Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ պաշտոնապես կթողարկի ռեալիթի շոու՝ «Ստալոնների ընտանիքը»։
Ինչպես հայտնում է Fox News-ը, Ստալոնեն կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավինի եւ դուստրերի՝ Սոֆյայի, Սիսթինի ու Սքարլեթի հետ կմասնակցի շոուին, որը պատմում է, թե ինչպիսին է Ռեմբոյի եւ Ռոքիի հերոսը որպես հայր։ Շոուն, որը եթեր դուրս կգա այս տարվա վերջին, կունենա ութ դրվագ:
«Կինեմատոգրաֆի պատմության ամենանշանավոր կերպարներից մի քանիսին խաղալուց հետո Օսկարի եռակի հավակնորդ Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է հանրությանը հասանելի դարձնել այն, ինչ նա համարում է իր կյանքի ամենամեծ դերը՝ հայրությունը», - ասվում է շոուի մամուլի հաղորդագրության մեջ։ «Նոր սերիալը, որտեղ ներկայացված են երեք դուստրերը, կինը եւ ինքը՝ Ստալոնեն, առաջարկում է տեղ Հոլիվուդի ամենահայտնի ընտանիքներից մեկի սեղանի շուրջ»:
«Աշխարհի համար նա տղամարդ է եւ լեգենդ: Բայց իր դուստրերի համար նա պարզապես հայր է», - ասվում է Սիլվեստրի կենսագրության մեջ: «Տանը նա կենտրոնացած է ապագայի կերտման եւ երեք անկախ ու հավակնոտ կանանց դաստիարակելու վրա»։
Նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը, նկարագրվում է որպես Լոս Անջելեսում ծնված եւ մեծացած «խելամիտ գործարար կին» ու առողջ ապրելակերպի ապրանքանիշի համասեփականատեր: Ջենիֆերն ու Սիլվեստրը 26 տարվա ամուսնությունից հետո անցած օգոստոսին կարճ ժամանակով բաժանվեցին։ Այնուամենայնիվ, զույգն այժմ կրկին միասին է։
Ավագ դուստրը՝ 26-ամյա Սոֆյան, «հետաքրքրված չէ գնալ հոր հետքերով»։ Այնուամենայնիվ, նա փոդքաստ է վարում 24-ամյա քրոջ՝ Սիքսթինի հետ: Վերջինս կարծես որոշել է գնալ հոր հետքերով։ Նա մոդել եւ դերասանուհի է։ Ներկայումս աշխատում է իր առաջին գեղարվեստական ֆիլմի վրա:
Ամենափոքր դուստրը՝ Սկարլետը, վերջերս լքել է ծնողների տունը։ 20-ամյա Սքարլեթը մանկուց ցանկանում էր դերասանուհի դառնալ։ Նա հայտնվել է Ստալոնեի «Թալսայի թագավորը» նոր սերիալում։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 27 մարտի
Քիմ Քարդաշյանն ընդունել է ներքին Բարբիին (ֆոտո)10:25, 27 մարտի
Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ10:10, 27 մարտի
Snap մեկ, երկու, երեք... եւ միլիարդ. Ռոզա Լինի թրեքը ռեկորդներ է սահմանում09:00, 27 մարտի
ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:31, 26 մարտի
Հայտնիների ծովափնյա look-երը (ֆոտո)21:30, 26 մարտի
Ինչպես տանն ունենալ բարձրորակ աուդիոհամակարգ եւ չզղջալ դրա համար20:54, 26 մարտի
«CREED III»․ Հակոտնյա երկուսի կռիվը զուտ բռնցքամարտ չէ…19:21, 26 մարտի
«Քչով ընդգծիր շատը»․ հարցազրույց կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի հետ18:46, 26 մարտի
Ուղեւորություն դեպի Ֆորմոզա կղզի14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)10:52, 26 մարտի
Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար