Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Օպերացիա «Ֆորտունա»»․ լավ ժամանցի ատրակցիոն

18:29, 5 փետրվարի

Գործակալ Օրսոն Ֆորչունը (Սթեթհեմ) աշխատում է բրիտանական լրտեսների էքստրավագանտ թիմի հետ՝ կանխելու գաղտնի բարձր տեխնոլոգիական զենքի հայտնվելը միջազգային հանցագործների ձեռքում:

Գայ Ռիչին սրընթաց բարձրացավ համաշխարհային կինոյի օլիմպոս՝ նկարահանելով «Խաղաքարտեր, գումար,  երկու ատրճանակ» (1998թ,) եւ «Մեծ ավար» (2000թ,) նորարարական, էներգիայով լի քրեական ժապավենները։ Շնորհիվ հանդուգն հումորի, վառ ու անցենզուր երկխոսությունների, խառը պատումի եւ կլիպային մոնտաժի բրիտանացի ռեժիսորը ստացավ «Մախառլախպատ Ալբիոնի Տարանտինո» մականունը։

Սակայն տարիներն անցնում էին, Ռիչին մեկ փորձում էր տարակերպ հաջողությամբ  զանգվածային հանդիսատեսի համար կոնյուկտուրային կինո նկարել («Շերլոք Հոլմս» (2006թ․), «Արքա Արթուրի թուրը» (2017թ․), «Ալադին» 2019թ․), կամ ջանում էր կրկնել իր իսկ ոճը «Ռոքն ռոլ կատարողը» (2008թ․)), եւ դարձյալ, տարբեր արդյունքներով։

Բրիտանացի ռեժիսորի խնդիրն այն է, որ նրա շահութաբեր ֆիլմերը գրեթե զուրկ են բացառիկ հեղինակային ձեռագրից, իսկ այն ֆիլմերը, որոնցում նա փորձում է որսալ այն, երկրորդական են։

Երկար սպասված հաջողությունը Ռիչիին բերեց «Ջենթլմեններ» (2020թ․) ֆիլմը, որում, կարծես թե, գտնվեց հաջողության բանաձեւը՝ պատումի եղանակով այն նման է նրա առաջին ֆիլմերին, բայց ավելի բովանդակազուրկ եւ հոլիվուդյան եղանակով կոկված։

Բրիտանացի ռեժիսորի հաջորդ ֆիլմը՝ «Մարդկային զայրույթը» (2021թ․), մատնանշեց տագնապալից միտումը։ Ռիչին, ասես, նկարահանեց ոչ հեգնական մարտաֆիլմ, որում կատակները դադարեցին մարմնավորել մետա-հումորը (հեգնանքն ընդհանրապես կինեմատոգրաֆի հանդեպ), իսկ իրականում պետք էին լոկ այն բանի համար, որպեսզի զվարճացնեին հանդիսատեսին, իսկ Ջեյսոն Սթեյթեմը ներկայանում էր իր համար տիպիկ՝ հերոսական կերպարում, որը սաստիկ տարբերվում էր ռեժիսորի այլ ֆիլմերում նրա դերերից։

«Օպերացիա «Ֆորտունա» ֆիլմում նույն մոտեցումն է, միայն ավելի անողոք:

Այն հնարքները, որոնք հռչակել են Գայ Ռիչի առաջին ֆիլմերը, իջեցված են արհեստի տեխնիկայի մակարդակի։ Այո, նոր ֆիլմում գրեթե միեւնույն դինամիկ մոնտաժն է, սյուժեն, որը պարբերաբար տրոհվում է դրվագների խճանկարի, արտառոց դիալոգների, եւ անգամ մակգաֆինի պատումի։ Այսինքն, տեխնիկապես, Ռիչին նախկինի պես կարողանում է լավ սարքված կինոսցենարներ գրել եւ վստահ մարմանավորել դրանք էկրանին։ Ինչ-որ առումով նա անգամ ավելի  արհեստավարժ է դարձել՝ ամեն ինչ կատարվում է վստահ ավտոմատիզմով, ամեն դետալ իր տեղում է։ Իսկ ահա այն հմայքը, որը վարպետի վաղ աշխատանքերը պաշտամունքային են դարձրել՝ անհետացել է։

Այո, լրտեսական մարտաֆիլմի սյուժեն բավականին գրավիչ է, բայց, որքա՞ն նման  սյուժեներ են եղել։ Այո, երկխոսությունները հագեցած են հումորով, բայց հոլիվուդյան անցողիկ բլոքաբաստերի մակարդակի են։ Այո, կերպներն արտառոց են, բայց հիշվում են հազիվ մի քանիսը։ Գլխավոր պրիման՝ Ջեյսոն Սթեթեհեմն, ավանդականի պես ինքն իրեն է խաղում, բայց իբրեւ էքշն հերոս ի վիճակի չէ որեւէ նոր բան առաջարկել եւ տարիների հետ նրա մասնակցությամբ մարտական դրվագներն ու հնարքները ձանձրալի են դառնում։ Այդ իսկ պատճառով նրա փոխարեն էշը ցեխից հանում է Ջոշ Հարնեթը, որի կարիերան Գայ Ռիչին տառացիորեն վերածնեց։

Հարնեթը հաջողակ դերասանի կերպարում է՝ հավաքագրված որպես գաղտնի գործակալ եւ դա անում է անկաշկանդ ու հաճույքով։ Լավն է նաեւ Հյու Գրանտը, որը խարդախ բիզնսմենի է մարմնավորել։ Բայց դրանք բոլորը երկրորդ պլանում գործող անձինք են, եւ նրանք ձանձրույթը վանելու համար բավարար չեն։ Այնինչ ռեժիսորի նախորդ աշխատանքներում հիշվում էր յուրքանչյուր նշանակալից կերպար։ Իսկ ռեժիսուրան առաջվա պես լավն է, բայց դրանում որեւէ նորրական բան պետք չէ փնտրել՝ այդ ամենը մենք արդեն տեսել ենք։

Սակայն յուրաքանչյուր ֆիլմ արժե գնահատել որպես ինքնուրույն ստեղծագործություն, եւ, եթե հաշվի չառնենք հեղինակին եւ ուղեկցող համատեքստը։ «Օպերացիա «Ֆորտունա»»-ն  լավ ժամանցի ատրակցիոն է։ Դրանից շատ բան պետք չէ սպասել եւ դիտումից հետո այն անպայման շուտ կմոռացվի, բայց լիովին ունակ է հաճելի հույզեր հաղորդել այստեղ եւ հիմա։ Սցենարն ամեն դեպքում հետաքրքրում է, կատակները ստիպում են ժպտալ։ Պարզապես հարկ է հաշտվել այն բանի հետ, որ Գայ Ռիչին տաղանդավոր ռեժիսոր-հեղինակից վերածվել է արհեստավարժ ռեժիսոր-արհեստավորի։

Անտոն Մուխորտով


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել