MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ավատար․ ջրի ճանապարհը»․ ոչ իդեալական կինո՝ «խորասուզում Պանդորայի աշխարհում»

12:22, 1 փետրվարի

Առաջին Ավատար (2009թ․) իրադարձություններից անցել է տասնհինգ տարի։ Լեյտենանտ Ջեյք Սալին վերջնականապես ընտելացել է նաավի ցեղի առաջնորդի դերին, ամուսնացել է Նեյտիրրի հետ եւ մի քանի երեխա է դաստիարակում։

Սակայն անցյալն այդքան հեշտ բաց չի թողնում՝ Պանդորա մոլորակի գաղութացումը շարունակվում է եւ Սալիին հետապնդում է իր հին ընկերոջ՝ հանգուցյալ գնդապետ Կուորտիչի (նախորդ մասի անտագոնիստը)  հիշողությամբ օժտված ուրվականը։ Այդ պատճառով Ջեյքը ընտանիքի հետ ստիպված է ապաստան փնտրել կղզիաբնակ նաավի ցեղի մոտ եւ բացահայտել իր համար ջրի ուղին։

94942.jpg (313 KB)

Առաջին հայացքից թվում է, որ Ջեյմս Քեմերոնը փորձում է հանդիսատեսին վաճառել նույն ապրանքը, ինչ 2009 թվականին․ սա նույնպես վիզուալ ճանապարհորդություն է անասելի գեղեցիկ Պանդորայով (միայն թե ջունգլիների փոխարեն, որոնք, սակայն, ֆիլմում նույնպես քիչ չեն, այժմ ծովային հորիզոններ են), կրկին Ջեյք Սալիի եւ գնդապետ Կուորտիչի, չար երկրային գաղութարարների եւ բնության հետ ներդաշնակության մեջ ապրող նաավիի պայքարը, ինչպես նաեւ խոհածումները համապարփակ Էյվիի առեղծվածային էության մասին։ Եվ դա շատ առումներով արդարացի է, բայց պարադոքսալ կերպով բնավ չի վնասում ֆիլմին։

«Ավատարի» գլխավոր հաղթաթուղթը եւ այնժամ, եւ հիմա առաջադեպ տեխնոլոգիաներն են, սակայն այն սոսկ պատյան չի ծառայում՝  տեսողական էֆեկտների ողջ զինանոցը ուղղված է հանդիսատեսի առաջ Պանդորայի՝ ինքնատիպ եւ եզակի, ամենայն մանրամասնությամբ մտածված աշխարհի  ծավալմանը։ Երբեմն «Ավատար․ Ջրի ուղին» ասես ոչ թե գեղարվեստական, այլ վավերագրական ֆիլմ է՝ վայրի բնության, պատմություն դրա բնակիչների մասին, բնիկների կյանքի ազգագրական ուսումնասիրություն։ Քեմերոնի ֆիլմն իր ժամանակի բացառիկ բլոքբաստեր է, որը ստիպում է ամբողջովին ենթարկվել կինոկախարդանքի կամքին եւ էկրանին կատարվողից բացի՝ ոչնչի մասին չմտածել։ Ռեժիսորն այստեղ հանդես է գալիս իբրեւ սեփական աշխարհը ստեղծող արարիչ, եւ ձեւն այստեղ հաճախ նարատիվային բովանդակությունից շատ ավելի է կարեւորվում։ Հավասարապես տպավորում են ինչպես դրայվով լեցուն մարտական տեսարանները, այնպես էլ օվկիանոսային խորությունների մեդիտացիոն ուսումնասիրությունը։ Այդ հորձանուտն ուզում ես սուզվել, եւ արդեն այդքան էական չէ, որ առաջին ֆիլմը գրավում էր նույն բանով․ քանի դեռ այս հնարքն աշխատում է, ֆրանշիզայի ապագայի համար կարելի է չանհանգստանալ։

95546.jpg (352 KB)

Դժվար է Քեմերոնին մեղադրել ինքնակրկնության մեջ, մյուս կողմից՝ հեղինակը  փորձում է մեզ կարեւոր իմաստներ հասցնել, որոնք ժամանակի ընթացքում միայն ավելի են արդիականանում։ «Ավատար․ Ջրի ուղին» առավելագույնս ուղիղ եւ համոզիչ ապագաղութային պատմություն է։ Սա Ամերիկայի, Աֆրիկայի, Ավստրալիայի, եւ նույնիսկ Սիբիրի «յուրացմանը» բնիկների տեսանկյունից նայելու հնարավորություն է։ Տեսնել, թե ինչպես է խարխլվում նրանց կացութաձեւը, քաղաքակրթության կրողների ճնշման տակ ոչնչացվում նրանց մշակույթը, գնահատել նրանց կյանքի գեղեցկությունը եւ զգալ դրա կորստի ցավը։ Ընդ որում, ֆիլմը չի շեղվում մարդասիրական հունից, ոչ բոլոր մարդիկ են դիվայնանում, նույնիսկ նրանցից վատագույններն ունակ են կարեկցանքի, դե իսկ նաավիներից ոչ բոլորն են միայն լավ արարքներ գործում։ Այսինքն Քեմերոնը բարդի մասին խոսում է պարզ լեզվով, բայց ոչ՝ պարզունակ։

«Ավատարի» սիքվելի երկրորդ կարեւոր առանձնահատկությունը դրա էկոլոգիական օրակարգն է։ Այն նաեւ առկա էր առաջին ֆիլմում, բայց ծովային միջավայրը  ավելի պատկերազարդ դուրս եկավ։ Այժմ ռեժիսորը բանավեճի մեջ է մտնում ամերիկյան արձակի դասական ստեղծագործության՝ Մելվիլի «Մոբի դիքի» հետ, վերջնականապես շեշտը դնելով ոչ թե կետորսների, այլ կետերի վրա, որոնց պանդորյան անալոգներն այժմ ֆիլմի՝ սուբյեկտայնությամբ օժտված լիարժեք ողբերկագական հերոսներ են, իսկ ահա որսորդները՝ վանող, կիսածաղրական կերպարներ: Եվ, թվում է, թե դա այն թեման է, որի մասին նույնպես չի խանգարի հաճախակի հիշեցնել։

95121.jpg (212 KB)

Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ «Ավատար․ Ջրի ուղին» բացառապես կրկնում եւ ընդլայնում է նախորդի թեմաները։ Նախեւառաջ՝ այն զարգացնում է Պանդորայի աշխարհը, ամրացնում է դրա մշակութային եւ դիցաբանական հիմքերը, նոր բիոմներ է ուսումասիրում։ Երկրորդ՝ զարգացնում է կերպարների բնավորության  գծերը՝ նրանց նոր  ցնցումային վիճակների մեջ դնելով, ճակատ ճակատի տալով, ստիպելով բարդ որոշում կայացնել։ 

Ի վերջո, չնայած ողջ առաջադիմական օրակարգին, Ավատարի լեյտմոտիվն ավանդական է՝ ընտանիքի կարեւորությունը եւ արժեքը, նրա գերակայությունը ամենայն մնացյալի հանդեպ։ Թերեւս, Քեմերոնը դա հասցնում է անգամ սաստիկ սեւեռունության՝ անընդհատ օգտագործելով «երեխաները դժբախտության մեջ են» հնարքը։

«Ավատար․ Ջրի ուղին», հավանաբար, իդեալական կինո չէ։ Այն պարզ, գծային եւ կանխատեսելի սյուժեով է, իսկ իմաստներն այնտեղ ճակատային են մատուցված։ Բայց բնավ չես ուզում դրա համար նրան կշտամբել, չէ որ դա  լիովին անկեղծ եւ ոգեշունչ ստեղծագործություն է, վերջին տարիների ամենաազդեցիկ բլոքբաստերի տեսքով մատուցված  անկեղծ եւ արդիական հեղինակային պատմություն։

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել