Տարվա ամենառոմանտիկ տոնին՝ Սուրբ Վալենտինի օրվան (փետրվարի 14) ընդառաջ հանդերձանք ընտրելու հարցը հուզում է գրեթե բոլոր աղջիկներին՝ առանց բացառության։ Գրավիչ կերպարից բացի միշտ անհրաժեշտ են դետալներ՝ ներքնազգեստ, արդուզարդ, աքսեսուարներ։ Այսօրվա ընտրանում NEWS․am STYLE-ը կազմել է հինգ ներդաշնակ համադրություն։
Փոքրիկ սեւ զգեստը միշտ շահեկան է՝ անկախ ժամադրության վայրից։ Ռեստորան, թատրոն, համերգ՝ այն ամենուր տեղին է։ Պարզ կերպարը կարելի է ավելի գայթակղիչ դարձնել մի քանի հավելումներով՝ ցանց զուգագուլպա, kitten heels սրածայր բարձրակրունկներ, փոքրիկ կլատչ, իսկ լուքն ամբողջացրեք պարզ փոքր օղակաձեւ ականջօղերով:
Զգեստը՝ Alex Retail, կոշիկները Zara, զուգագուլպաները՝ Wolford, կլաչ-տրանսֆորմերը՝ Soncess, ականջօղերը՝ 4tyseven Jewelry
Կոստյումները հիանալի այլընտրանք են զգեստներին: Առավոտյան կարելի է գնալ աշխատանքի, իսկ երեկոյան՝ մի երկու դետալ փոխելով, ռոմանտիկ ընթրիքի Պուշկինի փողոցի սրճարաններից մեկում։ Առաջարկում ենք ուշադրություն դարձնել գայթակղիչ կարմիր գույնին։ Կերպարի հետ հիանալի կհամադրվի մարգարտե չոկերը։
Կոստյումը՝ Muse Fashion, չոկերը՝ Avagyan, կոշիկները՝ Ellasi Shoes, պայուսակը՝ Jhangirian, տրենչը՝ Zara
Նրանց համար, ովքեր ցանկանում են սիրելիի հետ միայնակ մնալ տանը՝ ավելի ոչ պաշտոնական միջավայրում, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել մետաքսե գիշերազգեստներին: Բացի այն, որ դրանք հարմար են կրելու համար, գործվածքի թեթեւ փայլն անտարբեր չի թողնի ձեր սիրելիին։ Ուշ երեկոյի համար ընտրեք ներքնազգեստի գեղեցիկ հավաքածու՝ գերադասելի է ժանյակից:
Գիշերազգեստը՝ Shabeeg, գուլպաները՝ Alex Retail, ներքնազգեստը՝ KISA Lingerie
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով