Ամեն անգամ նոր նախագիծ սկսելուց առաջ սցենարիստ Անահիտ Մխիթարյանն ու ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանն առանձնանում են, կտրվում բոլորից ու ամեն ինչից ու սկսում մտածել։ Ընկերուհիների այսօրինակ մտորումներից մեկի արդյունքում՝ բազում վեճերից ու քննարկումներից հետո էլ ստեղծվեց «Երեք նամակ Բելլայից» նոր բազմասերիանոց ֆիլմը, որի մեկնարկը կտրվի փետրվարի 6-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը մանրամասնել է նոր աշխատանքի սյուժեի, գլխավոր հերոսների ընտրության ու նկարահանումների ընթացքի մասին։
«Սերիալի գլխավոր հերոսները ոստիկանության գեներալն ու իր ընտանիքի անդամներն են՝ ամեն մեկն իր պատմությունով ու խնդիրներով, որոնք հատվում ու բաժանվում են սերիալի ընթացքում: Սերիալը սկսվում է այն պահին, երբ գեներալը կանգնում է որդու ու օրենքի արանքում ու պիտի կայացնի իր կյանքի, թերեւս, ամենակարեւոր որոշումը»,-պատմում է սցենարիստը։
Գլխավոր հերոսների դերերում հեռուստադիտողը կտեսնի Էթերի Ոսկանյանին եւ Թելման Խաչատրյանին։ Այս դերասանական զույգը սիրահարների մարմնավորել է նաեւ Ելենայի ու Անահիտի նախորդ՝ «Մեր թաղի տղերքը» սերիալում։ Խոսելով կրկին նրանց ընտրության մասին՝ Անահիտը նշում է․
««Մեր թաղի տղերքը» սերիալի ավարտից բավական երկար ժամանակ է անցել, ու կարծում եմ՝ հեռուստադիողն էլ կարոտել էր այդ զույգին: Ինձ էլ շատ է դուր գալիս Էթերի եւ Թելման զույգը, շատ ներդաշնակ են ու գեղեցիկ: Կարծում եմ՝ եթերից էլ է զգացվում նրանց ջերմությունը»։
Ինչ վերաբերում է հեռուստասերիալի մյուս դերասաններին՝ սցենարիստը խոստացավ՝ նրանց անունները կհրապարակվեն առաջիկա անոնսում։
Սերիալի նկարահանումները մեկներակել են Միացյալ Նահանգներում, որտեղից էլ պատմվելու է Էթերիի ու Թելմանի հերոսների սիրո պատմությունը։ Այժմ նկարահանումները շարունակվում են Երեւանում։
«Չի բացառվում, որ էլի նկարահանումներ լինեն Հայաստանից դուրս»,-ասում է սցենարիստը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ19:26, 18 ապրիլի
Առաջին «Միսս արհեստական բանականություն»-ը կստանա 20 000 դոլարի մրցանակ16:25, 18 ապրիլի
Bugatti Home հավաքածուն միավորում է բրենդի՝ ավելի քան հարյուրամյա ժառանգությունը ժամանակակից դիզայնի հետ15:21, 18 ապրիլի
353 պարուհիների պարը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել14:36, 18 ապրիլի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ է նկարահանում ՉԹՕ-ի մասին13:55, 18 ապրիլի
Մարտին Սկորսեզեն պատրաստվում է Ֆրենկ Սինատրայի մասին կենսագրական ֆիլմ նկարահանել Լեոնարդո ԴիԿապրիոյի եւ Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ13:17, 18 ապրիլի
Հենրի Քավիլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի կեղծ թրեյլերը YouTube-ում հասել է 2 միլիոն դիտումի12:31, 18 ապրիլի
Coachella փառատոնի ժամանակ Ջեֆ Բեզոսը չէր թաքցնում իր զգացմունքները Լորեն Սանչեսի նկատմամբ11:59, 18 ապրիլի
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքով է կիսվել Կարիբյան ծովում իր գեղատեսիլ հանգստից