Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ոչ թե պարկուճն է խնդիր, այլ այն կիրառողը»․ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի յուրահատուկ զարդերն ու առաջիկա ցուցահանդեսը՝ ԱՄՆ-ում (ֆոտո)

12:45, 8 փետրվարի

Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործը 7 տարի առաջ սկսեց զբաղվել յուրահատուկ զարդերի ստեղծմամբ, որոնց նյութը փամփուշտն է․․․  «Ոչ թե պարկուճն է խնդիրը, այլ՝ այն կիրառողը»,-ասում է Արտակ Թադեւոսյանը, որն արվեստի միջոցով ցանկանում  է փոխանցել մահաբեր փամփուշտի հակառակ կողմն ու առաջարկել այն օգտագործել այլ նպատակով՝ ոչ թե մահ բերելու, այլ գեղեցկություն՝ կյանք ստեղծելու համար։ 

325083128_490135806608942_1010608867627266157_n.png (662 KB)

Արվեստագետն այս օրերին պատրաստվում է ԱՄՆ-ում՝ մարտ ամսին կայանալիք իր ցուցահանդեսին։ Շարքը, որով ներկայանալու է Թադեւոսյանը, կոչվում է «Զսպանակ»։ «Զսպենք չարության փամփուշտը։ Մեզ խաղաղություն է պետք»՝ այս գաղափարն է փոխանցվելու ներկայացված աշխատանքներում։ 
NEWS.am STYLE-ն Արտակ Թադեւոսյանի հետ զրուցել է կայանալիք ցուցահանդեսի ու արվեստի յուրահատուկ գործերի մասին է։

Գյումրեցի արվեստագետը փամփուշտից զարդեր սկսել է պատրաստել 2015 թ-ից։ Հենց այդ շրջանում էլ հիմնել է իր բրենդը՝ HayAr-ը, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, չէր էլ կարծում, որ այն, ինչ ստեղծում է, հետաքրքրելու է ոչ միայն տեղացիներին, այլեւ զբոսաշրջիկներին ու աշխարհի ամենահայտնի պարբերականներին ու կայքերին։ Նրան անդրադարձել է ֆրանսիական ու բրիտանական մամուլը, նրա արվեստանոցում հյուրընկալվել է նաեւ ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի «По секрету всему свету» հաղորդաշարի անձնակազմը՝ պատմելով հայազգի արվեստագետի անսովոր զարդերի մասին։

324854101_582439736760930_6731061689077769152_n.png (731 KB)

«Երբ սկսեցի իմ գործով զբաղվել, երբեք չէի մտածի, որ իմ բրենդը պետք է աշխարհում ճանաչելի դառնար, որ դրա մասին կխոսեն շատ հեղինակավոր կայքեր ու պարբերականներ։ Բայց երբ դու քո գոծի նվիրյալն ես ու ամեն բան անում ես անշահախնդրորեն, հեղինակությունը, անունը, համբավը ինքըստինքյան են գալիս»,-ասում է Թադեւոսյանը։  

Պարկուճը, պարզապես, նյութ է, որի հակառակ կողմը կարող է լինել էսթետիկ ու զարդարող՝ վստահ է արվեստագետը,-«Պարկուճը մահաբեր իր է, բայց այն վերցնելով կոնցեպտուալ դաշտի մեջ՝ որպես կիրառական արվեստի դետալ, օգտագործել եմ այլ գաղափարի մեջ։ Ցանկացել եմ, որ սրա միջոցով մարդկանց հասանելի լինի այն խնդիրը, որ ոչ թե պարկուճն է խնդիր, այլ այն կիրառողը։ Գաղափարը նրանում է, որ այն, ինչ կարող է ոչնչացնել, կարող է նաեւ զարդարել»։

325194471_3081555415469333_6234938323977195353_n.png (648 KB)

Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործը զարդարվեստի հետ բացարձակ կապ չի ունեցել․ «Այդ հարցում ինքնուս եմ։ Երբ սկսեցի զբաղվել զարդարվեստով, չունեի ոչ մի գիտելիք այս ոլորտում, չունեի ոչ մի գործիք։ Նախ՝ գործիքները պատրաստեցի, հետո նոր սկսեցի դրանցից զարդեր կերտել։ Դա էլ ինձ համար ինչ-որ կարծրատիպ կոտրելու մեթոդ էր․ խնդիրը ցանկությունն է՝ եթե ցանկանում ես մի բան անել, չպիտի լինես միջակության մեջ․ կամ պետք է լավ անես, կամ ընդհանրապես չանես։ Փոքրուց այդ սկզբունոքով եմ առաջնորդվել»,-ասում է նա։

324739800_854320219091291_6060221512575312007_n.jpg (41 KB)

Անդրադառնալով իր մտահոգությանը, որն արտահայտում     է մշակույթի լեզվով, արվեստագետը նշում է․ 

«Մենք շատ ցավոտ տարիններ ենք ունեցել․ (90-ականներ, 2016, 2020...): Երեւի աշխարհում չկա մի այնպիսի սարսափ, որ իմ ժամանակակիցները տեսած չլինեն։ Իմ հաղորդագրությունն այն է, որ մենք պետք է հասկանանք, որ աշխարհն է ծնում ցանկացած ագրեսիա։ Ես փորձել եմ վերցնել այս համամարդկային գաղափարն ու անդրադառնալ այդ խնդրին մշակութային լեզվով, որպեսզի մարդիկ մտածեն՝ ինչպե՞ս են դաստիարակվել այն ագրեսորները, որոնք չարիք են դարձել։ Իհարկե, պատերազմը չի կարող քեզ վրա ազդեցություն չունենալ, բայց, որպես արվեստագետ, դու պետք է կարողանաս այնպես ներկայացնել այդ խնդիրը, որ մարդուն մոտեցնես հոգեւոր արժեքներին։ Յուրաքաչյուրը պետք է հասկանա, որ պետք է սկսի հենց իրենից։ Ուզում եմ, որ իմ զարդերը տեսնողները դառնան խաղաղություն կրող ու փոխանցող»։

325004845_579237940445078_6114899095947668442_n.jpg (32 KB) 

image9.jpeg (105 KB)

image6.jpeg (287 KB)

image4.jpeg (348 KB)

image8.jpeg (306 KB)

image1-1.jpeg (110 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել