MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար

16:24, 3 փետրվարի

Բրիտանական The Guardian-ի վարկածով՝ Z սերնդի կուռքն իր հետքն է թողել նորաձեւության մեջ: Պեմը դյուրին ճանապարհ չի անցել՝ պարզից մինչեւ համարձակ կերպարներ: Այսօրվա նյութը ոգեշնչված է Մալիբուի գլխավոր գեղեցկուհու ոճային որոշումներով։

Օրերս Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է 90-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնի ինքնակենսագրական ֆիլմը։  Դրանում աստղը խոսում է իր կարիերայի, սիրո հավերժական որոնման եւ կյանքի ամենաքննարկվող դրվագի՝ տան գողության տեսանյութի մասին, որը ձայնագրվել է արդեն նախկին ամուսնու ՝ Թոմի Լիի հետ: Կենսագրական ֆիլմն արժե դիտել հանուն ժամանակի հետ Անդերսոնի կերպարների փոփոխության:

NEWS.am STYLE-ը մեկտեղել է Պամելա Անդերսոնի երեք ամենահիշվող կերպարները, որոնք կարելի է կրել նաեւ Երեւանի փողոցներում։ Իհարկե, փոքր-ինչ ադապտացնելով որոշ ոճային լուծումների հետ:

Ամբողջական լողազգեստ

5-4.jpg (172 KB)

Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայ գեղեցկուհիների մոտ առանձնահատուկ սեր է առաջացել բոդիի եւ նմանատիպ իրերի հանդեպ։ Ճիշտ է, նախապատվությունը հաճախ տրվում է սեւին եւ մարմնագույնին։ Գալիք գարուն/ամառ սեզոնին խորհուրդ ենք տալիս ընդլայնել գունապնակը եւ աչքաթող չանել կորալ լողազգեստը։ Օրինակ ՝ հայկական  Marmin ապրանքանիշից։ Համադրեք այն բեժ լայն տաբատի կամ ցածր գոտկատեղով կարգոյի հետ: Ցերեկային ժամերին այս կերպարը կհամադրվի բարձր պլատֆորմ ունեցող սպորտային կոշիկների հետ: Երեկոյան կարող եք համադրել է եք տղամարդու ձեւվածքով բաճկոնի հետ եւ լուքն ամբողջացրեք սրածայր բարձրակրունկ կոշիկներով:

Ջինս՝ ջինսի վրա

23-1.jpg (67 KB)

Մինչ Mötley Crüe խմբի թմբկահարի հետ հանդիպումը դերասանուհու կերպարը բավականին լակոնիկ էր։ Նա ուլտրակարճ կիսաշրջազգեստների ու տոպ-կորսետների փոխարեն նախընտրում էր սովորական ջինսերն ու պազր վերնաշապիկները։ Իր ոսկե գանգուրներով ու բրոնզե արեւայրուքով նման դուետը հրաշալի տեսք ուներ: Հայ գեղեցկուհիներին առաջարկում ենք կերպարը մի փոքր ավելի ժամանակակից դարձնել։ Ընտրեք լայն փողքերով ջինսե տաբատը համադրել ջինսե վերնաշապիկի հետ՝ ինչպես Պամելան 1994թ․-ին: Ուլտրանորաձեւ ջինսը խորհուրդ ենք տալիս փոխարինել նույն կտորից երկար կիսաշրջազգեստով: Որպես այլընտրանք ՝ ջինսե զգեստ, որը ներկայացրել է Նատալյա Ալավերդյանն իր՝  A.W.A.K.E Mode ապրանքանիշի գարուն–ամառ 2023 հավաքածույում։

Total black

 22-2.jpg (55 KB)

1995-ին Կաննի կինոփառատոնում Պեմի հայտնվելը ոչ մեկին անտարբեր չթողեց։ Անդերսոնի կազմվածքի հմայքն ընդգծվել է8 ընդամենը երեք տարրով ՝ նեղ ջինս, խորը բացվածքով կորսետ եւ երկար ձեռնոցներ։ Թեեւ ոճաբանները խորհուրդ չեն տալիս համատեղել սեւի տարբեր երանգներ մեկ կերպարում, ամերիկա-կանադացի գեղեցկուհուն հաջողվել է նրանց հակառակը համոզել: Style News.am-ը խորհուրդ է տալիս ավելի ուշադրություն դարձնել սեւ նեղ ջինսերին, որոնք շուտով կրկին կլինեն հայտնիության գագաթնակետին:  Տեղական արտադրողներից դրանք կարելի է գտնել Zakaryan Jeans-ում։ Ավելի փոքր բացվածքով կորսետների համար կարելի է գնալ Platform Yerevan մուլտիբրենդային բուտիկ, որտեղ ներկայացված է տեղական SKIMlyam ապրանքանիշը, որը մասնագիտացած է կորսետների ստեղծման մեջ։ Metaks-ի երկար ձեռնոցները կամբողջացնեն կերպարը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել