Չնայած հունվարը բավականին արդյունավետ ստացվեց նոր տեսահոլովակների առումով, սակայն հայկական շոու բիզնեսում սենսացիա կամ առաջընթաց չեղավ։ Այդուհանդերձ, NEWS.am Style-ը հունվարյան երաժշտական նորույթներից ընտրել է ամենահետաքրքիրները, որոնք առանձնանում են ընդհանուր հայրենական երաժշտական մեյնսթրիմից։
Nemra - If you go
Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա հունվարի 15-ին։ Ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է։
Տեսահոլովակում կան տեսարաններ՝ նկարահանված Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկում՝ Սեւանի ափին գտնվող Noy Land Resort-ում։
Լիրիկական այս ստեղծագործությունը ներկայացնում է երիտասարդ զույգի պատմությունը, որն ավարտվում է բաժանությամբ, ինչը, հավանաբար, տեղի է ունենում գլխավոր հերոսի մեղքով, քանի որ երգում ասվում է՝ «Դու ինձ ստախոս անվանեցիր, վերադարձրու ինձ իմ կրակը»։
Տեսահոլովակը նկարահանված է սիրային դրամայի ոճով, որտեղ հերոսը կարոտում է կորցրած սերը։
Երկու շաբաթվա ընթացոում տեսահոլովակը YouTube-ում գրանցել է ավելի քան 48 հազար դիտում։
Խորեն Լեւոնյան - «Փորձիր ժպտալ»
YouTube-ում տեսահոլվակի պրեմիերան կայացել է այս տարվա հունվարի 7-ին։
Խորեն Լեւոնյանը երգը հեղինակել է Իշխան Ղարիբյանի եւ Տիգրան Աթայանի հետ։
Ստեղծագործությունը նվիրված է հայ զինվորին։
Կիթառի դինամիկ հնչյունների եւ ռիթմիկ կատարման ներքո հերոսը, որին մարմնավորում է Լեւոնյանը, վազում է քաղաքով՝ բախվելով մարդկանց։ Տեսահոլովակում անընհատ փոխվում են կադրերն ու երաժշտական տակտը, որը ներդաշնակորեն կապում է երգը վիզուալ շարքին։
Տեսահոլովակը ներկայացնում է մի հերոսի պատմություն, միեւնույն ժամանակ՝ կադրում խոշոր պլանով ներկայացված են մի շարք դեմքեր։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի օպերատորական աշխատանքը։ Երիտասարդ քաղաքացիների եւ գյուղացիների կյանքից հատվածները զուգորդվում են հայկական լեռների գեղատեսիլ բնապատկերներով՝ նկարահանված մեկ ոճում եւ երգի բառերի տակտին համապատասխան։
Տեսահոլովակի ավարտին գլխավոր հերոսը ծառի արմատի տակից դուրս է հանում բաբախող սիրտը, որը տեսահոլովակի միակ կադրն է՝ ներկայացված հատուկ էֆեկտով։ Դա, ըստ իս, նաեւ միակ կադրն է, որը, տեխնիկական տեսանկյունից, փոքր-ինչ անհաջող է ստացվել, բայց կարեւոր կադր է երգի կոնցեպտի եւ սյուժեի մեջ։
Սյուժեի եզրափակումից պարզ է դառնում, որ տեսահոլովակի սկզբնական կադրերը, որոնցում հերոսը վազում է ամբողջ քաղաքով, ներկայացնում են նրա՝ սեփական սրտի փնտրտուքը։
Երգի տողերից մեկում ասվում է,-«Միանման մարդկանց շարքեր, այդ շարքերում մեռած մտքեր։ Ինձ ապրեցրու, որ դու ապրես․ փորձիր ժպտալ»։
Տեսահոլովակը ոչ սովորական ստեղծագործության օրինակ է՝ նկարահանված բավական զգայուն թեմայի՝ պատերազմի ու հայերի մասին։ Այն իր մեջ չունի ավելորդ թատերականություն պարունակող կադրեր։ Այսօրինակ տեսահոլովակների շարքում այս տեսահոլովակը հիշեցնում է, որ պատերազմի ու զինվորների թեման միայն վիշտ ու կորեւստ չէ, քանի որ դրան նախորդում է կյանքը։
Երեք շաբաթվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 147 հազար դիտում։
Լիլիթ Կարապետյան- «Հերոսն իմ սրտի»
Այս տեսահոլովակը YouTube-ում թողարկվել է հունվարի 28-ին եւ երկու օրվա ընթացքում հավաքել 41 հազար դիտում։
Տեսահոլովակը նվիրված է Հայոց բանակի կազմավորման օրվան։
Հոլովակը սեւ ու սպիտակ գույների մեջ է, ներկայացնում է դասական սյուժե զինվորի մասին, որը լքում է իր տունը՝ զորակոչվելով բանակ։ Երգչուհին երգն ավարտում է հետեւյալ խոսքերով՝ «Զենքերը թող լռեն, իմ սերը տուն բերեն»։ Տեսահոլովակի գեղարվեստական լուծումները գնահատելու անհրաժեշտություն չկա՝ պատերազմի դասական թեման հուզում է շատերի սրտերը, ինչի պատճառով դրա ոչ լավագույն ներկայացումը մղվում է երկրորդ պլան։ Սա այն դեպքն է, երբ այն, թե ինչի մասին է, ավելի կարեւոր է, քան այն, թե ինչպես։
Ռեգինա Մելիքյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ