Մադոննան պատասխանել է «Grammy» մրցանակաբաշխության ժամանակ իր ելույթի վերաբերյալ քննադատություններին։
64-ամյա փոփ լեգենդը կիսվել է արարողության ժամանակ աստղերի, այդ թվում՝ հաղթող Սեմ Սմիթի եւ Քարդի Բիի հետ շփվելիս զվարթ տեսանյութով, սակայն դրան կից գրառման մեջ նա «հարձակվել է» լուսանկարիչների վրա ու անդրադարձել է «էյջիզմի եւ կինատյացության» ալիքին, որը զգացել է սեփական մաշկի վրա։
Արարողությանը Մադոննայի հայտնվելուց հետո սոցցանցերի օգտատերերը ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ հիթմեյքերն «անճանաչելի» է դարձել՝ չափից դուրս գիրուկ ու հարթ դեմքի պատճառով։ Երգչուհին հայտարարել է, որ այդ ամենի մեղքը «խոշոր պլանն» է եղել՝ «երկար օբյեկտիվով տեսախցիկը».
«Իմ կատարման վրա կենտրոնանալու փոխարեն՝ շատերը նախընտրեցին խոսել միայն իմ լուսանկարների մասին», - բողոքել է աստղը՝ ասելով, որ ինքը եւս մեկ անգամ «էյջիզմի եւ կնատյացության» զոհ է դարձել, որը կա աշխարհում, որտեղ մենք ապրում ենք:
«Աշխարհ, որը հրաժարվում է հարգել 45-ից բարձր կանանց եւ զգում է, որ պետք է պատժել նրան, եթե նա շարունակի լինել ուժեղ կամքով, աշխատասեր եւ արկածախնդիր:
«Ես երբեք ներողություն չեմ խնդրել իմ կատարած ստեղծագործական ընտրությունների կամ իմ արտաքինի կամ հագնվելու համար, եւ չեմ պատրաստվում դա անել։ Ես նվաստացած եմ եղել ԶԼՄ-ների կողմից իմ կարիերայի սկզբից, բայց հասկանում եմ, որ այս ամենը փորձություն է, եւ ես ուրախ եմ լինել առաջինը՝ հեշտացնելու իմ հետեւում գտնվող բոլոր կանանց կյանքն առաջիկա տարիներին», - նշել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 27 մարտի
Քիմ Քարդաշյանն ընդունել է ներքին Բարբիին (ֆոտո)10:25, 27 մարտի
Աֆիշա․ ո՞ւր գնալ այս շաբաթ10:10, 27 մարտի
Snap մեկ, երկու, երեք... եւ միլիարդ. Ռոզա Լինի թրեքը ռեկորդներ է սահմանում09:00, 27 մարտի
ՄԱՐՏԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:31, 26 մարտի
Հայտնիների ծովափնյա look-երը (ֆոտո)21:30, 26 մարտի
Ինչպես տանն ունենալ բարձրորակ աուդիոհամակարգ եւ չզղջալ դրա համար20:54, 26 մարտի
«CREED III»․ Հակոտնյա երկուսի կռիվը զուտ բռնցքամարտ չէ…19:21, 26 մարտի
«Քչով ընդգծիր շատը»․ հարցազրույց կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի հետ18:46, 26 մարտի
Ուղեւորություն դեպի Ֆորմոզա կղզի14:34, 26 մարտի
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram եւ հայտարարել, որ «կրկին սիրահարվել է հրեաներին»12:08, 26 մարտի
Աստղային ոճ․ 10 կերպար Պենելոպե Կրուսից (ֆոտո)10:52, 26 մարտի
Օրվա թիվը․ Ջեյ Զիի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար