Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

3 բան, որ պետք է ցանկացած տղամարդու

21:12, 28 հունվարի

№1. Ձեր աջակցությունը

Մենք պետք է զգանք, որ մեզ ինչ–որ մեկն աջակցում է. ասես թե մենք արքաներ ենք, եթե դա բոլորովին էլ այդպես չէ։ Դուք պետք է հասկանաք, որ երբ մենք դռնից դուրս ենք գալիս, ամբողջ աշխարհը պատրաստ է մեր դեմ դուրս գալ։ Տնից դուրս եկող ցանկացած տղամարդ պատրաստ է պայքարի։ Նա կարող է աշխատել այնպիսի վայրում, որտեղ ցանկացած պահի կարող են նրան հայտնել աշխատանքից ազատելու որոշման մասին, եւ նրա կյանքը մի ակնթարթում կփոխվի։ Ձեր տղամարդը կարող է քայլել փողոցով հետո մի պահ կանգ առնել,  ու նրա հետ պատահի մի բան, որը բոլորովին նրա հսկողության տակ չէ, կամ մեկը կարող է փորձել խլել այն, ինչ նրան է պատկանում։ Այլ կերպ ասած՝ տղամարդը մշտապես մարտական պատրաստականության վիճակում է՝ գնահատելով մյուս տղամարդկանց եւ պատրաստ պաշտպանելու իր նվաճումները, այդ թվում՝ ձեզ։

№2. Ձեր հավատարմությունը

Հասկացեք, որ մեր սերը շատ է տարբերվում ձեր հուզական, հոգատար, անկեղծ, քաղցր, բարի, ամենակուլ սիրուց։ Կնոջ սերն ամուր է եւ ուժեղ, եւ երբ կինը սիրում է, նա հավատարիմ է, քանի որ ուրիշի հետ իրեն չի պատկերացնում, եւ ուրիշ մեկը նրան պետք չէ։  Դա նշանակում է, որ նա միշտ ձեր կողքին կլինի, ինչ էլ որ պատահի։ Այդպիսին է կնոջ սերը, իսկ տղամարդու համար սերը նվիրվածություն է։ Դա նշանակում է, որ ինչ էլ պատահի՝ դուք նրա կողքին եք լինելու։ Մեզ հեռացնում են աշխատանքից, դուք մնում եք մեր կողքին, եթե անգամ մենք աշխատավարձ չենք բերում տուն եւ ընկերուհիներին էնտուզիազմով ասում եք. «Սա իմ տղամարդն է, ես հավատարիմ եմ նրան»։ Իսկ ին–որ մի հայտնի, հարուստ ու սեքսուալ փլեյբոյի տեսնելիս դուք նրա ձեռքն ավելի ամուր եք սեղմում եւ ասում եք. «Ինձ պետք չեն այդ պլպլան հարուստ տղաները, քանի որ իմ տղամարդը միակն ու անկրկնելին է»։ Նվիրվածությունը սիրո մեր ընկալումն է։ Տղամարդու համար սերն ու նվիրվածությունը նույն բանն է։ Ձեր պահանջած սերը գեղեցիկ է, բայց մեր սերը նման չէ դրան։  Այն ուրիշ է, թեպետ նույնպես սեր է մնում։ Եվ տղամարդու սերը շատ ուժեղ բան է։ Եթե ձեր նվիրվածությունն անկեղծ է, տղամարդը ձեզ համար իրոք ցանկացածին կսպանի, առանց տատանվելու։

№3. Սեքս

Պարզ է՝ տղամարդիկ, կարիք, սեքս։ Մենք դա սիրում ենք։ Այս մոլորակի վրա չկա որեւէ այլ բան, որը մենք կուզեինք այդքան շատ եւ մշտապես։ Դրան հավասար որեւէ բան գոյություն չունի, առանց դրա մենք ուղղակի չենք կարող ապրել։ Վերցրեք մեր տունը, աշխատանքը, մեքենան, մեր բոլոր կոկորդիլոսներին, բայց, խնդրում ենք, «քաղցրը» մի՛ տարեք։ Մենք պետք է ֆիզիկապես կապված լինենք կնոջը, որին սիրում ենք, որը հավատարիմ է եւ աջակցում է մեզ, եւ մենք դա անում ենք սիրով զբաղվելով։ Հուզական կողմը՝ զրույցներ, գրկախառնություններ, ձեռքսեղմումներ, դա ձեր ուժեղ կողմն է։ Մենք դա անում ենք միայն որովհետեւ հասկանում ենք, որ դա կարեւոր է ձեզ համար։ Բայց հասկացեք, որ մենք՝ տղամարդիկ, կապ ենք հաստատում սեքսի միջոցով։ Վերջ։ Մենք այդպես միանում ենք, լիցքավորվում։ Եթե հանդիպեք մի տղայի, որը կասի, որ սեքսն իր համար կարեւոր չէ, ապ նա նմուշ է, որը պետք է պահվի թանգարանում։ Բայց մնացած տղամարդկանց համար սեքսը օդի պես անհրաժեշտ է։

Աղբյուրը՝ Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել