Առաջին հերթին պետք է հաշվի առնեք, որ տղամարդն ու կինը սեր եւ սիրահարվածություն հասկացությունները տարբեր կերպ են պատկերացնում։ Այդ պատճառով դավաճանություններին տարբեր կերպ են մոտենում։ Եթե կինն անմիջապես սկանդալ է սկսում, ապա տղամարդն ամեն բան ավելի հանգիստ է ընդունում։ Այդ ամենն այն պատճառով, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները հստակ տարանջատում են սերն ու սիրահարվածությունը։ Տղամարդը իրական սեր է տածում այն կնոջ հանդեպ, ում հետ ինքն իրեն լավ եւ հարմարավետ է զգում, ում հետ հոգեւոր մտերմություն է առաջանում։ Սիրելի կինը մտերիմ ընկեր է։ Իսկ սիրահարվածություն առաջանում է ֆիզիոլոգիական կարիքների, հաղթելու եւ նվաճելու ցանկության պատճառով։ Սակայն տղամարդու համար ուրիշ կնոջ առկայությունը հաճախ օրինական կնոջից բաժանվելու առիթ չէ, դա չի նշանակում, որ նա այլեւս չի սիրում իր կնոջը։ Կինը չի տարանջատում այս երկու հասկացությունները, այդ պատճառով նրա համար իր տղամարդու՝ ուրիշ կնոջով տարվելը ընտանեկան երջանկության իսկական սպառնալիք է։
Ամուսինն աշխատում է կնոջ եւ սիրուհու հետ հարաբերությունները բաժանել միմյանցից անկախ գոյություն ունեցող երկու տարբեր կյանքերի։ Եվ եթե կինը ձգտում է պահպանել ամուսնությունը, նա պետք է հասկանա նման դիրքորոշումը։
Ամուսնական դավաճանություն կասկածելու համար հիմքեր կան, եթե նկատել եք, որ ձեր սիրելին սկսել է ավելի քիչ ժամանակ անցկացնել տանը։ Բացի այդ, նա անորոշ է պատասխաններ է տալիս իր ուշանալու վերաբերյալ հարցերին, նրա գումարը սկսել է չբավարարել սովորական ծախսերին, ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր արտաքին տեսքին, ձեր կողքին ամուսինը շատ հոգատար եւ ուշադիր է, սակայն տանից դուրս գալուն պես մոռանում է կատարել ձեր խնդրանքները, հեռախոսով խոսում է մեկ այլ սենյակում կամ անջատում է հեռախոսազանգը, անդադար հաղորդագրություններ է ուղարկում։
Տան հարմարավետությունը ձեր գլխավոր զենքն է։ Հասկանալու համար, թե ինչպես ազատվել մրցակցուհուց, նախ դուք պետք է ճանաչեք եւ գնահատեք ձեր ուժեղ կողմերը։
Իսկ դուք ուժեղ եք ձեր օջախում՝ ձեր տանը, որտեղ էլ անհրաժեշտ է ամուսնու համար առավելագույնս բարեկեցիկ պայմաններ ստեղծել։ Պետք է հաշվի առնել, որ տարիքի հետ տղամարդու համար ավելի ու ավելի բարդ է հոգ տանել այն կանանց մասին, որոնց նա ցանկանում է նվաճել։ Սիրուհին էլ նրանից քիչ ջանքեր չի խլում։ Ահա այստեղ է ձեր խնդիրը՝ առավելագույնս օգտագործել կենցաղում բարեկեցություն ապահովելու ձեր վարպետությունն այնպես, որ ամուսինն իրեն հնարավորինս հարմարավետ զգա ձեզ հետ։ Թույլ տվեք նրան զբաղվել սիրելի զբաղմունքով։ Ցույց տվեք, թե որքան եք կարոտում նրան, սակայն կպչուն մի եղեք։ Ուղղակի ասեք, թե ինչ եք ցանկանում պատրաստել ընթրիքին եւ կցանկանայիք, որ այն պատրաստ լինի մինչեւ ամուսնու գալը։ Երբեմն պետք է խորամանկության դիմել՝ ձեւացրեք, թե որեւէ հիվանդություն ունեք, որպեսզի ամուսինը կարողանա խնամել ձեզ եւ հասկանա, որ իր կարիքն ունեք։
Իսկ եթե ամեն դեպքում ամուսինը հեռացել է ձեզանից եւ որոշ ժամանակ անց գիտակցելով իր սխալը վերադարձել՝ մի շտապեք միանգամից ընդունել նրան։ Հնարավորություն տվեք նրան ապացուցելու, որ իսկապես զղջում է։ Երբ ամուսինը հայտարարի ընտանիք վերադառնալու իր ցանկության մասին, ասեք, որ համաձայն եք փորձել։ Դա նրան թույլ չի տա հանգիստ լինել, նա պետք է իմանա, որ ձեր ներմանն արժանանալու համար պայքարել է պետք։ Թող ձեզ ուշադրության նշաններ ցույց տա, որոնք պետք է ընդունել զուսպ եւ փոքր-ինչ զարմացած։
Մի փորձեք ստորացնել ամուսնուն եւ պարտված մրցակցուհուն։ Դա ընդամենը կասկածի կենթարկի, նրա՝ վերադառնալու որոշման իրավացիությունը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից