Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ծանոթության նրբություններ՝ Tinder-ում․ հայ երիտասարդները կիսվում են իրենց փորձով

20:25, 5 փետրվարի

Ինչպե՞ս պատահական չհայտնվել սիրային եռակնյունում, ստեղծել երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերություններ, կամ էլ՝ ունենալ անմոռանալի ժամադրություն։ Սեփական փորձով կիսվում են Երեւանի երիտասարդները։ 

Հավանականությունը, որ պատահաբար մեր մայրաքաղաքի անկյուններից մեկում կհանդիպեք Պարոն Բիգին («Սեքսը մեծ քաղաքում» սերիալի հերոսին․ խմբ․), պանդեմիայից հետո ավելի է նվազել։ 

Հայ հասարակության մեջ հայտնի հավելածվի օգտագործման չգրված արգելք կա։ Այն կապված է տեղական հանրության մեջ կին-տղամարդ հարաբերությունների բարդ պատկերացումների հետ։ Չնայած այս ամենին՝ հայ երիտասարդները դեմ են գնում սահմանված ավանդույթներին։ Tinder-ի տեղացի օգտատերերի թիվը տարեցտարի ավելանում է։ Այստեղ ոչ հազվադեպ կարելի է հանդիպել ծանոթ դեմքերի՝ հայտնի ամուրու, Կազանովայի կամ էլ՝ ինչ-որ մեկի ամուսնուն, որն անգամ սուրբ երդումից հետո նոր հետաքրքրություններ է փնտրում։ 

«Հավելվածը մարդկանց հնարավորություն է տալիս վիրտուալ տիրույթում գտնել իրենց երկրորդ կեսին։ Ինքս այն 6-7 անգամ ներբեռնել ու հեռացրել եմ, եթե ոչ ավելի։ Երկարատեւ հարաբերությունների անհույս փնտրտուքներից հետո եկա այն եզրահանգման, որ մեզ մոտ բոլոր օգտատերերը փնտրում են միայն մեկ օրվա ժամանց։ Ամենահիշարժան թինդերային դեպքն ինձ մոտ վերջերս է գրանցվել։ Ես գնացի ժամադրության, ինչը շատ հազվադեպ եմ անում։ Որքան էլ զարմանալի էր, ինձ հետ շփվող անձնավորությունը միայնակ չէր եկել՝ կինը եւս նրա հետ էր։ Սակայն նամակագրության ընթացքում իմ զրուցակիցը մոռացել էր հիշատակել մի շատ կարեւոր հանգամանք՝ նրանք ննջասենյակում երրորդի կարիքն ունեին»,-պատմում է 24-ամյա Մարկը։

20-ամյա Ժակլինի խոսքով՝ Հայաստանում ծանոթության հավելվածից օգտվելը խնդրահարույց է։ «Այնտեղ շատ ծանոթներ կան, օրինակ՝ իմ սիրելի հաստատության բարմենը, գործընկերս, կուրսեցիս, հարեւանս կամ, նույնիսկ, ինչ-որ մեկի ամուսինը։ Այդ տղամարդկանց հետ հարաբերությունները, մեծ հաշվով, ձախողվում են, քանի որ օնլայն (կամ օֆլայն) տիրույթում համակրանքը փոխադարձ չի լինում։  Ես նախընտրում եմ այդ հավելվածից օգտվել ճանապարհորդությունների ընթացքում։ Իմ ամենազավեշտալի ժամադրությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում։ Փորձելով փախչել բիսեքսուալ մի իտալացուց՝ ես կորա նեղլիկ փողոցների արանքում։ Արդյունքում, բոլորովին պատահական, ճանապարհի փնտրտուքի արդյունքում, ես բախվեցի նրան։ Մի քանի օրից ծանոթացա արտասավոր մի նեապոլցու հետ։ Նա անսահման խարիզմատիկ էր՝ իսկական ջենթլմեն։ Մենք նստած էինք սրճարանում, որը գտնվում էր Ֆլորենցիայի հրապարակներից մեկի տարածքում։ Խմում էինք ապերոլ եւ չափավոր ֆլիրտ անում։ Հետո զբոսնեցինք քաղաքի ամենառոմանտիկ անկյուններով՝ մայրամուտի շողերի ներքո։ Միմյանց հրաժեշտ տվեցինք՝ խոստանալով, որ հենց վերադառնամ, անպայման կհանդիպենք։ Մենք դեռ հետեւում ենք միմյանց Instagram-ում։ Ես հաճույքով հետեւում եմ նրա նորություններին, ինքն էլ՝ ինձ»։

«Ի սկզբանե ես Երեւան եկել էի կարճ ժամանակով, բայց այստեղ մնացի մոտ մեկ տարի։ Ներբեռնեցի Tinder-ը, որպեսզի մի փոքր զվարճանում, ինչպես օրինակ՝ TikTok-ում։ Գրանցվեցի, պարզապես, ժամանակ սպանելու համար»,-պատմում է 23-ամյա Մաշան։

«Երկրորդ կեսի փնտրտուք չէի պլանավորել։ Ուզում էի գտնել հետաքրություններս կիսող մարդու, որի հետ կկարողանայի շփվել։ Ես նոր քաղաքում էի, որտեղ չունեի ընկերներ կամ ծանոթներ։ Արդյունքում, իմ ճանապարհորդության ամենատպավորիչ դրվագները գրանցվեցին Tinder-ի շնորհիվ։ Այստեղ ես մի ջենթլմենի հետ ծանոթացա, որը սկզբում, ասես, միաժամանակ լիներ մաֆիայի ներկայացուցիչ, հայտնի տեղացի դիջեյ, էլեգանտ գործարար եւ շատ այլ կերպարների մարմնացում։ Ամենազավեշտալին տեղի ունեցավ, երբ ես համաձայնվեցի դաջվածքներ անող մի տղայի հետ գնալ ժամադրության։ Մենք գնացինք քաղաքից դուրս՝ մի երաժշտական փառատոնի։ Ամեն ինչ շատ լավ էր, բայց ես միանգամից հասկացա, որ մեր ճանապարհները չեն հատվի։ Հաջորդ օրը ես ազատ էի։ Ժամանակ սպանելու համար «թափառում էի» Tinder-ում։ Ծանոթացա մի տղայի հետ, որը ցանկանում էր զբոսնել Երեւանի տեսարժան վայրերով։ Իմ նոր ընկերոջ հետ Սարյանի երկայնքով զբոսնելիս՝ սրճարաններից մեկում, փողոցի այդ նեղլիկ բացվածքում, տեսա փառատոնի ժամանակ ինձ ուղեկցող ընկերոջս։ Ես ստիպված էի ողջունել նրան: Իմ «նախկին» եւ նոր «ընկերները» սկսեցին շփվել: Հետո մեզ հրավիրեցին միանալ խնջույքի։ Արդյունքում տղաները ընկերացան։ Ամբողջ երեկոյի ընթացքում զրուցում էինք։ Դե, իսկ ես շատ անհարմար էի զգում»։

Իսկ 22-ամա Աննան համոզված է, որ Tinder-ում «ունայնություն եւ սուտ» է տիրում։ 

«Սա տեսնելով՝ սեր գտնելու իմ առաքելությունը հետին պլան մղվեց: Ես ուզում էի բոլորին ցույց տալ պարզ ճշմարտությունը: Սակայն առաջադրանքն ավարտել չհաջողվեց։ Հաճախակի տրոլինգի պատճառով տղաները սկսեցին բողոքարկել իմ էջը։ Հիմա ես արգելափակված եմ հավելվածում, մեկ տարի հետո նորից կկարողանամ օգտագործել։ Մինչ դա դադար եմ վերցրել երկրորդ կեսիս փնտրտուքներից, փորձում եմ կենտրոնանալ իմ կարիերայի վրա»: 

26-ամյա Էդգարի կարծիքով՝ այս հավելվածն աշխատում է ամենուր եւ լի է մարդկանցով՝ աշխարհի տարբեր ծայրերից։ «Ներբեռնելիս գլխումս մեկ միտք կար՝ «Ինչո՞ւ ոչ»: Փորձեցի գտնել գեղեցիկ ու հետաքրքիր մարդկանց, համախոհների կամ, գոնե, մեկին՝ մեկ գիշերվա համար: Բոլոր տարբերակները լավն են, եթե մարդը ադեկվատ է եւ, գոնե, չափավոր խելացի»։

«Ժամանակին ես հաճախ էի գնում մի սրճարան, որտեղի աշխատակիցն ակնհայտորեն փորձում էր ինձ հաճոյանալ: Մեկ ամիս անց ես պատահաբար գտա այդ մարդուն Tinder-ում, սահեցրի աջ (հավելվածում նման շարժումը նշանակում է կարեկցանք - խմբ.) Այնուամենայնիվ, ես չսպասեցի փոխադարձ գործողությանը։ Ինչ-որ պահի եւս մեկ անգամ վերադառնալով այդ ժամանակվա իմ սիրելի վայրը, նորից պատահաբար հանդիպեցի այդ մարդուն: Հարցի, թե ինչու հավելվածում մեր շփումը չստացվեց։ Պատասխանն ապշեցնող էր. նրան դուր չէր եկել սոցիալական ցանցի իմ էջը»:

*** Տեքստում որոշ հերոսների անուններ փոխված են։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել