Ամերիկացի հայտնի դերասան Ջո Մանգանիելոն PBS-ի Finding Your Roots («Գտնել արմատներդ») հաղորդաշարի շրջանակում պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի սարսափելի պատմությունը։
People-ին տրամադրած բացառիկ տեսանյութում Մանգանիելոն մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես է իր մեծ տատը, որն ականատես էր եղել ամուսնու եւ 7 երեխաների սպանությանը, 1915 թ-ին փախել Հայաստանից։
«Թուրքերը 1915-ին Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ մտան նրա տուն եւ փորձեցին իրականացնել իրենց սկսած ցեղասպանությունը: Ամուսնուն սպանեցին, իրեն կրակեցին։ Նա պառկեց գետնին, ձեւացրեց, թե մեռած է․ հնչեցին եւս յոթ կրակոց, որոնք նրա յոթ երեխաներին էին ուղղված»,-պատմել է դերասանը։
Մանգանիելոյի տատը այդպես պառկած մնացել է, մինչեւ թուրքերը հեռացել են նրա տնից։
«Թուրքերը հեռացել էին, իսկ ութերորդ երեխային միայնակ թողել օրորոցի մեջ, որ սովամահ լիներ։ Նրանք հենց այդպես էին իրենց գործն անում»:
Ջոի տատն, այնուհետեւ կապել է երեխային իր մեջքից եւ փախել քաղաքից, բայց հազիվ է փրկվել սարսափելի «մահվան երթից»։
«Նրանք ուղղակի շղթաներով կապկպում էին հայերին եւ դուրս բերում անապատ, իսկ քրդերին ազատում՝ զինվորական վերարկուներ, ձիեր ու հրացաններ էին տալիս, որ կարողանային իրենց մահկանացու թշնամիների՝ հայերի հետ անել այն, ինչ ուզում էին։ Նա փախել է դրանից»,- ասել է դերասանը,-«Երեխային մեջքի վրա՝ հասել է Եփրատ գետը, լողալով անցել այն, բայց երբ հասել է մյուս ափը, երեխան խեղդվել է»:
Մանգանիելոն ավելացրել է, որ իր մեծ տատը, այդպես վիրավոր, ապրում էր քարանձավում այլ փախստականների հետ, մինչեւ որ իրեն գտել են գերմանացի զինվորականները։ Նա հղիացել է գերմանական ռազմական ճամբարում՝ գերմանացի սպայից։
Հարցին՝ ինչն է ստիպել իրենց մասնակցել հայտնի շոուին, Մանգանիելոն պատասխանել է՝ «Ես փոքրուց իմացել եմ, որ Հայոց ցեղասպանությունից փրկվածի ծոռ եմ, եւ որ իմ մեծ պապը գերմանացի զինվորական էր։
Վերջին տասը տարիների ընթացքում ես ցանկանում էի գենետիկային վերաբերող հաղորդման մասնակցել, որպեսզի պարզեի, թե ով էր այդ գերմանացին, սակայն ինձ միշտ մերժում էին։ Այդպես, մոտ 2 տարի առաջ դրական պատասխան ստացա Finding Your Roots-ի կողմից, քանի որ նրանք հասկացան, որ տեխնոլոգիան այնպես է զարգացել, որ նրանք կարող են ինձ օգնել»։
Նախագծի հաղորդավար Հենրի Լուիս Գեյթս կրտսերը Rolling Stone-ին խոստովանել է, որ Ջո Մանգանիելոյի պատմությունը իր համար ամենատպավորիչներից էր։
Ի վերջո, հաղորդման շնորհիվ պարզվել է, որ այդ գերմանացի զինվորականի անունը Կառլ Վիլհեմ Բեթինգեր էր։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին