Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հաճելի զրույց. «Իմ ամենամեծ խենթությունը դեռ առջեւում է». Վահագն Հայրապետյան (մաս 1)

19:41, 8 փետրվարի

Ամպամած, երեկո, առանց տրամադրության... Այսօրվա Երեւանում ուրախ չէ, եւ կարծես ինչ-որ տեղ թաքնված են նախկին փայլն ու ուրախությունը... Բայց ես գիտեմ՝ որտեղ... Երեկո, ակումբ, դաշնակահար։ Ո՛չ։ Հրաշագործ։ Թվում է, թե նրա ձեռքերի տակ ստեղները վերածվում են բազմագույն թիթեռների։ Ջազի կախարդական նոտաները մաշկի միջով ներթափանցում են արյան մեջ, ապա ուղիղ սրտի մեջ:

Մեզնից շատերի համար երաժշտությունը հանգստացնող միջոց է՝ հակադեպրեսանտ։ Մենք էգոիստաբար վայելում ենք այն, անամոթաբար չիմանալով, թե ով է մեզ տալիս այս կախարդանքը։ Այսպիսով, դու ո՞վ ես, Վահագն Հայրապետյան։

Եթե ​​այսօր շրջեք Երեւանում եւ անցորդներին խնդրեք նշել լավագույն ջազ երաժիշտների տասնյակը, ձեր անունը կհնչի առաջիններից մեկը։ Բայց, այստեղ նկատելի է մեկ նոնսենս՝ քչերը կարող են պատմել անձամբ Ձեր ու Ձեր կյանքի մասին։

Ուստի ես կցանկանայի օգտվել այսօրվա հանդիպումից ու մեր ընթերցողներին ներկայացնել Ձեզ՝ որպես «հասարակ մահկանացու»: Կցանկանայի սկսել առաջին քայլերից։ Ձեր կարիերայի լուսաբացին եղե՞լ են իրադարձություններ կամ մարդիկ, որոնք, ըստ Ձեզ, դարձան կյանքը փոխող եւ ձեւավորեցին ձեզ՝ որպես մարդ:

Տարբերություն չկա՝ որպես մարդ եւ որպես երաժիշտ մի ամբողջություն է։ Այն, ինչ երաժիշտն է իրենից ներկայացնում՝ որպես անձ, այն, ինչ կա նրա ներսում՝ հոգում,   ինչով է ապրում, անպայման արտացոլվում է երաժշտության մեջ։ Ես իմպրովիզատոր եմ, ապրում եմ իմպրովիզատորի կյանքով, եւ դա արտահայտվում է իմ կատարման ու  ստեղծագործության մեջ։ Ես չեմ ընտրել երաժշտությունը, երաժշտությունն է ընտրել ինձ։ Ստեղծագործության մեջ միշտ այդպես է, եթե ընտրես, կարող ես սխալվել եւ տառապել ամբողջ կյանքում: Նույնիսկ Արամ Խաչատրյանն է սկսել զբաղվել երաժշտությամբ 14 տարեկանում, երբ հասկացել է, որ դա իրենն է։

Եղե՞լ են հիասթափության պահեր: Ինչպե՞ս եք վարվել այդ ժամանակ։ Մտավախություն կա՞ր, որ այս ամենը սխար էր։

Ոչ, երբեք, քանզի, ինչպես ասացի՝ ընտրել եմ ոչ ես։ Երաժիշտ դառնում են, քանի որ չեն կարող չդառնալ։ Իհարկե, կան մարդիկ, որոնք զբաղվում են երաժշտությամբ, որովհետեւ հայտնիություն են ցանկանում։ Նրանց թվում է. «Դե ինչ դժվար բան կա։ Ես կարող եմ երգել»: Միջոցներ են ներդրվում, հայտնիություն են ձեռք բերում, իսկ հետո մենք ենք տուժվում։ Ասածս վերաբերում է համաշխարհային մասշտաբին, ոչ միայն Հայաստանին։

ARS_9296.JPG (54 KB) 

Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր մուսան։

Ամեն ինչ կարող է լինել իմ մուսան: Իմ մուսան իմ ընտանիքն է, կինս, երեխաներս, ընկերներս… Ինչ-որ պահի իմ սիրելի ջազ ակումբը կարող է դառնալ իմ մուսան: Հպանցիկ վայրկենական սենսացիա, գուցե բնության ձայներ կամ հեռախոսազանգ: Դա կարող է լինել ցանկացած բան: Այսինքն, սա պատվերով չէ, մուսան ... Այն օդում է, ամենուր, ինձ համար շատ դժվար է բռնել եւ ասել. «Ահա սա իմ մուսան է»:

Ձեր կյանքում երբեւէ իսկապես խենթ բան արե՞լ եք:

Այն ամենում, ինչ անում եմ, մի քիչ խենթություն կա։ Բայց իմ ամենամեծ խենթությունը դեռ առջեւում է: Կարծես, ստեղծագործության դեպքում ամենակարեւոր գործը դեռ գրված չէ։ Երբ ինձ հարցնում են, թե իմ ստեղծագործություններից որն եմ ամենաշատը սիրում, ես միշտ պատասխանում եմ. «Այն, որը դեռ չեմ գրել»:

Որքանո՞վ եք զգացմունքային։ Ձեր կարիերայում եղե՞լ են դեպքեր, երբ ցանկացել եք բոլորին դուրս հանել դահլիճից:

Այո, ես զգացմունքային եմ։ Նույնիսկ շատ։ Ավելին, ամեն մի մանրուք կարող է ինձ բարկացնել, իսկ լուրջ բանի դեպքում կարող եմ լիովին հանգստություն պահպանել։ Իմ գծերից մեկը, որը կցանկանայի ավելի «կայուն» լիներ՝ անհամբերությունս է։ Չափազանց անհամբեր եմ։ Ես նույնիսկ 6,5-7 ամսական եմ ծնվել։ Բայց դա նորմալ է։ Ես դա իմ բացասական կողմը չեմ համարում։

ARS_9286.JPG (531 KB)

Ինչ վերաբերում է իմ ունկնդիրներին, ապա կարող եմ ասել, որ տարիքի հետ ավելի ներողամիտ եմ դարձել։ Երբ ես երիտասարդ էի` 18-25 տարեկան, տարբեր մանրուքներ էին ազդում ինձ վրա, օրինակ, եթե դահլիճում ինչ-որ մեկը սկսեր բարձր ձայնով խոսել կամ ուտել: Բայց հետո հասկացա, որ նման բաները պետք է օգտագործել երաժշտության մեջ։ Օրինակ, նրանք խոսում են՝ մենք սկսում ենք նվագակցել։ Իսկ այժմ նրանք ինձ չեն խանգարում, բայց ես նրանց օգնում եմ։ Իրականում, ես մասնակցում եմ նրանց խոսակցությանը։

Նման դեպքերը շատ են, երբեմն չափազանց բարձրաձայն զրուցակիցները կարող են դա անմիջապես չզգալ, բայց մեզ ուշադիր լսողներն անմիջապես հասկանում են, թե ինչ է կատարվում։ Մարդիկ սկսում են ծիծաղել, այդ ծիծաղն էլ է վերածվում երաժշտության, հետո, օրինակ, ինչ-որ մեկը մեկնաբանում է կատարվածը, սա էլ է վերածվում երաժշտության։ Երբեմն նույնիսկ խոսափողը տալիս եմ «կարգազանցներին», որ բեմից «խոսեն»։ Միգուցե դա կարեւոր է, ահա բոլորս պետք է իմանանք: Այսինքն՝ ինչ կարող էր նյարդայնացնել, խանգարել, վերածվում է հումորի։ Այն, ինչ կատարվում է դահլիճում, նույնպես որոշակի դեր է խաղում լսողի դաստիարակության գործում, մարդը հասկանում է, որ բալանսը չի հաշվարկել, քանի որ ոչ ոք միտումնավոր նման բաներ չի անում։

Ինչ-որ պահի ես հասկացա, որ այն, ինչ բարկացնում է, իրականում կարող է օգնել ինձ: Պարզ ասած, շատ բան կախված է նրանից, թե ինչպես եք վերաբերվում դրան: Օրինակ, բաժակը կամ կիսով չափ դատարկ է կամ կիսով չափ լի:

 

Զրուցեց Նանա Վահրամյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել