլեւս հետաքրքրված չեք նրանով։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս անձնական կյանքի մասին կարեւոր տեղեկություն հայտնել ձեր ընկերներին, հատկապես պետք է թաքցնել անունները։ Հակառակ դեպքում տարաձայնություններն ու անախորժ իրավիճակները անխուսափելի կլինեն։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը կցանկանա անել հնարավորինս ամեն ինչ ձեզ ժպիտ եւ ուրախություն պարգեւելու համար։ Գնահատեք Նրա ջանքերը. նույնիսկ եթե չեք ցանկանում, գոնե ձեւացրեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքներն այսօր ստիպված են հիմնավոր քայլեր կատարել անձնական կյանքին վերաբերող հարցերում։ Ձեզ կփորձեն համոզել, որ կարող եք նաեւ ժամանակավոր որոշումներ կայացնել, սակայն դուք չեք փոխի ձեր տեսակետը։
ԿԱՐԻՃՆԵՐ
Եթե ձեզ թվում է, որ ձեր սիրելի էակին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում ձեզ հետ, մտորեք՝ միգուցե դուք ինքներդ ձեզ նույնիսկ չեք հետաքրքրում։ Միգուցե հարկավոր է գտնել ձեր գրավիչ հատկանիշը, որը կհրապուրի նրան, եւ դուք կարժանանաք Նրա ուշադրությանն ու սիրուն։ Խորհեք այս մասին։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ամենասարսափելին, որ լարող է ձեզ հետ պատահել, սիրելիին անտեսելն է, երբ Նա իսկապես ձեր սիրո եւ աջակցության կարիքն ունի։ Սակայն ձեր վախը իրականություն կդառնա, եթե դա անեք քաջ գիտակցելով, որ Նա ձեր ջերմության պակասն է զգում։ Ուստի, աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր եւ համբերատար լինել ձեր երկրորդ կեսի նկատմամբ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Նույնիսկ եթե դուք հակառակ սեռի ներկայացուցիչներից ինչ-որ մեկին սիրում եք որպես ձեզ հարազատ ընկեր եւ չեք պատկերացնում, որ կգա մի օր, եւ նա կդառնա ձեր ընտրյալը, այսօր կարելի է անել հակառակը։ Փորձեք այսօր մտորել այդ մասին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր հարաբերությունները պետք է դիտարկեք ձեր սիրելի անձնավորության տեսակետից։ Փորձեք մեկ վայրկյան ձեզ պատկերացնել նրա դերում՝ արդյոք ձեզ դուր է գալիս կամ ճիշտ եք համարում ձեր հարաբերություններըի ընթացքը։ Պատասխանը ստանալուց հետո համապատասխան որոշումներ կայացրեք։
ՁԿՆԵՐ
Այսօր կկատարվեն այն ամենը, ինչի մասին դուք վաղուց մտածում եւ վախենում էիք։ Սակայն սա չի նշանակում, որ հայտնվելու եք անելանելի եւ սարսափելի իրավիճակում, ինչպես ձեզ թվում է։ Ավելին, իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ձեր կյանքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:27, 29 մարտի
39-ամյա մոդելը պնդում է, որ կարող է օրգազմի հասնել «մտքի ուժով»22:20, 29 մարտի
Լայոնել Ռիչին խոստովանել է, որ իր հետ սեքսն այժմ ավելի շատ հիշեցնում է սպրինտի, քան մարաթոնի21:45, 29 մարտի
Երեւանը նկարիչ Միխայիլ Ծատուրյանի աչքերով21:09, 29 մարտի
Օրվա look-եր. Աննա Թովմասյան, Տաթեւիկ Ադումյան, Աննա Մանուչարյան, Անիտա Ավետիսյան, Մերի Երեմյան20:29, 29 մարտի
Հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկին մտադիր է սառեցնել իր ձվաբջիջները19:25, 29 մարտի
G-Star RAW-ն արհեստական ինտելեկտն օգտագործել է՝ նոր հավաքածու ստեղծելու համար16:30, 29 մարտի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր եւ Քլոեի «առաջին սելֆիով»15:30, 29 մարտի
Wine Story. ավստրալուհին տան մաքրման աշխատանքներին ժամանակ իրական գանձ է գտել՝ 50-ամյա տեսակավոր գինիների պահոց14:40, 29 մարտի
Ugg-երը կրկին գրավում են աշխարհը14:05, 29 մարտի
Սարոն՝ Միացյալ Նահանգներ երկար ժամանակով մեկնելու պատճառի, այնտեղ ունեցած համերգների եւ Երեւանում սպասվող մենահամերգի մասին13:17, 29 մարտի
Քրիստինա Ագիլերան թողարկել է շամպայնի բույրով կանացի լուբրիկանտներ12:56, 29 մարտի
Երեւանում տեղի կունենա հյուրընկալության եւ զբոսաշրջության ոլորտի լիդերների առաջին միջազգային համաժողովը