Բեյոնսեի Ivy Park բրենդը եւ Adidas-ը ցուցադրել են նոր համագործակցության լուսանկարները: Park Trail հավաքածուն ոգեշնչված է բացօթյա զբաղմունքներով, փողոցների ոգով եւ ապագայի հնարավորություններով՝ ըստ ապրանքանիշերի։ Հավաքածուն վաճառքում կհայտնվի փետրվարի 9-ին։ Այս մասին հայտնում է WWD-ն։
Այն ներառում է 56 հագուստ, տասներկու աքսեսուար եւ մեծահասակների համար նախատեսված կոշիկների երեք մոդել: Բոլոր տարրերը գենդերային չեզոք են: Կան նաեւ իրեր երեխաների համար՝ մեկ զույգ կոշիկ, չորս աքսեսուար եւ հագուստի տասներկու մոդել։
Հավաքածուում ներկայացված են կարճ տոպեր, սվիտերներ եւ գլխարկով ու բացվածքներով վերնաշապիկներ: Ներկապնակը ներառում է կանաչ, յուղալի սպիտակ, ինդիգո, նարնջագույն, մանուշակագույն եւ լայմ: Կամուֆլյաժային պրինտը հայտնվել է հավաքածուի մի քանի առանցքային իրերի վրա, այդ թվում՝ փայլերով բաճկոն, արհեստական մորթյա վերարկու եւ պարուսինից սպորտային կոստյում:
Բրենդները ներկայացրել են նաեւ Ivy Park TT2000 բասկետբոլային կոշիկը: Աքսեսուարներից՝ ուսապարկեր-տրանսֆորմատորներ, պայուսակներ ու գլխարկներ։
Բեյոնսեն չի մասնակցել հավաքածուի գովազդային արշավին։ Բայց դրանում նկարահանվել են Օֆսեթը եւ նրա որդին՝ Քոդին, մոդել եւ դերասանուհի Դեւոն Աոկին, երգիչ Ice Spice-ը, ամերիկացի ֆուտբոլիստ Դենի Ուեզերհոլտը եւ սքեյթբորդիստ Դիեգո Նահերան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:03, 31 մարտի
Արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված Հռոմի պապի Balenciaga փքաբաճկոնով կերպարը պայթեցրել է համացանցը17:08, 31 մարտի
Արվեստ հանուն խաղաղության. գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի կոչն՝ օվկիանոսից այն կողմ (ֆոտո)16:20, 31 մարտի
Style Beauty. ինչպե՞ս խնամել դեկոլտեի հատվածը16:04, 31 մարտի
15:36, 31 մարտի
Պրիյանկա Չոպրան Բոլիվուդը փոխարինեց Հոլիվուդով, քանի որ զգում էր, որ իրեն «անտեսում են»15:00, 31 մարտի
Հայաստանը «Սլավյանսկի բազար» մրցույթում ներկայացնելու է Սյուզաննա Մելքոնյանը14:49, 31 մարտի
Maison Margiela-ն առաջարկում է դեմքը դեֆորմացնող դիմակներ կրել12:31, 31 մարտի
Առավոտյան մի բաժակ կիտրոնով ջուր խմելու հինգ պատճառ11:55, 31 մարտի
Ավրաամ Ռուսոն ծանր վիրահատությունից հետո հոսպիտալացվել է11:15, 31 մարտի
51-ամյա դերասան Ջարեդ Լետոն մարտահրավեր է նետել տարիքին10:20, 31 մարտի
Այսօր «դեկոլտեի» միջազգային օրն է․ հայ եւ համաշխարհային հայտնիները՝ համարձակ եւ նրբաճաշակ լանջաբացվածքներով (ֆոտո)09:00, 31 մարտի
ՄԱՐՏԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ