№1. Ձեր աջակցությունը
Մենք պետք է զգանք, որ մեզ ինչ–որ մեկն աջակցում է. ասես թե մենք արքաներ ենք, եթե դա բոլորովին էլ այդպես չէ։ Դուք պետք է հասկանաք, որ երբ մենք դռնից դուրս ենք գալիս, ամբողջ աշխարհը պատրաստ է մեր դեմ դուրս գալ։ Տնից դուրս եկող ցանկացած տղամարդ պատրաստ է պայքարի։ Նա կարող է աշխատել այնպիսի վայրում, որտեղ ցանկացած պահի կարող են նրան հայտնել աշխատանքից ազատելու որոշման մասին, եւ նրա կյանքը մի ակնթարթում կփոխվի։ Ձեր տղամարդը կարող է քայլել փողոցով հետո մի պահ կանգ առնել, ու նրա հետ պատահի մի բան, որը բոլորովին նրա հսկողության տակ չէ, կամ մեկը կարող է փորձել խլել այն, ինչ նրան է պատկանում։ Այլ կերպ ասած՝ տղամարդը մշտապես մարտական պատրաստականության վիճակում է՝ գնահատելով մյուս տղամարդկանց եւ պատրաստ պաշտպանելու իր նվաճումները, այդ թվում՝ ձեզ։
№2. Ձեր հավատարմությունը
Հասկացեք, որ մեր սերը շատ է տարբերվում ձեր հուզական, հոգատար, անկեղծ, քաղցր, բարի, ամենակուլ սիրուց։ Կնոջ սերն ամուր է եւ ուժեղ, եւ երբ կինը սիրում է, նա հավատարիմ է, քանի որ ուրիշի հետ իրեն չի պատկերացնում, եւ ուրիշ մեկը նրան պետք չէ։ Դա նշանակում է, որ նա միշտ ձեր կողքին կլինի, ինչ էլ որ պատահի։ Այդպիսին է կնոջ սերը, իսկ տղամարդու համար սերը նվիրվածություն է։ Դա նշանակում է, որ ինչ էլ պատահի՝ դուք նրա կողքին եք լինելու։ Մեզ հեռացնում են աշխատանքից, դուք մնում եք մեր կողքին, եթե անգամ մենք աշխատավարձ չենք բերում տուն եւ ընկերուհիներին էնտուզիազմով ասում եք. «Սա իմ տղամարդն է, ես հավատարիմ եմ նրան»։ Իսկ ին–որ մի հայտնի, հարուստ ու սեքսուալ փլեյբոյի տեսնելիս դուք նրա ձեռքն ավելի ամուր եք սեղմում եւ ասում եք. «Ինձ պետք չեն այդ պլպլան հարուստ տղաները, քանի որ իմ տղամարդը միակն ու անկրկնելին է»։ Նվիրվածությունը սիրո մեր ընկալումն է։ Տղամարդու համար սերն ու նվիրվածությունը նույն բանն է։ Ձեր պահանջած սերը գեղեցիկ է, բայց մեր սերը նման չէ դրան։ Այն ուրիշ է, թեպետ նույնպես սեր է մնում։ Եվ տղամարդու սերը շատ ուժեղ բան է։ Եթե ձեր նվիրվածությունն անկեղծ է, տղամարդը ձեզ համար իրոք ցանկացածին կսպանի, առանց տատանվելու։
№3. Սեքս
Պարզ է՝ տղամարդիկ, կարիք, սեքս։ Մենք դա սիրում ենք։ Այս մոլորակի վրա չկա որեւէ այլ բան, որը մենք կուզեինք այդքան շատ եւ մշտապես։ Դրան հավասար որեւէ բան գոյություն չունի, առանց դրա մենք ուղղակի չենք կարող ապրել։ Վերցրեք մեր տունը, աշխատանքը, մեքենան, մեր բոլոր կոկորդիլոսներին, բայց, խնդրում ենք, «քաղցրը» մի՛ տարեք։ Մենք պետք է ֆիզիկապես կապված լինենք կնոջը, որին սիրում ենք, որը հավատարիմ է եւ աջակցում է մեզ, եւ մենք դա անում ենք սիրով զբաղվելով։ Հուզական կողմը՝ զրույցներ, գրկախառնություններ, ձեռքսեղմումներ, դա ձեր ուժեղ կողմն է։ Մենք դա անում ենք միայն որովհետեւ հասկանում ենք, որ դա կարեւոր է ձեզ համար։ Բայց հասկացեք, որ մենք՝ տղամարդիկ, կապ ենք հաստատում սեքսի միջոցով։ Վերջ։ Մենք այդպես միանում ենք, լիցքավորվում։ Եթե հանդիպեք մի տղայի, որը կասի, որ սեքսն իր համար կարեւոր չէ, ապ նա նմուշ է, որը պետք է պահվի թանգարանում։ Բայց մնացած տղամարդկանց համար սեքսը օդի պես անհրաժեշտ է։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար