Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Մեր պատասխանը Չեմբերլենին. Սիրուն Մինաս VS Նաոմի Քեմփբել

19:16, 4 փետրվարի

Աշխարհահռչակ սուպերմոդել Նաոմի Քեմփբելին եւ թխամաշկ գեղեցկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասին այժմ միավորում է ոչ միայն մաշկի գույնը, այլեւ սոցիալական ցանցերը։

«Սեւ Պանտերան» դարձել է Սիրուն Մինասի հետեւորդը, ինչով վերջինս ուրախությամբ կիսվել է իր Instagram-ի հետեւորդների հետ՝ ուղեկցելով զվարճալի պարով։

Էլ ի՞նչն է միավորում այս երկու կանանց

24242.jpg (103 KB)

Նաոմի Քեմփբելը դարձավ առաջին սեւամորթ կինը, ով հայտնվեց ֆրանսիական Vogue-ի շապիկին ու առաջին սեւամորթ մոդելը՝ Time-ի շապիկին։ Սուպերմոդելը նաեւ միշտ պայքարել է սեւամորթ կանանց իրավունքների համար՝ օգտագործելով իր Fashion for Relief բարեգործական կազմակերպությունը:

Իր հերթին Սիրուն Մինասը Հայաստանում առաջին թխամաշկ կինն է, ով «celebrity» կարգավիճակ ունի։ Սիրուն Մինասի հայրը հայ է Հնդկաստանից, մայրը Նիգերիայից է։ Մինասը հայտնի դարձավ Stand Up շոուում իր ելույթներով, ինչպես նաեւ Woman's Club-ում իր մասնակցությամբ։ Բացի իր էկզոտիկ արտաքինից, Սիրուն Մինասը զարմանալի հումորի եւ ոճի զգացում ունի։

Այս հատկանիշների շնորհիվ, եւ ոչ միայն, նա շահեց հայ հասարակության համակրանքը։ Այժմ Մինասը, ով բացել է «Eden» էսթետիկ բժշկության եւ սպա կենտրոնը, ակտիվորեն ներգրավված է կանանց իրազեկման բարձրացմանը նպաստելուն, ինչպես  խնամքի, այնպես էլ ինքնազարգացման հարցերում:

Մայրիկներ

2429.jpg (120 KB)

Սիրուն Մինասը երկու երեխա ունի։ Նա հիանալի կերպով կարողանում է համատեղել կարիերան ու աշխատանքը։ Նաոմի Քեմփբելը 50 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Նա վերջերս Instagram-ում կիսվել է Աբու Դաբիի Շեյխ Զայեդ Մեծ մզկիթում իր եւ դստեր լուսանկարներով։

Պարզապես գեղեցկուհիներ

2424.jpg (120 KB)

Նրանք երկուսն էլ շատ տարբեր են, բայց, անշուշտ, նրանց գեղեցկությունը, խելքն ու սեքսուալությունը չեն կարող հիացմունք չառաջացնել։

Լուսանկարները՝ սոցցանցեր


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել