Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Wine Story. 5000 դրամից ցածր հինգ հայկական կարմիր գինիներ, որոնց արժի ուշադրություն դարձնել

22:11, 8 փետրվարի

Թեեւ Հայաստանը հնագույն ժամանակներից գինի է արտադրում, բայց միջին բրենդի գինիների սիրահարների համար բավականին դժվար է կողմնորոշվել սորտերի եւ ապրանքանիշերի հսկայական քանակի մեջ։ Այս կապակցությամբ NEWS.am STYLE-ը դիմել է փորձագետ, «In Vino»-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանին։ Միասին փորձեցինք պարզել, թե 5000 դրամից ցածր որ կարմիր գինիներն են արժանի հատուկ ուշադրության։

«Հայերը շատ են սիրում մարմնեղ գինիներ, քանի որ շրջակա միջավայրն ու սնունդը նպաստում են դրան: Ընդ որում, Արենին, եթե տակառներում չի հնեցվում, եւ բերքը նորմալ է, ապա ավելի թեթեւ տեսականի է, ավելի մոտ Պինո նուարին։ Այսինքն՝ Արենին՝ մեր ամենահայտնի խաղողի տեսակը, որը էնդեմիկ է, մյուս սորտերի նման չի խաչասերվում, համարվում է թեթեւ տեսակ։ Ուստի սկսելու ենք Արենիից»,- ասում է Սաղաթելյանը։

Zulal Areni 2020

zulal-new-red.jpg (23 KB)

Zulal նշանակում է ջինջ ու մաքուր, որովհետեւ ընկերությունն օգտագործում է բացառապես էնդեմիկ սորտեր, որոնք գրեթե անհետացել են։ 

zulal-hp-2.jpg (155 KB)

Zulal-ը բալի եւ հասած ելակի հետհամ, ցածր եւ միջին տտիպության:

Արտադրողը՝ WineWorks։ Վահե Քուշգերյանը WineWorks-ը հիմնադրել է 2011 թվականին՝ ԱՄՆ-ում եւ Իտալիայում գինու բիզնեսում աշխատելուց հետո։

Takar Areni 2020

Takar Areni 2020.jpg (270 KB)

Takar Areni-ն արտադրվում է Armenian Wine Company-ի կողմից՝ Takar շարքի շրջանակներում:

Անվանումը կապված է այն տակառի հետ, որում հնեցվում է գինին։

Takar շարքը որակով տարբերվում է ընկերության մնացած գինիներից։ Սա միջին թանձրության գինի է՝ հնեցված տակառի մեջ։ Եթե ​​նախընտրում եք տակառի գինիները, ապա այս տարբերակը շատ լավն է։ Կան կաղնու եւ կարմիր հատապտուղների նոտաներ, որոնք միահյուսված են հասած բալի եւ վանիլի բույրերի հետ։

Hovaz Areni 2019

Hovaz Areni 2019.jpg (160 KB)

Hovaz գինիները հիմնել են կանայք, ովքեր մտահոգված են մեր բուսական եւ կենդանական աշխարհի վիճակով, հատկապես Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը (հայերեն՝ «հովազ»- խմբ.): Մի անգամ հայտնի դարձավ, որ հովազը վերադարձել է իր բնակության վայր։ Նրանք շահույթի մի մասն ուղարկում են ընձառյուծի պահպանման հիմնադրամ։

Ընդհանուր առմամբ, այս գինին շատ նման է Zulal-ին, բայց մի փոքր ավելի թթու է, քան Արենիի տեսակը։ Այս առումով կա կեղեւի համ, կան նաեւ հասած բալի եւև վայրի հատապտուղների նոտաներ։ Ունի նաեւ թթվայնություն։

Van Ardi Red 2020   

Van Ardi Red 2020.jpg (29 KB)                      

Վան Արդի նշանակում է Վանի արև, քանի որ արտադրողների նախնիներն այնտեղից են։

Այս գինին պատրաստվում է Արենի սորտից, Haghtanak 35% եւ Milagh 25%։ Սա արդեն խաղողի տարբեր տեսակների համադրություն է։ Այդ կապակցությամբ այն միավորում է Արենիի բալա-ելակային նոտաները, Haghtanak ու Milagh հատապտղային համերը, որը կոչվում է ծաղկեփունջ։ Բայց երբ ասում են ծաղկեփունջ, խոսքը բուրմունքի մասին է, այսինքն՝ բույրի առումով սա բավականին բաղադրյալ գինի է:

Crossroads Areni Syrah 2019

Crossroads Areni.jpg (26 KB)

Այս գինին նույնպես Արենի եւ Syrah սորտերի համադրություն է։

Վերջինս ծնունդով Ֆրանսիայից է։ Սածիլներն առաքվել են Հայաստան։ Ծառատունկից անցել է 3-4 տարի, եւ այս տեսակն արդեն հարմարվել է մեր Վայոց ձորի հրաբխային հողին։ Գինին կոչվում է Crossroads, քանի որ այն երկու սորտերի խառնուրդ է: Այն տակառներում չի հնեցվում։ Բայց, եթե համեմատում ես Crossroads-ը մյուս գինիների հետ, ապա այն ավելի թունդ է։ Syrah. մի քիչ սեւ պղպեղի համ է տալիս, նույնիսկ կարելի է ասել, որ տակառային համ կա՝ առանց տակառի։ Կան հասած ելակի, միջին թթվայնությամբ սեւ պղպեղի, միջին դանինի պարունակության եւ մուգ շոկոլադի հետհամի նրբերանգներ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել