Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Wine Story Թեւան Պողոսյանի հետ․ յուրաքանչյուր գինեգործ ռոմանտիկ է (ֆոտո/վիդեո)

19:18, 3 փետրվարի

«Ցանկացած գինեգործ ռոմանտիկ է. նա գինուն չի վերաբերում որպես բիզնեսի, այլ միայն մտածում է հրաշալի գինի ստեղծելու մասին: Նա նման է նկարչի, ճարտարապետի կամ գրողի, որը ստեղծագործում է»,- ասում է գինեգործ Թեւան Պողոսյանը։ Նրա համար գինու ստեղծումն առաջին հերթին ընտանիք է եւ ավանդույթներ, թեեւ ինքն էլ գինեգործությամբ սկսել է զբաղվել պատահաբար։ Սակայն ժամանակի ընթացքում հոբբին վերածվել է կրքի՝ հիմք դնելով ընտանեկան բիզնեսի, որի պատմությունը միահյուսված է ինչպես Պողոսյանների նախնիների, այնպես էլ ապագա սերունդների հետ։

FB_IMG_1675157977330.jpg (203 KB)

Պատմությունը․ «ճակատագրական» պատահականություն

Գինեգործությամբ զբաղվել են չորրորդ աղջկաս ծնունդից հետո։ Մեզ մոտ  միշտ ասում են, որ իսկական տղամարդը պետք է որդի ունենա, ծառ տնկի եւ տուն կառուցի։ Երբ ծնվեց Ադրինեն (Թեւանի չորրորդ դուստրը), ընկերներս հավաքվեցին՝ քաջալերելու ընտանիքի հորը։ Իսկ ես շատ երջանիկ էի։ Ես ու կինս միշտ երազել ենք մեծ ընտանիք ունենալ՝ 13 երեխա։ Այդ իսկ պատճառով երբեք ուշադրություն չեմ դարձրել՝ տղա ունե՞մ, թե՞ ոչ։ Մտածում էի՝ շատ երեխաներ կունենանք, ի՞նչ տարբերություն։ Միշտ կատակով ասում էի. «Չգիտեմ, թե ում ինչ բախտ է բաժին հասել, բայց ծերության տարիներին կունենամ չորս բաժակ ջուր, որը բավական է նույնիսկ սափրվելու համար... Մի անգամ կնոջս հարազատներն ինձ հրավիրեցին Էջմիածին, Պտղունք համայնք, որտեղ «ոգեշնչող» միջոցառումներից մեկի ժամանակ ներս մտավ մի տղամարդ եւ ասաց. «Հաճախորդը գնել է ամբողջ խաղողը, բայց ինձ մոտ դեռ 180 կգ կա»։ Ես չգիտեմ՝ կամ գինովցած լինելուց էր, կամ Աստծո կամոք, որոշեցի գնել այն եւ գինի պատրաստել: Այս ամենը տեղի է ունեցել 2004 թվականին։ Իսկ արդեն 2005 թվականից ինքս գնացի այդ մարդու մոտ, գնեցի 500 կգ խաղող, որը նախապես պատվիրել էի, եւ ինքս գինի պատրաստեցի։

… Ես մանկուց տեսել եմ, թե ինչպես են այն պատրաստել, քանի որ Ստեփանակերտում երեւի չկա այդպիսի ընտանիք, որը սեփական տուն ունենա եւ մուշկ (խաղողի տեսակ) չաճեցնի: Մեկն օղի է թորում, մյուսը՝ գինի է պատրաստում, բայց միշտ ինչ-որ բան են պատրաստում։ Պապիկն ինձ որպես ֆիզիկական ուժ էր օգտագործում, միաժամանակ բացատրում, թե ինչն ինչոց է: Այդպես ես սովորեցի բուն պրոցեսը եւ տեսա, թե ինչպես են դա անել: Հայրս նույնպես պատրաստում էր գինի։ Ցույց էր տալիս,  բացատրում էր, իսկ ես օգնում էի նրան։ Հետագայում շատ հարցերում հայրս առաջին խորհրդականն էր։ Երբ առաջին տարվա գինին լավ ստացվեց, որոշեցի, որ ընտանեկան ամանորյա նվեր կանենք ընկերների եւ հարազատների համար։

Երկու հարյուր վաթսուն լիտր գինուց մենք հարյուրը շշալցեցինք, պիտակ պատրաստեցինք մեր չորրորդ դստեր՝ Ադրինեի անունով։ Այն բաժանեցինք որպես ամանորյա ֆիրմային ընտանեկան նվեր: Այն փորձողներից շատերը հետո ասացին, թե ինչը կարելի է ուղղել կամ փոխել: Ինձ համար դա միշտ հոբբի է եղել է, որից ես չէի ուզում բաժանվել, եւ որը խլեց իմ ժամանակը սեպտեմբերի վերջից, երբ հասունացավ խաղողը, մինչեւ նոր տարի, երբ գինին շշալցվեց ու բաժանվեց որպես նվեր։

Մնացած գինին մնաց տակառներում։ Այն հյուրասիրում էինք մեր հյուրերին: Պատերազմից հետո առաջացավ հոբբին բիզնեսի վերածելու գաղափարը։ Թեեւ, ճիշտն ասած, ցանկացած գինեգործ ռոմանտիկ է. նա գինուն չի նայում որպես բիզնեսի, այլ միայն մտածում է, թե ինչպես ստեղծել հրաշալի գինի։ Նա նման է նկարչի, ճարտարապետի կամ գրողի, ով ստեղծագործում է։

Բայց, երբ ունես հրաշալի գինի, որը պետք է ինչ-որ կերպ ներկայացվի, առաջանում է շշի, լեգենդի, մարկերների հասկացությունը, ինչը հանգեցնում է նրան, որ դու զբաղվում ես ոչ միայն գինեգործությամբ, այլեւ բիզնեսով։

FB_IMG_1675158146452.jpg (109 KB)

Գինու էությունը ոչ միայն խմելու, այլեւ՝ ստեղծելու մեջ է

Գինու էությունը ոչ միայն այն խմելու, այլեւ՝ ստեղծելու մեջ է։ Երբ դու ստեղծում ես գինի, դու փորձում ես հրաշալի մի բան անել, եւ այս իմաստով՝ սա ինձ համար մեծագույն արվեստ է՝ նկարչի ճաշակի, տրամադրության դրսեւորում։ Չէ՞որ, գինու հետ կարելի է զրուցել, նրա հետ երգում ես, ուրախանում․․․ Բայց յուրաքանչյուրը դրան յուրովի մոտեցում է ցուցաբերում։

Եթե խանութի վաճառողին հարցնեք՝ ինչ է գինին, նա կպատասխանի՝ ապրանք, որը ես վաճառում եմ։ Իսկ նա, ով ստեղծում է գինին, ստեղծում է ոչ թե ապրանք, որը ենթակա է վաճառքի, այլ ապրանք, որը վայելելու է։ Դիզայներների համար գինին ինչ-ոչ կերպար է, որը պետք է հետաքրքիր ձեւով մատուցել։ Ինչ-որ միջոցառման շրջանակում գինին տրամադրություն ստեղծող է։ Իսկ ինձ համար այն հոբբի է։ Դրա համար էլ ասում եմ՝ գինու էությունը միայն խմելու մեջ չէ, այլեւ՝ դրա ստեղծման։

Արցախում դժվար կգտնեք մեկին, որի պապը, հայրը կամ էլ ազգականներից մեկը չի զբաղվում գինեգործությամբ։ Պապս կոլտնտեսություն էր ղեկավարում, որը սովետական տարիներին զբաղվում էր «Гиши» գինիների արտադրությամբ։ Այն Արցախում արտադրված միակ գինին էր, որը շրջանառվում էր նաեւ արտասահմանում՝ Չեխիայում։ Եթե սրան նայենք պրոֆեսիոնալ գինեգործի տեսանկյունից, որը հենց ստեղծում է գինին, ապա թե պապս, թե հայրս դրանով էին զբաղվում։ Եթե դրան նայենք, որպես գինի, որը գրանցված է եւ ունի իր բրենդային անունը, ապա ստացվում է, որ ես առաջին գինոգործն եմ, իսկ իմ նախնիները, պարզապես, գինի էին արտադրում։ Իսկ եթե վերցնենք կոնկրետ իմ ընտանիքին, ուրեմն՝ ես առաջինն եմ, բայց հուսով եմ՝ ոչ վերջինը։ 

FB_IMG_1675158122718.jpg (114 KB)

Ընտանիքս ինձ ամեն հարցում աջակցում է, մենք ունենք ընտանեկան բիզնես։ Ինձ համար բարի խոսքն արդեն իսկ օգնություն է։ Գինեգործությունը ոչ թե տեխնիկական աշխատանք է, այլ ստեղծագործական, եւ եթե ձեր տրամադրությունը վատ է, ուրեմն պետք չէ մոտ գալ գինուն։ Այն միանգամից ամեն բան զգում է։ Մեր թիմում ոմանք լուսանկարում են, ոմանք՝ զբաղվում մարքեթինգային հարցերով։ Որդիս եւս շատ է օգնում տարբեր հարցերում։

«Moonq» – ը արենիի, խնդոհնիի եւ նռնենիի փունջ է

Պատերազմից հետո իրավիճակն այնպիսին էր, որ պարզապես պետք էր մի բանով զբաղվել։ Միտք առաջացավ մի բան ստեղծել․ որոշեցինք չբավարավել «Ադրինե»-ի 100 շշով, այլ փորձել ստեղծել նոր արտադրանք։ Իսկ այդպիսի պահերին բախվում ես բիզնեսի կանոններին։ Գնում ես գրանցելու «Ադրինե» անվանումը, իսկ քեզ ասում են, թե այդպիսի անուն արդեն գրանցված է, չնայած՝ ես Հայաստանի ոչ մի խանութում նույնանուն գինի երբեք չեմ տեսել, գուցե՝ անուշադիր եմ եղել․․․  Ստիպված էի նստել եւ մտածել նոր բան։ Սոցիալական ցանցերի զարգացման շնորհիվ մեր ընտանիքն էլ ուներ ընտանեկան «չատ» , այն անվանել էինք «moonq», ինչն արցախյան բարբառով նշանակում է «մենք»։ Նույնիսկ մեր ընտանեկան լուսանկարները, որտեղ բոլորս ազգային տարազներով ենք, այդպես էինք վերնագրել։ Այդպիսով, մի շարք տարբերակներ քննարկելուց հետո ընտրեցինք հենց այդ տարբերակը։ Հիմա գինու համար անուն որոշելը հեշտ գործ չէ, քանի որ շատ անուններ արդեն գոյություն ունեն։ Երբ ես իմ պատմությամբ կիսվեցի դիզայներների հետ, նրանք առաջարկեցին պիտակի վրա պատկերել ԴՆԹ շղթա, որը մեր գեների խորհրդանիշն է։ Մենք, պարզապես, ադապտացնում ենք մի բան ու փոխանցում ուրիշներին։ Դրանում էլ արտահայտվում է  «մենք»-ի սիմվոլիզմը։ Ահա այդպես էլ ստեղծվեցին մեր դիզայնն ու անվանումը։

IMG_20230131_154534_913.jpg (88 KB)

Ի դեպ, խաղողի այն տեսակը, որը մենք օգտագործել ենք «Ադրինե»-ն ստեղծելիս, պարզվեց՝ հայկական նռնենի խաղողի եզակի տեսակներից է, որը ոչնչացման եզրին էր։ Հուսով եմ՝ ապագայում կօգնեմ փրկել հայկական խողողի եւս մեկ տեսակի։ Դրա համը տարբերվում է։ Ես միշտ ասել եմ, որ կունենամ արենիի, խնդոհնիի եւ նռնենիի միքս (սրանք խաղողի տեսակներ են)։

IMG_20230131_154530_550.jpg (194 KB)

Գաղափարը նրանում էր, որ վերցնեինք խաղողի ամենահայտնի տեսակները՝ Հայաստանից (արենի) եւ Արցախից (խնդոհնի), եւ դրանց համադրեինք նռնենին, որպեսզի ստանայինք այդ «մենք»-ը։ Իմ լավ ընկերների օգնությամբ գտանք ճիշտ բանաձեւը, որի շնորհիվ յուրաքանչյուր տեսակը գինուն հաղորդում է իր յուրահատուկ համ։ Եթե վերցնենք նռնենին, ապա պետք է առանձնացնենք դրա յուրահատկությունն ու նորարարությունը, բայց խողողի այգու քիչ հնարավորությունների պատճառով անցած տարի մեզ հաջողվեց ստեղծել 4000 շիշ խառը գինի եւ ընդամենը 1000 շիշ մաքուր նռնենի, որը 7 ամսվա ընթացքում վաճառվեց։ Որպես գինեգործ՝ ես մի քանի շշի ձեռք չեմ տալիս, որպեսզի ստեղծեմ վինտաժային գինի։ Նաեւ հուսով եմ՝ ապագայում կունենանք սպիտակ գինի, որն, իհարկե, չի ունենա նռնենիից պատրաստված գինու յուրահատկությունը, բայց, ամեն դեպքում, կունենա իր տարբերակիչ հատկանիշները։ Պետք է մի բան հստակ հասկանալ՝ եթե վերցնես նույն խաղողի այգին, նույն խաղողի տեսակն ու տաս այլ գինոգործի, արդյունքում, միեւնույն է, կստանաս միմյանցից տարբեր գինիներ, քանի որ ինչպես արդեն ասացի, սա ստեղծագործական գործընթաց է․ մարդիկ տարբեր են, տարբեր են նաեւ նրանց ստեղծած համերը։ Երկու տարբեր գինոգործներից նույն գինին ստանալը, անհնար բան է։ Հիմա ես հետաքրքրությամբ եմ աշխատում նոր տեսակների հետ, որոնք ոչնչացման եզրին են՝ թե Արցախում, թե Հայաստանում։ Ուզում եմ հատուկ մի տեսակ գտնել, որը կունենա իր համային առանձնահատկությունը։ Բայց նաեւ լավ հասկանում եմ, որ մոտ ապագայում շատ մեծ զարգացման սպասել պետք չէ, քանի որ նախ՝ պետք է մեծացնեմ խաղողի այգիները, իսկ դա բավական երկարատեւ աշխատանք է։ Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ 10-15 տարվա ընթացքում նռնենիով պատրասդտված գինիների սիրահարները կունենան մեծ բանակ։ Ի դեպ, մյուս բոլոր գինեգործներն իմ եղբայրներն ու քույրերն են, եւ մենք հայկական շուկայում միմյանց դեմ չենք մրցակցում։

FB_IMG_1675158112468.jpg (123 KB)

Ավանդույթներ

Մենք խաղողը ձեռքերով ենք հավաքում․ զարգացած երկրներում եւս բարձրորակ, թանկ գինին ստանում են խաղողը ձեռքերով հավաքելու շնորհիվ։ Տեխնոլոգիաներն, իհարկե, օգնում են կարճ ժամանակում հավաքել մեծ քանակությամբ խաղող, ինչը բիզնեսի տեսանկյունից մեծ առավելություն է տալիս, բայց որակի առումով դա, բնականաբար, ինչ-որ բաներ խլում է։

Ես նախընտրում եմ խաղողի մշակման ավանդական տարբերակները։ Քանի որ ես խաղողի քիչ այգիներ ունեմ, դրա համար ունեմ նաեւ բավարար ժամանակ։ Դրան զուգահեռ ես նաեւ հասկանում եմ, որ չպետք է ձեռքիցդ բաց թողնես այն, ինչը մեծ օգուտ կարող է տալ գործին։ Գործարաններ բերվում է մեծ քանակությամբ խաղող, այդ պատճառով էլ այնտեղ ավանդական մեթոդները չեն աշխատի։ Չնայած կոռեկտ չի լինի օգտագործել այնպիսի հասկացություններ, ինչպիսին են՝ ճիշտն ու սխալը։

Մեր պապերը չեն ունեցել այն տեխնոլոգիաները, որոնք այսօր ունենք մենք, բայց նրանք եւս ճզմում էին խաղողը, ինչը անում եմ նաեւ ես։ Պարզապես, այն տարիներին դա այլ կերպ էր արվում, իսկ ես օգտագործում եմ մեքենա, որը օգնում է խաղողը տրորել։ Երբ այս ամենին նայում ես, որպես հոբբի, կարող ես քեզ թույլ տալ օգտվել նաեւ հին մեթոդներից, քանի որ երբ դու ստեղծում ես մի չքնաղ բան, այն ընդմիշտ հենց այդպիսին էլ մնում է։

FB_IMG_1675158072099.jpg (217 KB)

Երբ տնկում ես առաջին որթը, միայն չորս տարի անց կարող ես դրանից գինի արտադրել։ Ամենալավ գինիները ստեղծվում են այն ժամանակ, երբ խաղողենու արմատները հասնում են 15-ից 20 մետրի։ Իսկ սա կարող է տասնյակ տարիներ պահանջել։ Գուցե, մի օր ես էլ խաղող տնկեմ, որից, նույնիսկ, չեմ հասցնի ստանալ եւ խմել գինի, բայց դա նորմալ է։ Բոլոր մարդիկ, ովքեր աշխատում են խաղողի այգիներում, այս գործին ավելի շատ մոտենում են որպես արվեստի։ Շատ նկարիչներ կտավի ստեղծման սկզբում եւս չգիտեն՝ կհասցնե՞ն, արդյոք, այն ավարտել, թե ոչ։

Խաղողի այգու արմատները պետք է շատ խորը լինեն․ եթե խաղողը որակով չլինի, գինին եւս այդպիսին չի լինի։ Հայաստանում, ցավոք սրտի, կա խնդիր՝ մեզ մոտ շատերն են սկսել զբաղվել գինոգործությամբ, բայց շատերս ալարում ենք գինու համար խաղող աճեցնել։

IMG_20230131_154528_649.jpg (99 KB)

Զրուցեց Ալինե Գրիգորյանը 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել