Եթե ձեզ գինու հարցում գիտակ եք համարում, ապա ձեզ համար չկա ավելի տխուր տեսարան, քան տեսնել, թե ինչպես է գինին հոսում լվացարանով, քանի որ շիշը երկար ժամանակ բաց է մնացել։
Ինչպես գրում է Vinepair-ը, թեեւ թթվածինը հիանալի է գինու համերը «բացելու» գործում, բայց խցանը հեռացնելուց հետո չափից շատ օքսիդացումը կարող է հանգեցնել համի փոփոխության։ Թեեւ մեկ շաբաթ առաջ բացված գինին խմելը վնաս չէ, այլ հարց է՝ արդյո՞ք դա ձեզ դուր կգա։
Հենց խցանը հանվում է շշից, ներսի գինին անմիջապես սկսում է փոխազդել թթվածնի հետ՝ բացահայտելով ժամանակի կողմից ճնշված բույրերն ու համերը: Այնուամենայնիվ, չափազանց շատը միշտ չէ, որ լավ է: Ժամանակի ընթացքում ձեր բաց շիշն ավելի ու ավելի շատ թթվածին է ստանում, իսկ գինին դառնում է ավելի տհաճ:
Այդ իսկ պատճառով կան մի քանի ստուգող նշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Դրանք կօգնեն հասկանալ՝ գինին փչացե՞լ է: Առաջին հերթին գույնը՝ փչացած կարմիր գինիները ստանում են ժանգոտ շագանակագույն երանգ, իսկ ժամկետանց սպիտակները՝ ավելի բաց դեղին երանգներից՝ ոսկեգույն կամ ոչ թափանցիկ: Եթե դուք չեք նկատում գունային տարբերություններ, ապա որոշ համեր եւս նշանակում են, որ այն փչանում է։ Մինչ թարմ գինիներն ունեն մրգային բույրեր՝ վառ թթվայնությամբ, ապա փչանալիս այն սկսում է ավելի սուր ու դառը, գրեթե ացետոնի հոտ առաջացնել։ Նման գինին, հավանաբար, այլեւս չարժե խմել, բայց նորից, նա ֆիզիկապես չի վնասի ձեզ, եթե դա անեք:
Եթե որոշեք ռիսկի դիմել եւ մի կում խմել, հավանաբար կզգաք մի քանի անհավասարակշիռ համեր: Օքսիդացված գինիներն ունեն ավելի շատ ընկույզային նոտաներ՝ փչացած մրգային երանգներով: Ալկոհոլի ավելի բարձր պարունակությամբ գինիների համար, ինչպիսիք են Շիրազը կամ Զինֆանդելը, համն ավելի «խմած» է դառնում, քան առաջին անգամ բացելիս:
Ինչ վերաբերում է գինու ընտրությանը, որը կբավականացնի շիշը բացելուց հետո ամբողջ շաբաթ, ընտրեք մնացորդային շաքարի կամ սուլֆիտների նման կոնսերվանտներով ըմպելիք: Օրինակ, ավելի բարձր շաքարի պարունակությամբ Ռիզլինգը բացելուց հետո ավելի երկար կմնա թարմ, քան այնպիսի գինիները, ինչպիսիք են Գրենաշը կամ Պինո Նուարը, որոնք պարունակում են ավելի քիչ կոնսերվանտներ եւ, հետեւաբար, ավելի արագ են փչանում: Ընդհանուր առմամբ, գինիները, որոնք հարուստ են տանիններով եւ թթուներով, բավականաչափ սուլֆիտներով ամենաերկարն են պահպանվումը:
Անկախ այն հանգամանքից, թե որ շիշն եք ընտրում, գինու մնացորդը պահելիս միշտ համոզվեք, որ խցանը հնարավորինս լավ է փակված։ Այս պարագայում թթվածնի քանակը կնվազ: Երբ պատրաստ լինեք կրկին վայելել գինին, հանեք այն սառնարանից, ապա թողեք «հանգստանա» 30-40 րոպե, նախքան խցանահանելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»