Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

CPHFW. մինիմալիզմը եւ ֆունկցիոնալությունը՝ սկանդինավյան ոճի ԴՆԹ

15:27, 8 փետրվարի

Դանիայի մայրաքաղաքը նորաձեւության աշխարհում նորարարությունների հոմանիշն է: Մինիմալիզմը եւ ֆունկցիոնալությունը սկանդինավյան ոճի ԴՆԹ-ն են: Այս սեզոնին «գենետիկ» փոփոխություններ չեն նկատվել։ Բացառությամբ այն բանի, որ CPHFW-ին (Կոպենհագենի Նորաձեւության շաբաթ - խմբ.) մասնակցող ապրանքանիշերի պահանջները դարձել են ավելի կոշտ, դիզայներները ստիպված են եղել ավելի շատ աշխատել՝ ստեղծելու հավաքածուներ, որոնք կհամապատասխանեն կայուն զարգացման ժամանակակից չափանիշներին: Բայց սա կրեատիվության տոնի կուլիսներում է, որը չէր երեւում դահլիճում գտնվող հանդիսատեսին: NEWS.am STYLE-ը համառոտ ուղեցույց է կազմել այն հիմնական միտումների մասին, որոնք մենք նկատել ենք Կոպենհագենում։

Ուղղությունը դեպի դահուկավազք

Եթե ​​հանգստյան օրերին նախատեսված է դահուկներով սահել Ծաղկաձորի լանջերին, ապա երկուշաբթի առավոտյան մի շտապեք հագուստը փոխել։ Դանիայում դիզայներները պնդում են՝ կրեք քամելեոն ակնոց՝ համադրելով կոմբինիզոնի հետ։ Ուրբաթ երեկոյի համար երկարափեշ կիսաշրջազգեստները համադրեք ապրե-սկի ոճի սվիտերների հետ:

Զինված բոլոր զենքերով

Ծավալուն սվիտերներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ․ վերցրեք ամեն ինչ: Այս սեզոնին՝, փաթաթված հաճելի կտորով, կարող եք զգալ ոչ միայն հարմարավետ, այլեւ ոճային լինել։

Հարթմնի երազ

Թեթեւ կտորների սիրահարների համար իրենց դիրքերը պահպանում են երկարաձգված պենուաները։ Ճիշտ է, այս թրենդային հագուստից բացի, խորհուրդ է տրվում փորձել նաեւ ծալքավոր զգեստներ, նաեւ բամբակյա զգեստներ՝ թավշյա ներդիրներով։

Համադրել անհամատեղելին

Եթե ​​նախորդ սեզոնում էքսպերիմենտներ եք արել գույների հետ, ապա այս սեզոնին առաջարկում են խաղալ կտորներով:

Առաջ դեպի 90-ականներ

Անպայման ուշադրություն դարձրեք հայրիկի կամ պապիկի զգեստապահարանին։ Գանգստերական իննսունականների «մնացորդներ»․ կաշվե երկար թրենչ, որը դանիացիներն առաջարկում են կրել մի քանի սեզոն անընդմեջ:

Տղամարդու հագուստ

Թրենչից հետո անպայման բաճկոն փնտրեք: Ուսերը որքան լայն, այնքան լավ:

Օձի պրինտ

Ձիերից մինչեւ սողուններ․ դիզայներները շարունակում են փորձարկումներ անել կենդանիների պրինտներովը:

Կորչի տաբատը

Խոսելով մինիմալիզմի մասին. եթե ​​նախորդ սեզոնին խորհուրդ էր տրվում կրել ծայրահեղ կարճ մինիներ, ապա այս սեզոնին նույնիսկ առաջարկում են հրաժարվել դրանցից։ Ներքնազգեստ՝ զանգվածային բաճկոնների կամ թափանցիկ միդի կիսաշրջազգեստների համադրությամբ = սեզոնի must-have:

Որքան նեղ, այնքան լավ

Հաջորդ աշուն/ձմեռ սեզոններին դժվար թե հաջողվի զանգվածային շարֆով փաթաթվել։ Դանիացիները խորհուրդ են տալիս երկար ու բարակ շարֆեր փորձել հենց 2009 թվականից։ Այժմ զգեստապահարանի այս իրը կծառայի բացառապես որպես աքսեսուար։

Ուշադրություն թող դարձնեն լեգոյի սիրահարները

Ինժեներական գյուտերը արդիական են ոչ միայն ՏՏ ոլորտում, այլեւ նորաձեւության աշխարհում։ Որքան շատ բաներ փոքր հավաքովի մասերով, այնքան ավելի ակտուալ կլինի կերպարը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության