MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Եվրատեսիլյան բացահայտումներ, «Գործակալի» վերադարձն ու Սիրո տոնը․ հայ հայտնիների ինստագրամյան էջերը՝ նախորդ շաբաթ (ֆոտո/վիդեո)

14:10, 6 փետրվարի

Հայ աստղերն օր օրի ավելի հաճախ են կիսում անձնական եւ աշխատանքային նորություններն իրենց ինստագրամյան էջերում։ Լուսանկարներ, կարճ հոլովակներ, Story-ներ ու այլ հրապարակումներ․ ինչպիսի՞ն էր հայկական Instagram-ը նախորդ շաբաթ։

95713.jpg (27 KB)

Շոու-բիզնեսի հայկական տիրույթում շաբաթվա ամենաինտրիգային ու սպասված նորություններից մեկը՝ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա դեսպանի անվան բացահայտումն էր։ Առաջին ալիքը, վերջապես, կիսվեց շատերին արդեն հայտնի, նորությամբ։ Այո, մեր երկիրը եվրոպական ամենահեղինակավոր մրցույթում ներկայացնելու է 21-ամյա Էլեն Երեմյանը, նույն ինքը՝ Բրյունետը։ «Գալիս եմ «Եվրատեսիլ»՝ ստեղծելու արվեստ․․․ իմ արվեստը»,-ինստագրամյան իր էջում նորությանը կից հայտնել է երգչուհին։ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգի առաջին հատվածում, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Iveta Mukuchyan (@iveta.mukuchyan)

«Եվրատեսիլը» միակ սպասված նորությունը չէ հայկական շոու-բիզնեսի սիրահարների համար։ Պակաս ոգեւորիչ չէ այն փաստը, որ շուտով հեռուստաէկրաններ կբարձրանա Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044» ֆիլմի երկրորդ մասը։ Այն կոչվում է «Օպերացիա Գառնի», եւ կինոթատրոններում կցուցադրվի մարտի 2-ից։ Ֆիլմում առանցքային դեր ունի նաեւ Իվետա Մուկուչյանը։ Երգչուհին ինստագրամյան իր էջում կիսվել է ֆիլմի թրեյլերով եւ ոչ միայն։ 

325295175_930063828170225_5022184807656339448_n.jpg (144 KB)

Այս շրջանում, ըստ ինստագրամյան հրապարակման, Իվետան Մայամիում է․ նա մի քանի կադր է ցուցադրել իր հանգստից։ Լուսանկարներում երգչուհին լողազգեստով վայելում է իր հանգսիտը։ «Mamma mia!»՝ նրա մարմնի գեղեցկությունը մեկնաբանել են հետեւորդները։

Այսօր՝ փետրվարի 6-ին, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի Ելենա Արշակյանի եւ Անահիտ Մխիթարյանի նոր՝ «Երեք նամակ Բելլայից» բազմասերիանոց ֆիլմը։ Սերիալի անձնակազմը նախորդ շաբաթ արդեն հրապարակումներ արել էր նոր նախագծի մասին՝ ինստագրամյան էջերում կիսվելով համատեղ կադրերով։ Գլխավոր դերակատարները Էթերի Ոսկանյանն ու Թելման Խաչատրյանն են, որոնք սիրահարների մարմնավորել են նաեւ նույն թիմի՝ «Մեր թաղի տղերքը» սերիալում։

325054060_920315702458898_1669625385244068654_n-1.jpg (125 KB)

Դերասանական զույգը համատեղ story-ներ է հրապարակել՝ կոչ անելով հետեւորդներին բաց չթողնել ֆիլմի առաջին սերիան։ Ի դեպ, NEWS.am STYLE-ում կարող եք կարդալ սերիալի մանրամասներն ու դիտել նկարահանման բեքսթեյջից բացառիկ կադրեր։ 

325667128_956697471998145_303318371732921434_n.jpg (122 KB)

Երգչուհի Ռոզա Լինը նախորդ շաբաթ աճուրդի է հանել իր՝ Stop The Blockade («Դադարեցրեք շրջափակումը») գրվածքով բաճկոնը, որով ելույթ էր ունեցել ALT 98.7 FM-ի համերգին՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված արցախցիների: Ինստագրամյան իր էջում Ռոզան հայտնել է, որ վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Արաբկիրում գտնվող՝ AGBU-ի Երեխաների կենտրոնին։

328746352_559624026217039_5184048772705974916_n.jpg (50 KB)

Նախորդ շաբաթը ոչ միայն ինֆորմատիվ էր, այլեւ՝ սիրառատ։ Փետրվարի 4-ին Հայաստանում նշվեց Սուրբ Սարգսի տոնը։ Սիրո տոնի առթիվ NEWS.am STYLEզրուցել էր հայտնիներից մի քանիսի հետ՝ փորձելով պարզել նրանց սիրո բանաձեւն ու լավագույն դրսեւորումները։ Մի շարք հայտնիներ էլ գեղեցիկ ու խորհրդանշական հրապարակումներով կիսվել էին իրենց անձնական էջերում։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Andre (@andrehovnanyan)

Երգիչ Անդրեն, որը նախորդ տարի հայտարարեց իր անձնական կյանքի սպասված նորության՝ նշանադրության մասին, Սիրո տոնին վերհիշել էր իր եւ սիրելիի խորհրդանշական օրվա մանրամասներն ու մեջբերում արել։

«Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, եւ սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13:13)»։

Տեսանյութն արված է Տաթեւի վանքում, որտեղ էլ զույգը ստացել է օրհնությունը։ 

Անդրեն շարունակում է ակտիվ լինել նաեւ ադրբեջանցիների կողմից Արցախի շրջափակման հարցում՝ հետեւորդներին իրազեկելով թեմայի շուրջ նորությունների մասին։

324770143_540546241384638_296229322639908189_n.jpg (78 KB)

Սիրո մասին իր մտորումներով կիսվել է նաեւ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը։ «Կյանքն անկանխատեսելի է, հաշվարկդ կարող է սխալ դուրս գալ, բայց սերը կանխատեսելի է. այն միշտ հաջողություն է բերում եւ վերելքներ։ Շնորհավոր ՍՍ»,-գրել է դերասանուհին՝ կից տեղադրելով նաեւ մի քանի թարմ լուսանկար։

325668610_1311604052717530_535822970809479620_n.jpg (92 KB)

Փետրվարի 4-ին լրացավ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան առաջին տարելիցը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mane Grigoryan (@manegrigoryan)

«Մեկ տարի առանց քեզ ու ամեն վայրկյան քեզ հետ…Իմ ամենից ամենա…»,-ինստագրամյան էջում գրել է մաեստրոյի դուստրը՝ Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը։ Հրապարակմանը կից Մանեն կիսվել է հայրիկի հետ համատեղ լուսանկարով։ 

Ի դեպ, նախորդ շաբաթ թատրոնում կայացել է նաեւ Արթուր Գրիգորյանի կյանքի մասին պատմող «Կորցրած մեղեդի» մյուզիքլը, որի մանրամասներով Մանեն կիսվել էր NEWS.am STYLE-ի հետ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել