«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Սերը, որն «ամեն բան հանդուրժում է»․ հայտնիների ռոմանտիկ պատմություններն ու խորհուրդը՝ բոլոր նրանց, ովքեր փնտրում են սեր (ֆոտո)

14:04, 4 փետրվարի

«Երբ սիրված է, ո՞վ է աղքատ»,-ասել է հայտնի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Ուայլդը՝ հավանաբար նկատի ունենալով սիրո գերագույն ուժը, որը հարստացնում է յուրաքանչյուրի հոգին։ Աշխարհը որքան բարի կլիներ, եթե այդ սերը ապրեր բոլորի սրտերում․ երեւի՝ չիմանայինք Խաղաղության կարեւորությունը, որովհետեւ պատերազմներ էլ չէին լինի․․․

Այսօր՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը, NEWS.am STYLE-ն անդրադարձել է ամենասիրառատ թեմային՝ ներկայացնելով հայ հայտնիներից մի քանիսի գեղեցիկ պատմությունները, նրանց համար սիրո լավագույն դրսեւորումը, ինչպես նաեւ՝ պարզելով օրվա հետ կապված ծրագրերը։

«Մի դադարեք սպասել Նրան․ Նա գալու է անսպասելի ու նոր գույներով»․ Ջուլիա Եղշատյան

245838783_4381712401904737_5900025991000326749_n.jpg (43 KB) 
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու լուսանկարիչ Տիգրան Մարտիրոսյանն անցած տարին նշանավորեցին իրենց ամուսնությամբ։ Զույգը ծանոթացել է ընդհանուր ընկերների միջոցով եւ կարճ ժամանակ անց հասկացել, որ դա սեր է։ Ջուլիան ասում է՝ իրենց նորաստեղծ ընտանիքի ամեն օրն է Սիրո տոն․

«Մենք բոլոր ռոմանտիկ տոները նշում ենք: Մեզ համար կարեւոր է սիրո հետ կապված ցանկացած տոն, եւ կարծում եմ՝ դա հարաբերություններն ավելի է գեղեցկացնում: Այս տարի առաջին անգամ է, որ Սուրբ Սարգսի տոնը նշելու ենք միասին՝ մեր տանը: Բնականաբար, այն երկուսով ենք անցկացնելու»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծանում է դերասանուհին։ 

214759171_4075217985887515_4637175702538526298_n.jpg (107 KB)

Արդեն իր ասպետին գտած Ջուլիան ժամանակին չի անտեսել նաեւ տոնի ամենահայտնի խորհրդանիշը՝ աղի բլիթը։ Մինչ ամուսնությունը հաճախ է փորձել երկրորդ կեսին երազում տեսնելու հայկական ավանդական մեթոդը, բայց հիշում է՝ երբեք թեմային համապատասխան երազ չի տեսել․ 

«Երբ արդեն սկսեցինք ընկերություն անել, վախենում էի այն ուտել, որ հանկարծ երազումս ուրիշին չտեսնեի (ծիծաղում է․ հեղ․)»:

ARS_1134.JPG (236 KB)

Ըստ Ջուլիայի՝ սիրո դրսեւորումները շատ են, բայց կարեւոր է սիրել ու հարգել սիրելիի ընտրությունը: 

«Սերը շատ անսպասելի է գալիս: Մեծ սեր ունենալու համար պետք է ծով համբերություն: Մի դադարեք սպասել Նրան: Նա գալու է անսպասելի ու նոր գույներով»՝ սա է դերասանուհու խորհուրդը՝ սիրելիներին դեռեւս չգտած երիտասարդների համար։

«Գուցե, հեռու եք փնտրում, բայց ճակատագիրը շատ մոտ է»․ Գեւորգ Մկրտչյան

325168278_728118622053606_5417563650618414573_n.jpg (89 KB)

Երգիչ, դերասան Գեւորգ Մկրտչյանի ու բլոգեր, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի գեղեցիկ սիրո պատմությունը սկսվեց անցած տարի։ Գեւորգը Instagram-ում հանդիպեց Քրիստինայի լուսանկարին ու միանգամից հրապուրվեց աղջկա գեղեցկությամբ։ Օգտագործելով երգիչ լինելու հանգամանքը՝ երիտասարդ սիրահարը դիմեց խորամանկ քայլի՝ առաջարկելով Քրիստինային դառնալ իր հերթական տեսահոլովակի հերոսուհին։ Քրիսինան համաձայնեց ու մեկի համար սպասված, մյուսի համար պատահական ծանոթությունը դարձավ իրականություն։ Այսօր զույգն իրենց աշխատանքը, հիմնականում, համատեղ է կազմակերպում՝ միասին նկարահանվում են հեռուստասերիալում ու տարբեր գովազդային հոլովակներում։ Զբաղվածության պատճառով վստահ չեն՝ կկարողանա՞ն արդյոք նշել Սիրո տոնը, բայց իրենց սերը տոնում են ամեն օր․ 

324547399_516249163944181_5297635949108399360_n.jpg (77 KB)

«Սիրո մասին պատկերացումներում ինձ համար առաջնայինը սիրելն ու փոխադարձ սիրվելն է։ Գալիս է մի պահ, որ կյանքդ արդեն պետք է շարունակես ոչ միայնակ, եւ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ, իսկապես, սիրում ես։ Քրիստին հանդիպելուց հետո հասկացել եմ, որ արդեն գտել եմ այն մարդուն, ում հետ պատրաստ եմ ապրել իմ հետագա կյանքը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոստովանում է Գեւորգը։

Տալ ու ստանալ առավելագույնը՝ սա է, Գեւորգի խոսքով, սիրո լավագույն դրսեւորումը․

324596057_586800506198550_5905940396225488610_n.jpg (89 KB)

«Իրականում սիրո դրսեւորման միանշանակ չափորոշիչներ գոյություն չունեն, բայց ցանկացած մարդ, երբ անկեղծ սիրում է, տալիս ու նվիրում է իր առավելագույնը»։

Երիտասարդներին երգիչ-դերասանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ սպասումների վրա, այլ ապրել ճիշտ պահը,-«Երբեմն սպասելուց հետո ստանում ես լավագույնը։ Պետք չէ սպասել, կամ՝ նեղսրտել։ Ամեն ինչ ժամանակին կլինի։ Մի մոռացեք աղի բլիթ ուտել․ գուցե, հեռու եք փնտրում, բայց ճակատագիրը շատ մոտ է (ժպտում է․ հեղ․)»։

«․․․Երբ հիվանդ ես, նա կողքիդ է։ Երբ լաց ես լինում, գրկում է։ Երբ երջանիկ ես, նա քեզ հետ երջանիկ է․․․»․  Նազիկ Բաղդասարյան 

276208598_4908712682515485_7777297359361419929_n.jpg (80 KB)

Դերաասաններ Նազիկ Բաղդասարյանի ու Արթուր Գեղամյանի սերն արդեն տարիներով է ամրապնդված։ Զույգը ծաոթացել է 2006 թ-ին, երբ Նազիկը մասնակցում էր այն ներկայացման փորձին, որում ներառված էր ապագա ամուսինը։ Նրանց սերը տարիների ընթացքում բախվել է նաեւ փորձությունների՝ ժամանակ անց կրկին միավորելով երիտասարդների սրտերը։ Այսօր ամուսինները մեծացնում են երկու որդիներին՝ Դանիելին եւ անցած տարի լույս աշխարհ եկած Միքայելին։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Նազիկը հիշեց, որ Արթուրը շատ արագ է կարողացել գրավել իր սիրտը․

133188808_3543818802338220_2809979507373156638_n.jpg (92 KB)

«Ես ընդամենը 17 տարեկան էի, ռոմանտիկան իմ մեջ շատ-շատ էր, նրա մեջ՝ եւս։ Ամեն փորձին նա ինձ նվիրված բանաստեղծություն էր բերում, եւ յուրաքանչյուր բանաստեղծության հետ ավելի էի սիրահարվում նրան։ Ինձ երբեմն թվում է՝ մեր սիրո պատմությունը շատ վաղուց է սկսվել ․․․ Երբ արդեն վերջնականապես սիրահարված էի, նա գնաց բանակ, իսկ ես ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ․ այդ ընթացքում շատ լուրջ սպասել եմ նրան, բայց երբ նա վերադարձավ, մենք բաժանվեցինք․․․ Մեկ տարի անց կրկին հանդիպեցինք եւ ամուսնացանք։ Չգիտեմ, թե ինչպես եղավ այն պահը, որ հասկացա, որ հենց նա պետք է լինի իմ կողակիցը, նույնիսկ չեմ մտածել այդ մասին»,-պատմում է դերասանուհին։ 

Չնայած երկար տարիներ միասին են՝ ռոմանտիկ օրերը երբեք չեն անտեսում․ 

133987091_3543819072338193_8139198810641410068_n.jpg (51 KB)

«Սիրում եմ այս տոնը միասին նշելը, ու ամեն տարի ինչ-որ մի հետաքրքիր ձեւով ու նվերներով ենք դա անում։ Ամբողջ տարվա ընթացքում քիչ ենք հաջողացնում միմյանց հետ շատ ժամանակ անցկացնել, եւ Սիրո տոներին փորձում ենք վայելել միմյանց ներկայությունը՝ ռոմանտիկ երեկոյի շրջանակում։ Այս տարի ունենք նորածին փոքրիկ, այնպես որ չգիտեմ՝ ինչպես կստացվի անցկացնել օրն այս անգամ»։

Նազիկն ասում է՝ երբեք չի հավատացել աղի բլիթի խորհրդին, բայց մինչ ամուսնությունը մեկ անգամ որոշել է փորձել․ երազում տեսել է ամենաճանաչված հայ երգիչներից մեկին․

323351440_1550933665411309_3428264646619541674_n.jpg (44 KB)

«Ուսանողական տարիներին ընկերուհիներով որոշեցինք ուտել աղի բլիթ, ու երազումս տեսա, որ ինձ ջուր է տալիս երգիչ Անդրեն (ծիծաղում է․ հեղ․)։ Շոկահարված արթնացա, հետո գնացի ինստիտուտ, ընկերուհիներիս պատմեցի։ Համոզված եմ, որ բոլոր ընկերուհիներս այդ պատմությունը հիշում են։  Երբ ամուսնացա Արթուրի հետ, հասկացանք, որ աղի բլիթն իրականում որեւէ նշանակություն չունի (ծիծաղում է․ հեղ․)»:

Սիրո ամենակարեւոր դրսեւորումները, ըստ դերասանուհու, սկսվում են մանրուքներից,-«․․․․Երբ հիվանդ ես, նա կողքիդ է։ Երբ լաց ես լինում, գրկում է։ Երբ երջանիկ ես, նա քեզ հետ երջանիկ է․․․  Երբ արդեն մեծանում ես, ընտանիք կազմում, ռոմանտիկ քայլերից առավել կարեւորվում են հենց նման դրսեւորումները։ Ուզում եմ, որ աշխարհում ամենից շատ մարդիկ միմյանց սիրեն։ Սիրուց ավելի կարեւոր բան չկա, այն շատ դժվարություններ է հաղթահարում։ Ես սիրում եմ՝ անընդհատ սիրում եմ բնությունը, եղանակը, ինձ շրջապատող մարդկանց․․․ Այդ՝ սիրով լի բնավորությանս շնորհիվ է, որ կյանքում շատ բաներ հաղթահարում եմ ժպիտով, նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին»։

Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել