Աշխարհահռչակ սուպերմոդել Նաոմի Քեմփբելին եւ թխամաշկ գեղեցկուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասին այժմ միավորում է ոչ միայն մաշկի գույնը, այլեւ սոցիալական ցանցերը։
«Սեւ Պանտերան» դարձել է Սիրուն Մինասի հետեւորդը, ինչով վերջինս ուրախությամբ կիսվել է իր Instagram-ի հետեւորդների հետ՝ ուղեկցելով զվարճալի պարով։
Էլ ի՞նչն է միավորում այս երկու կանանց
Նաոմի Քեմփբելը դարձավ առաջին սեւամորթ կինը, ով հայտնվեց ֆրանսիական Vogue-ի շապիկին ու առաջին սեւամորթ մոդելը՝ Time-ի շապիկին։ Սուպերմոդելը նաեւ միշտ պայքարել է սեւամորթ կանանց իրավունքների համար՝ օգտագործելով իր Fashion for Relief բարեգործական կազմակերպությունը:
Իր հերթին Սիրուն Մինասը Հայաստանում առաջին թխամաշկ կինն է, ով «celebrity» կարգավիճակ ունի։ Սիրուն Մինասի հայրը հայ է Հնդկաստանից, մայրը Նիգերիայից է։ Մինասը հայտնի դարձավ Stand Up շոուում իր ելույթներով, ինչպես նաեւ Woman's Club-ում իր մասնակցությամբ։ Բացի իր էկզոտիկ արտաքինից, Սիրուն Մինասը զարմանալի հումորի եւ ոճի զգացում ունի։
Այս հատկանիշների շնորհիվ, եւ ոչ միայն, նա շահեց հայ հասարակության համակրանքը։ Այժմ Մինասը, ով բացել է «Eden» էսթետիկ բժշկության եւ սպա կենտրոնը, ակտիվորեն ներգրավված է կանանց իրազեկման բարձրացմանը նպաստելուն, ինչպես խնամքի, այնպես էլ ինքնազարգացման հարցերում:
Մայրիկներ
Սիրուն Մինասը երկու երեխա ունի։ Նա հիանալի կերպով կարողանում է համատեղել կարիերան ու աշխատանքը։ Նաոմի Քեմփբելը 50 տարեկանում լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Նա վերջերս Instagram-ում կիսվել է Աբու Դաբիի Շեյխ Զայեդ Մեծ մզկիթում իր եւ դստեր լուսանկարներով։
Պարզապես գեղեցկուհիներ
Նրանք երկուսն էլ շատ տարբեր են, բայց, անշուշտ, նրանց գեղեցկությունը, խելքն ու սեքսուալությունը չեն կարող հիացմունք չառաջացնել։
Լուսանկարները՝ սոցցանցեր
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան