Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Wine Story. Ֆրանսիան «սուզվում է» գինու մեջ՝ ֆրանսիացիները սկսել են քիչ խմել

14:42, 9 փետրվարի

Ֆրանսիան ծրագրում է միլիոնավոր եվրոներ ծախսել՝ գինին դեղագործական եւ կոսմետիկ արտադրանքի տեխնիկական ալկոհոլի վերածելու համար, որպեսզի կարողանա հսկայական ավելցուկները հեռացնի։ Այս մասին հայտնում է The Local-ը։ 

Ֆրանսիան՝ Իտալիայից հետո աշխարհում երկրորդ ամենամեծ գինի արտադրող երկիրն է։  Վաղուց հայտնի է որպես գինու սիրահարների ազգ: Բայց հարավ-արեւմտյան Բորդո շրջանի արտադրողներն ասում են, որ ավելի մատչելի ապրանքանիշերի գերարտադրությունը եւ ներքին սպառման նվազումը ճնշել են մառանները, եւ հաջորդ սեզոնի բերքը պահելու տեղ չունեն։

Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ ըմպելիքը տեխնիկական սպիրտի մեջ թորելու համար կհատկացնի մինչեւ 160 մլն եվրո։

Բորդոյի գինեգործ Դիդյե Կուզինին կարծում է, որ այս գումարը բավական է ընդամենը մի քանի ամսով փոքր բիզնեսին օգնելու համար՝ միաժամանակ տարածելով ամբողջ արդյունաբերությունը ողջ երկրում: Մեր մառաններում 24 ամիս է, ինչ ապրանքն առանց օգտագործվելու դրված է», - ասել է նա։

Բորդոյի շրջանի գյուղատնտեսական արհմիությունները մի քանի բողոքի ցույցեր են կազմակերպել եւ փոխհատուցում են պահանջում իրենց խաղողի այգիների մի մասն արմատախիլ անելու դիմաց: Սա կնպաստի արտադրության ծավալների կրճատմանը եւ խաղողագործներին թույլ կտա հողը վերափոխել այլ գործունեության համար:

Կուզինի եւ գործընկեր այգեգործների գնահատմամբ, տարածաշրջանում առնվազն 15,000 հեկտար խաղողի այգիներ կան, ինչը համարժեք է 21,000 ֆուտբոլի դաշտերին, որոնք պետք է արմատախիլ արվեն, որպեսզի փոփոխություն լինի: Նրանք պահանջում են փոխհատուցում մեկ հեկտարի համար 10000 եվրոյի չափով։

Ֆրանսիական գինու արդյունաբերությունում աշխատում է մոտ կես միլիոն մարդ՝ ըստ Գինու ազգային միջպրոֆեսիոնալ հանձնաժողովի տվյալների:

Եթե ​​ոչինչ չարվի՝ «մենք մտավախություն ունենք, որ 100,000-ից մինչեւ 150,000 աշխատատեղ վտանգի տակ կհայտնվի հաջորդ տասնամյակում»,- ավելի վաղ նախազգուշացրել էր հանձնաժողովի ղեկավար Բեռնար Ֆարժը:

Ֆրանսիական սուպերմարկետներում կարմիր գինու վաճառքն անցյալ տարի նվազել է 15 տոկոսով։ Այս մասին հայտնում է երկրի Գինեգործների գլխավոր ասոցիացիան: Սպիտակ եւ վարդագույն գինիներն ամենաքիչն են տուժել՝ գրանցելով մոտ երեք եւ չորս տոկոս անկում:

Գինեգործ եւ FNSEA գյուղատնտեսական միության գլխավոր քարտուղար Ջերոմ Դեսպինն ասել է, որ սա ավելի լայն միտում է արտացոլում: Նրա խոսքով՝ 70 տարի առաջ ֆրանսիացիները տարեկան միջինը մոտ 130 լիտր գինի էին խմում, իսկ այսօր այդ ցուցանիշն իջել է 40 լիտրի։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել