Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Wine story. որքանո՞վ է անվտանգ մեկ շաբաթ շիշը բաց մնացած գինի խմելը

21:37, 7 փետրվարի

Եթե ​​ ձեզ գինու հարցում գիտակ եք համարում, ապա ձեզ համար չկա ավելի տխուր տեսարան, քան տեսնել, թե ինչպես է գինին հոսում լվացարանով, քանի որ շիշը երկար ժամանակ բաց է մնացել։

Ինչպես գրում է  Vinepair-ը, թեեւ թթվածինը հիանալի է գինու համերը «բացելու» գործում, բայց խցանը հեռացնելուց հետո չափից շատ օքսիդացումը կարող է հանգեցնել համի փոփոխության։ Թեեւ մեկ շաբաթ առաջ բացված գինին խմելը վնաս չէ, այլ հարց է՝ արդյո՞ք դա ձեզ դուր կգա։

Հենց խցանը հանվում է շշից, ներսի գինին անմիջապես սկսում է փոխազդել թթվածնի հետ՝ բացահայտելով ժամանակի կողմից ճնշված բույրերն ու համերը: Այնուամենայնիվ, չափազանց շատը միշտ չէ, որ լավ է: Ժամանակի ընթացքում ձեր բաց շիշն ավելի ու ավելի շատ թթվածին է ստանում, իսկ գինին դառնում է ավելի տհաճ:

Այդ իսկ պատճառով կան մի քանի ստուգող նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Դրանք կօգնեն հասկանալ՝ գինին փչացե՞լ է: Առաջին հերթին գույնը՝ փչացած կարմիր գինիները ստանում են ժանգոտ շագանակագույն երանգ, իսկ ժամկետանց սպիտակները՝ ավելի բաց դեղին երանգներից՝ ոսկեգույն կամ ոչ թափանցիկ: Եթե ​​դուք չեք նկատում գունային տարբերություններ, ապա որոշ համեր եւս նշանակում են, որ այն փչանում է։ Մինչ թարմ գինիներն ունեն մրգային բույրեր՝ վառ թթվայնությամբ, ապա փչանալիս այն սկսում է ավելի սուր ու դառը, գրեթե ացետոնի հոտ առաջացնել։ Նման գինին, հավանաբար, այլեւս չարժե խմել, բայց նորից, նա ֆիզիկապես չի վնասի ձեզ, եթե դա անեք:

Եթե ​​որոշեք ռիսկի դիմել եւ մի կում խմել, հավանաբար կզգաք մի քանի անհավասարակշիռ համեր: Օքսիդացված գինիներն ունեն ավելի շատ ընկույզային նոտաներ՝ փչացած մրգային երանգներով: Ալկոհոլի ավելի բարձր պարունակությամբ գինիների համար, ինչպիսիք են Շիրազը կամ Զինֆանդելը, համն ավելի «խմած» է դառնում, քան առաջին անգամ բացելիս:

Ինչ վերաբերում է գինու ընտրությանը, որը կբավականացնի շիշը բացելուց հետո ամբողջ շաբաթ, ընտրեք մնացորդային շաքարի կամ սուլֆիտների նման կոնսերվանտներով ըմպելիք: Օրինակ, ավելի բարձր շաքարի պարունակությամբ Ռիզլինգը բացելուց հետո ավելի երկար կմնա թարմ, քան այնպիսի գինիները, ինչպիսիք են Գրենաշը կամ Պինո Նուարը, որոնք պարունակում են ավելի քիչ կոնսերվանտներ եւ, հետեւաբար, ավելի արագ են փչանում: Ընդհանուր առմամբ, գինիները, որոնք հարուստ են տանիններով եւ թթուներով, բավականաչափ սուլֆիտներով ամենաերկարն են պահպանվումը:

Անկախ այն հանգամանքից, թե որ շիշն եք ընտրում, գինու մնացորդը պահելիս միշտ համոզվեք, որ խցանը հնարավորինս լավ է փակված։ Այս պարագայում թթվածնի քանակը կնվազ: Երբ պատրաստ լինեք կրկին վայելել գինին, հանեք այն սառնարանից, ապա թողեք «հանգստանա» 30-40 րոպե, նախքան խցանահանելը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել